Կարճ երեկոյան զգեստներ
Կարճ զգեստը բոլոր ժամանակներում համարվել է ոճի խորհրդանիշ: Այն սազում է բացարձակապես բոլորին, իհարկե, աքսեսուարների ու կոշիկների ճիշտ համադրության դեպքում: Կարճ երեկոյան զգեստներն, առաջին հերթին, թույլ են տալիս կնոջը
ունենալ էլեգանտ ու կանացի տեսք, ընդ որում հարմարավետություն են ապահովում ցանկացած
իրավիճակում: Սակայն, շատ կարևոր է կարողանալ երեկոյան զգեստի համար ընտրել ճիշտ գույն
ու ձև: Դա հնարավորություն կտա ոճային ու ժամանակակից լինել ցանկացած առիթի ժամանակ:
Նախկինում միշտ համարվել է, որ երեկոյան զգեստը պետք է լինի շատ երկար, ունենա մինչև
գետին ձգվող երկարություն: Սակայն ժամանակակից դիզայներները վաղուց արդեն վերացրել են այդ կարծրատիպերը: Yadox-ը ձեզ է ներկայացնում իր կարճ երեկոյան զգեստների
անսահման մեծ տեսականին, որպեսզի դուք կարողանաք ընտրել ձեր ոճին ու ճաշակին համապատասխան
ամենագեղեցիկ երեկոյան զգեստը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Շատերը մինչ այժմ մոլորության
մեջ են և կարծում են, թե կարճ զգեստը հանդուգն տեսք ունի և համապատասխանում է միայն
երիտասարդ ու բարեկազմ աղջիկներին: Սակայն ճիշտ ընտրված զգեստը սազում է նաև փարթամ
կազմվածք ունեցող կանանց: Բայց և այնպես, պարզենք, թե որո՞նք են կարճ երեկոյան զգեստի
առավելությունները: Կանացի զգեստապահարանի և ոչ մի հանդերձ ընդունակ չէ այդպես արտահայտիչ
կերպով շեշտելու կնոջ գեղեցկությունն ու սեքսուալությունը, ինչպես կարճ
երեկոյան զգեստը: Ժամանակակից նորաձևության աշխարհի մոդելավորողները կենտրոնացրել
են իրենց ողջ ջանքերը, որպեսզի ցանկացած կազմվածքի ու տարիքի կին կարողանա կրել կարճ
զգեստ: Վերջիններս ունեն իրենց առավելությունները և դիզայներների հիմնական խնդիրն էր
կիրառել այդ դրական կողմերը հիասքանչ ու ցնցող կերպարներ ստեղծելու համար:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Օրիգինալություն և
անհատականություն: Տարբեր երկարության ոչ բոլոր զգեստները կարող են պարծենալ մոդելային
շարքի բազմազանությամբ և ոճային առանձնահատկություններով: Կարճ զգեստը կարելի է հեշտությամբ
փոփոխել և ձևափոխել ցանկացած դետալի օգնությամբ: Տարբեր գործվածքներն ու գունային լուծումները
թույլ են տալիս ստեղծել անհատական կերպարներ` չփոխելով մինի զգեստի հիմնական կոնցեպցիան:
Կարճ
զգեստները հանգիստ համադրվում են պրակտիկորեն ամեն ինչի հետ: Կարճ երկարությունը
չի արգելում զգեստը համադրել տարբեր կոշիկների ու աքսեսուարների հետ: Զարդերը նույնպես
հիանալի համատեղվում են նման զգեստի հետ` դրանց ճիշտ ընտրության դեպքում: Փոխելով աքսեսուարները
և նույնիսկ փոքրիկ դետալներ` կարելի է կտրուկ փոխել կերպարը մինչև անճանաչելիության
աստիճան, անգամ այն դեպքում, եթե դուք ունեք ընդամենը մեկ կարճ զգեստ ձեր զգեստապահարանում:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Զգեստի կարճ տարբերակները
նպատակահարմար է կրել ինչպես հանդիսավոր արարողությունների, այնպես էլ կոկտելային երեկույթների
ժամանակ: Ընկերուհու հարսանիքին, ծննդյան տարեդարձերին կամ այլ կարևոր իրադարձության
գնալիս մինի զգեստը միայն փայլ ու շքեղություն կհաղորդի իր կրողին: Ի շնորհիվ հենց
իր երկարության` այդպիսի զգեստը ուշադրության կենտրոնում է պահում կնոջ գլխավոր զենքերից
մեկը` ոտքերը: Այդպիսով ընդգծվում է կարճ
երեկոյան զգեստ հագած գեղեցիկ սեռի ներկայացուցիչների գեղեցկությունն ու սեքսուալությունը:
Իսկ ինչպե՞ս ընտրել կարճ երեկոյան զգեստ: Ոչ ճիշտ ընտրված զգեստը կարող է փչացնել նույնիսկ
ամենագեղեցիկ կազմվածքը: Նոր զգեստ ձեռք բերելուց առաջ պետք է մտածել ու որոշել, թե
մարմնի որ հատվածն է պետք ընդգծել և որը թաքցնել: Մարմինը գկրող զգեստը համապատասխանում
է սլացիկ կազմածք ունեցող ու ինքնավստահ կանանց:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment