Saturday, January 30, 2016

Այս տարվա գարուն-ամառ սեզոնի ամենանորաձև գույները

Գույների ոլորտում առաջատար հետազոտական կենտրոնը, որը կոչվում է Pantone և զբաղվում է կյանքի տարբեր բնագավառներում գույների ազդեցության ուսումնասիրությամբ, ամեն տարի թարմացնում է գույների ու երանգների վարկանիշը, ներկայացնում այն գույների ցանկը, որոնք գերիշխող են լինելու նորաձևության արդյունաբերության, գովազդի, տպագրության, ինտերիերի դիզայնի և այլ ոլորտներում: Կենտրոնի մասնագետները անկասկած հաշվի են առնում սեզոնի թրենդները, բոլոր եղանակների գունային առանձնահատկությունները և այլ գործոններ: Եվ ինչ գույներ էլ առաջարկեն փորձագետները, հավատացած եղեք, Yadox-ը մշտապես թարմացնում է իր տեսականին և այն համալրում ամենանորաձև իրերով: Ձմեռային մռայլ ու ցուրտ օրերն ավարտվելուն պես, մենք լիաթոք կշնչենք գարնանային թարմ ու զով օդը և մտքով կպատկերացնենք այն գույները, որոնք ուզում ենք կրել:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Եվ այսպես,  2016 թվականի գարուն-ամառ սեզոնի համար ոլորտի փորձագետներն առաջարկում են զերծ մնալ մաքուր գույներից` կապույտից, կարմիրից, սպիտակից: Նրանք ճանապարհը կզիջեն այն երանգներին, որոնք ստացվել են հիմնական գույներից և տարբերվում են սառը և առկայծող նոտայով: Այս գարնան հիթը կդառնա վարդագույնի նուրբ ու սառը երանգը: Այն պատկանում է չեզոք, պաստելային կատեգորիային և սազում է գործնականորեն մաշկի ցանկացած գույն ունեցող կանանց: Վառ «ձմեռը» այդ երանգի շնորհիվ կարող է ընդգծել իր արտաքինի կոնտրաստային լինելը, «ամառը» շեշտը կդնի դեմքի նուրբ գույնի ու մազերի մոխրագույն երանգի վրա: «Աշնանային» կարմրահեր գեղեցկուհիները շահավետ կերպով կընդգծեն իրենց մազերի կրակոտ երանգը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Թերևս, միայն «գարնանային» մաշկ ունեցող կանայք պետք է զգուշանան կրել վարդագույնի սառը երանգը, քանի որ ոսկեգույն վարսերը նուրբ վարդագույն երանգի ֆոնին համահունչ չի լինի, իսկ դեմքի ավազի երանգը անհամապատասխանություն կստեղծի հագուստի սառը գույնի հետ: Սառը վարդագույնը անմեղ ու նուրբ տեսք ունի: Եվ չնայած իր մեղմության, այն բավական ինքնուրույն է և չի պահանջում օժանդակ երանգներ: Նման գույնով զգեստները տեղին կլինի կրել ինչպես հարսանիքի ժամանակ, այնպես էլ աշխատանքի գնալիս: Բայց և այնպես, այն ավելի հարմար է ոչ պաշտոնական միջավայրում կրելու համար, քանի որ գործնական հագուստի մեջ կստեղծի վարդագույն զգեստ հագած շիկահերի կերպար:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Վարդագույնի ավելի տաք տարբերակն է դեղձի գույնը: Այն համարվում է միջանկյալ գույն նարնջագույի և վարդագույնի միջև և պատկանում է պաստելային տաք երանգների կատեգորիային: Սակայն, ի տարբերություն դասական նարնջագույնի, այն չի հակադրվում մաշկի երանգի հետ: Դեղձի գույնը` կախված հագեցվածության աստիճանի, կարող է լինել երեկոյան կամ ամենօրյա: Այդ ազնվական երանգը հանգիստ կգտնի իր տեղը նաև հարսանեկան նորաձևության մեջ: Հարսնացուները, որոնք ձանձրալի են համարում դասական սպիտակ գույնը, իսկ սառը վարդագույնով վախենում են զեֆիրով տորթի տեսք ունենալ, կարող են ընտրել դեղձի գույնը, որը նրանց համար հիանալի այլընտրանք կարող է դառնալ: Դեղձի գույնի ավելի գունատ երանգները կարող են լինել գրեթե մարմնագույն` զգեստին հաղորդելով անսովոր հմայք ու նրբագեղություն: Նման զգեստի հետ տեղին կլինի կրել ոսկյա կամ բրոնզե զարդեր: Դեղձի գույնը կարող է հանդես գալ միայնակ ու լինել շատ ինքնուրույն, բայց նաև հիանալի ներդաշնակություն է ստեղծում գրեթե բոլոր գույների հետ: Այն կերպարը դարձնում է վառ ու գրավիչ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment