Wednesday, July 29, 2015

Փոքրիկ սպիտակ զգեստ

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Արդեն վաղուց է, ինչ ամառվա հիթ է դարձել ոչ միայն փոքրիկ սև զգեստը, այլ նաև սպիտակը՝ ունիվերսալ, ոճային, սեքսուալ ... Եվ իրականում պիտակ զգեստի համար նույնպես դժվար չէ կոշիկ կամ աքսեսուար ընտրել : Այն հեշտությամբ համադրվում է ցանկացած ժակետի, բաճկոնի, անձրևանոցի կամ վերարկուի հետ : Yadox-ը վստահեցնում է, որ պիտակ զգեստ կարելի է կրել տարվա բոլոր եղանակներին : Օրինակ ձմռանը այն հատկապես գեղեցիկ է նայվում մորթյա մուշտակի հետ : Կարևորն այն է, որ կարողանանք մեզ համապատասխան ձևն ու ոճն ընտրել : Այդ հարցում մեզ իհարկե կօգնի Yadox օնլայն խանութը : Ընդհանրապես, երբ մտածում ենք, թե որ գույնն է ասոցացվում ամառվա, արևի ու ջերմության հետ, միանգամից մտքում գալիս է սպիտակը : Քանի որ, սպիտակ գույնի հագուստներն են, որ միաժամանակ կարող են ծառայել որպես առօրյայում կրելու կամ տոնական հանդերձներ : Այդ տրամադրություն բարձրացնող գույնն է, որ իդեալական է ինչպես ակտիվ հանգստի, այնպես էլ արձակուրդի մեկնելու համար :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Կարելի է ասել, ամեն սեզոնին զուգահեռ, հայտնի ապրանքանիշների առաջատար դիզայներները ջանում են ստեղծել և կանանց ու աղջիկների դատին հանձնել մեծ քանակությամբ սպիտակ զգեստների նոր տարբերակներ, ինչպես նաև նոր աքսեսուարներ, որոնք կարելի է համադրել նախորդ հավաքածուներից ձեռք բերած զգեստների հետ և այդպիսով նոր շունչ հաղորդել հին պատկերին : Իրականում, սպիտակը դա մեկ գույն չէ : Այն այնքան բազմազան է, որ դժվար թե հնարավոր լինի միանգամից հաշվել նրա բոլոր երանգները : Սպիտակը նույնքան բարդ գույն է, որքան, օրինակ, կարմիրը, կապույտը կամ մոխրագույնը : Ընդ որում, այն ավելի ունիվերսալ է, քան վերը նշված գույները : Մեզանում տարածված են սպիտակի մի քանի երանգները միայն և մենք նախապատվությունը տալիս ենք հենց այդ տարբերակներին : Սակայն կան երանգներ, որոնք հայտնի են միայն նորաձևության տների պրոֆեսիոնալ դիզայներների շրջանակներում : Փղոսկրի գույնը, վանիլային սպիտակը, կրեմագույնը, դրանք սպիտակի երանգների միայն մի փոքր մասն են կազմում :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Սպիտակի ձեզ համապատասխան ու ճիշտ երանգ ընտրելու համար պետք է, իհարկե, հաշվի առնել կազմվածքի առանձնահատկությունները և որ ամենակարևորն է մաշկի գույնը : Բաց գույնի մաշկ ունեցող աղջիկներին սազում են վառ, մաքուր երանգները : Իսկ ահա մուգ մաշկով գեղեցկուհիներին հիանալի տեսք են հաղորդում սպիտակի տաք երանգները : Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ ամենևին պարտադիր չէ կուրորեն հետևել այս կանոններին, քանի որ երբեմն ամեն ինչ կախված է նաև փոքր դետալներից : Հասակը, մազերի կամ աչքերի գույնը՝ այս ամենը կարող է իր ազդեցությունն ունենալ զգեստի երանգի ընտրության հարցում : Կարևոր դեր ունեն նաև զարդերը, որոնք ընտրելիս պետք է նախ և առաջ մանրակրկիտ ուսումնասիրել զգեստի յուրահատկությունները : Պարզ ոճով ու քիչ նախշերով զգեստ՝ դա այն է ինչ պետք է յուրաքանչյուր կնոջ : Այն լիակատար ազատություն է տալիս պայուսակի, կոշիկի և այլ աքսեսուարների ընտրությամ մեջ : Այդ պատճառով խորհուրդ է տրվում զգեստապահարանում ունենալ փոքրիկ սպիտակ զգեստ և այն համադրելով տարբեր աքսեսուարների հետ, ստանալ տարբեր կերպարներ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment