Նավաստու ոճով հանդերձներ
Նավաստու ոճը` դա հարմարավետ, ազատ հագուստի ոճն է, որը զուգորդվում է ծովի ու հիանալի հանգստի մտքի հետ: Այն ընթանում է նորաձևության աշխարհում, մեկ հայտնվելով գագաթնակետին,
մեկ իջնելով մինչև մոռացություն: Սակայն այդ ոճը վերջնականապես չի կորցնում իր հայտնիությունը`
ի հայտ գալուց ի վեր: Իրականում, սովորական նավաստու համազգեստն է ծնունդ տվել հագուստներում
նավաստու ոճին: Ընդ որում, որպես նախատիպ, հանդես է եկել երկու տարբերակ` կապիտանի
էլեգանտ ու վայելուչ համազգեստը և շարքային նավաստու ավելի համեստ ու գործնական համազգեստը:
Եթե ցանկանում եք ձեր զգեստապահարանը համալրել նավաստու ոճով նորաձև հանդերձներով,
ապա այցելեք Yadox օնլայն խանութ, որտեղ դուք կգտնեք ոճային հագուստների
մեծ տեսականի: Նորաձևության գիտակները հակված են մտածելու, որ ծովային թեմատիկայի արմատները
գտնվում են Մշուշոտ Ալբիոնի ափերին, որի նավատորմը 19-րդ դարի վերջին ամենահզորն ու
ամենաուժեղն էր ամբողջ աշխարհում:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հենց այն փաստը, որ
հագուստներում նավաստու ոճը ծնվել է Թեմզայի ափերին անգլիացիներին լցնում է հպարտությամբ
իրենց հայրենիքի հանդեպ: Նավատու ոճով հանդերձների մասսայականությունը սկսվել է թագավորական
ընտանիքից, և հատկապես նրա ամենափոքր անդամից` արքայազն Ալբերտից, որի համար Վիկտորյա
թագուհու հրամանով կարվել է նավաստու փոքրիկ համազգեստ` հատուկ նախատեսված նավով զբոսանքների
համար: Դրանից հետո, թագավորական ընտանիքից օրինակ վերցնելով, յուրաքանչյուր ապահովված
ընտանիք սկսեց իր պարտքը համարել իր երեխաների համար նման համազգեստ ձեռք բերելը: Արդյունքում,
սպիտակ
ու կապույտ գույների այդ հետաքրքիր համադրությունը տեղափոխվեց ջրից ցամաք և սկսեց
մասսայական դառնալ: Գոյություն ունեն մեծ թվով ռետրո լուսանկարներ, որոնցում պատկերված
են փոքրիկ երեխաներ` նավաստու կոստյումով: 19-րդ դարի վերջին ծովային թեմատիկան սկսեց
հասանելի լինել ոչ միայն տղամարդկանց, այլ այն հետզհետե իր տեղը գտավ կանանց զգեստապահարանում:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ծովային ոճով առաջին
կանացի հանդերձները` դրանք զգեստներ կամ բլուզներ էին` յուրօրինակ, նավաստու ոճը ընդգծող
օձիքով: Այդ հանդերձները մեծ տարածում ձեռք բերեցին առողջարանական հանգստավայրերի զարգացման
հետ համատեղ և ծառայում էին որպես անփոխարինելի հագուստներ ցեխաբուժության համար: Սկզբում ծովային թեման ներկայացվում էր ավանդական սպիտակ
ու կապույտ գույների միջոցով, իսկ որպես կտոր ծառայում էր սովորական ֆլանելը: Իսկ եթե
խոսենք կանացի նորաձևության մասին, ապա պետք է ասել, որ կանանց թույլատրվում էր օգտագործել
նավաստու
ոճը միայն լողափնյա հանդերձներում: Սակայն ամեն ինչ փոխվեց արդեն քսանական թվականներին,
երբ անկրկնելի Կոկո Շանելի թեթև ձեռքով ծովային թեմատիկան մուտք գործեց կանանց սովորական,
ամենօրյա հագուստների ոճի մեջ: Հենց ինքը` Կոկո Շանելը շատ էր սիրում ակտիվ հանգիստը
և ոչ այնքան տեղին ու հարմարավետ էր համարում հանգստանալ բնության գրկում կամ զբաղվել
ձկնորսությամբ կիսաշրջազգեստով:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այդպիսով, լույս աշխարհ
եկավ դասական զույգը` ներքևի մասում մի քիչ լայն տաբատը և նավաստու բլուզը կամ բաճկոնը:
Այդ ժամանակների համար նոր ոճի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 1913 թվականին
ֆրանսիական ազնվականության շրջանում մեծ մասսայականություն վայելող Դովիլ հանգստավայրի
ափերին, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս նավաստու
հասարակ բլուզը, իսկ դրանց ներկայացնողները կանայք էին: Հետագայում ծովային ոճի
հաղթական երթը նորաձևության հարթակներով միայն շարունակվում էր և այն չի դադարում մինչև
այսօր:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment