Tuesday, February 2, 2016

Պոլիեսթերից վերարկուներ

Պոլիեսթերից վերարկուները` դրանք ժամանակակից կանանց նոր ֆավորիտներն են: Հագուստի այս տեսակը մեծ մասսայականություն է վայելում հատկապես երիտասարդ աղջիկների շրջանում, սակայն հասուն կանայք նույնպես չեն հրաժարվում ձեռք բերել նման վերարկուներ ձմեռային կամ գարնանային օրերը ավելի հաճելի ու ջերմ դարձնելու համար: Իսկ Yadox-ը մշտապես պատրաստ  է օգնել համալրել կանացի զգեստապահարանը ոճային ու հարմարավետ վերարկուներով: Եվ ամենակարևորն այն է, որ տարիքային բոլոր կատեգորիաների համար նախատեսված տարբերակները հիանալի են նայվում իրենց տիրուհիների վրա: Պոլիեսթերից պատրաստված վերնազգեստների հիմնական առավելությունն այն է, որ դրանք շատ թեթև են, հատկապես մորթյա ծանր ու ոչ պրակտիկ վերարկուներից հետո: Մյուս առավելությունը նույնպես շատ ակնհայտ է. հիանալի պաշտպանում է ցրտից: Առավելապես ցուրտ եղանակներին խանութները լի են տարբեր ձևերով ու գունային լուծումներով վերարկուներով:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Առանց օձիքի վերարկուները արևային կիտրոնի, հյութեղ կարմիրի կամ նուրբ տերեփուկի գույներով լիովին կփոխեն ձմեռային կամ վաղ գարնանային մռայլ օրերը` դարձնելով ձեր օրը վառ և ուրախ: Իհարկե, հեշտությամբ կարելի է գլուխը կորցնել նման թարմ ու տրամադրություն բարձրացնող գույներով վերարկուների այդպիսի բազմազանության մեջ: Իսկ ահա սև տարբերակներն այնքան տպավորիչ ու արտահայտիչ են, որ կերպարին հանգիստ կարող են հաղորդել շքեղության շունչ: Իդեալական տարբերակ է` ունենալ պոլիեսթերից մի քանի վերարկու տարբեր գույների` նախատեսված տարբեր առիթների և ըստ տրամադրության կրելու համար: Կտորը, որից պատրաստված է նման վերարկուն, երկարակյաց է, դիմացկուն է դեֆորմացիաների նկատմամբ և գործնականորեն չի ճմռթվում: Մի խոսքով, հիանալի հագուստ է նրանց համար, ովքեր ստիպված են հաճախ տեղաշարժվել քաղաքում հասարակական տրանսպորտով կամ սեփական ավտոմեքենայով:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Պոլիեսթերը կարող է լինել տարբեր հաստության, այդ իսկ պատճառով նպատակահարմար է ձեռք բերել տաք տարբերակները սառնամանիքների համար, իսկ գարնանը` թեթև մոդելները: Ինչ էլ որ լինի, նման վերնազգեստը չափազանց հարմարավետ է, քանի որ արհեստական կտորը չի առաջացնում տհաճ զգացողություններ մաշկի հետ շփվելու ժամանակ, իսկ ամուր և ջուրը վանող մակերեսը թույլ չի տալիս թրջվել նույնիսկ ամենից անձրևոտ օրերին: Երբեմն, թանկագին մորթյա վերարկու ձեռք բերելու համար կանայք ստիպված են լինում իրենց զրկել շատ ու շատ բաներից և միջոցներ հավաքել մի քանի տարի: Իսկ պոլիեսթերից պատրաստված վերարկուի տիրուհի կարելի է դառնալ աշխատավարձը ստանալուն պես: Այսօր կան օրիգինալ ու գեղեցիկ վերարկուների շատ տարբերակներ: Տձև, քառակուսի, հողային երանգներով պոլիեսթերից բաճկոնները, որոնց տեսքից մարդու ենթագիտակցությունը սառչում էր, մնացել են անցյալում:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ժամանակակից կանացի վերարկուների տարբերակները ներկայացված են նոր դիզայներական լուծումներով, որոնք ապշեցնում են իրենց ձևվածքով ու գունային գամմայով: Որոշ մոդելներ զարմացնում են կարերի տեղերում ու կայծակ ճարմանդների մոտ հանգույցների բացակայությամբ և նուրբ զարդերի, մորթյա ներդիրների ու անսովոր կոճակների առկայությամբ: Ուշադրություն են գրավում գույների հրապուրիչ միքսը և վառ արտահայտված զիգզագաձև կարը: Կարծես, դրանք ամենևին էլ ամենօրյա օգտագործման իրեր չեն, այլ դիզայներական արվեստի նմուշներ: Կանացի կազմվածքի գեղեցկությունը շեշտելու և լրացուցիչ կանացիություն հաղորդելու համար մոդելավորողները տարբեր հնարքներ են կիրառում` հիմնված օպտիկական պատրանքի վրա: Ամենատարածված հնարքը, որը թաքցնում է շատ թերություններ, ընդգծված իրանն է:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment