Գրասենյակային նորաձևություն
Ժամանակակից կինն օրվա մեծ մասն անցկացնում է աշխատավայրում, սակայն անգամ գրասենյակում նա ցանկանում է ունենալ ոճային, նորաձև ու գրավիչ տեսք: Գրասենյակային դրեսս կոդը գործնական նորաձևությանը պարտադրում է հանդերձների մեջ ներառել հատուկ խստություն, հստակ գծեր, կազմակերպվածություն: Սակայն դա չի խանգարում դիզայներներին թողարկել գործնական հագուստների հավաքածուներ, որոնք առանձնանում են կանացիությամբ, նրբագեղությամբ և միևնույն ժամանակ գործնական տրամադրությամբ: Այցելեք Yadox օնլայն խանութ և դուք ինքներդ կհամոզվեք դրանում: Այս տարվա կանացի գործնական կոստյումները և ընդհանրապես, գրասենյակային նորաձևությունը բացի ավանդական սև և սպիտակ գույներից, հագեցած է տարբեր բաց երանգներով: Ավելին, որոշ գործնական կոստյումներին ու զգեստներին դիզայներները կարողացել են ավելացնել հատուկ ամառային նոտաներ, զուսպ նախշեր և շատ հետաքրքիր դեկորներ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Դասական տաբատներով կոստյումներ: Երբ գրասենյակում իշխում է հատուկ դրեսս կոդը, ապա դասական տաբատով կոստյումը ամենահարմար տարբերակն է: Դիզայներներն առաջարկում են օգտվել դասական կոստյումից ոչ միայն գործնական հանդիպումների ժամանակ, այլ նաև երեկոյան զբոսանքների ու ժամադրությունների գնալիս: Վերջին հավաքածուներում ներկայացված շատ կոստյումներ առանձնանում են որոշակի տոնական նոտաներով ու շեշտադրությամբ, ինչը թույլ է տալիս գործնական հագուստը դարձնել ավելի հետաքրքիր և տպավորիչ: Հենց դա է պատճառը, որ ժամանակակից տաբատով գործնական կոստյումը ընդունակ է վերածվելու տոնական հանդերձի, որը տեղին կլինի կրել աշխարհիկ միջոցառման կամ ռոմանտիկ հանդիպման ժամանակ: Դասական գրասենյակային «զույգը» ներառում է էլեգանտ տաբատներ և պիջակ և հանդիսանում է գործնական կնոջ հանդերձի վառ օրինակ: Մարմինը գրկող ձևվածքին, ուղիղ գծերին ու խստությանը դիզայներներն ավելացրել են հետաքրքիր դետալներ, ուշադրությունը կենտրոնացնելով հենց դրանց վրա:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Առաջվա նման թրենդային են համարվում ուղիղ և նեղ, ծնկից մի փոքր ներքև ձգվող տաբատները, որոնք հիանալի են նայվում տարբեր պիջակների ու բլուզների հետ: Նման կոստյումը կարելի է հեշտությամբ լրացնել ոճային աքսեսուարներով, սակայն ստիլիստները խորհուրդ չեն տալիս չարաշահել զարդերը, որպեսզի հավակնոտ տեսք չունենալ: Այսօր ավանդական սև ու սպիտակ կոստյումները լրացված են ամենից տարբեր գույներով ու երանգներով` նուրբ ու կանացիից մինչև մուգ: Հայտնի նորաձևության տների դիզայներների ներկայացրած նոր հավաքածուներում գերիշխում են կապույտը, փիրուզագույնը, կրեմագույնը, բեժը, վարդագույնը, դեղինը, կարմիրը և այլ գույներ: Այս տարվա նորույթ է հանդիսանում տղամարդու ոճով տաբատով կոստյումը: Ուղիղ ու լայն տաբատներին լրացնում են ազատ կոստյումները` երկար օձիքով: Նման հանդերձը կրում են ոճային բլուզի հետ կամ պարզապես մերկ մարմնին:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նոր սեզոնին մոդելավորողները զարմացրել են գործնական կերպարների բազմազանությամբ` հավաքածուներում ներկայացված են երկեզր պիջակներ, օձիքի հետաքրքիր բացակայություն, այլ ոճի աքսեսուարների համադրում և կարճ տաբատներ: Գոտկատեղի վրա ուշադրությունը կենտրոնացնել օգնում են նորաձև գոտիները: Տղամարդու ոճով կանացի կոստյումներն ունեն իրենց հատուկ կանոնները` խիստ են ու էլեգանտ: Մինչդեռ գեղեցկուհիները կարող են ձեռք բերել նաև մանժետները, օձիքներն ու գրպանները մեկ այլ` անսովոր կտորով լրացված կոստյումներ: Տղամարդու ոճով գործնական կոստյումները առանձնանում են նաև եզրերի թեք կտրվածք ունեցող պիջակներով: Դրանցում բացակայում են ավելորդությունները, ունեն խիստ գծեր, էլեգանտ ու անթերի են: Այս տարվա գործնական նորաձևությունը ենթադրում է որոշակի նախշեր ու դեկորներ, ինչպես նաև միագույն պիջակի համադրությունը գույնզգույն կիսաշրջազգեստի հետ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment