Երկար զգեստ` նրբագեղ հմայք
Զգեստի պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ ստեղծվել է մանրագործվածքը` տեքստիլը, որից պատրաստում էին կանացի մարմինն ամբողջովին ծածկող զգեստներ: Սակայն ժամանակի հետ այդ զգեստները դարձան ավելի կարճ ու ավելի բաց: Ժամանակակից նորաձևության աշխարհում երկար զգեստ հասկացությունը մնացել է, բայց լիովին փոխվել է նրա տեսքը: Բազմաթիվ տարբերակներ, ձևեր, տարբեր ոճեր, տարբեր գործվածքների կիրառում և նրանց անկանխատեսելի համադրություններ, այս ամենն օգնում է կատարել զգեստի հիմնական ֆունկցիան` ընդգծել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հմայքը, գեղեցկությունն ու անհատականությունը: Yadox-ը ձեզ է ներկայացնում մինչև հատակ ձգվող, երկար զգեստների իր մեծ տեսականին: Այդ զգեստներն իրական մեծ հնարավորություններ են տալիս կանացի հագուստի մոդելավորողներին ու դիզայներներին ճանապարհ բացելու իրենց մտքի ու անսահման երևակայության թռիչքի համար:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Իսկ գեղեցկուհիներին հնարավորություն է տրվում զգեստների այդ առատության մեջ ընտրել անձնական նախասիրություններին ու կազմվածքի բոլոր պարամետրերին համապասխան իրենց տարբերակը: Ցանկացած առիթի համար իդեալական կերպար ստեղծելու հարցում կօգնեն նաև գեղեցիկ աքսեսուարները: Պատրաստի կերպարում մեծ դեր են խաղում նաև մազերի սանրվածքը, մատնահարդարումը և դիմահարդարումը: Ո՞ր կանանց է խորհուրդ տրվում կրել երկար զգեստներ: Վերջիններս, ի տարբերություն զգեստի ցանկացած այլ տեսակից, սազում են բացառապես բոլոր կանանց, այստեղ կարևորը ձևվածքի ճիշտ ընտրությունն է և գունային գամման: Ի շնորհիվ երկար զգեստի, կանացի կազմվածքի թերությունները կարող են դառնալ նրա առավելությունները: Դեռևս բոլորովին վերջերս շատերը կարծում էին, որ երկար զգեստը համապատասխանում է միայն բարձրահասակ, սլացիկ ու էլեգանտ կանանց: Դա, իհարկե, այդպես է, սակայն ցածրահասակ, ինչպես նաև գեր կանայք նույնպես կարող են իրենց թույլ տալ կրել երկար զգեստներ` առանց վնաս հասցնելու իրենց արտաքին տեսքին:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ընտրելով զգեստ ոչ սովորական կազմվածքի համար` անհրաժեշտ է պարզապես հետևել մի քանի կանոնի: Ցածր հասակ ունեցող կանայք ոչ մի դեպքում չպետք է կրեն այնպիսի զգեստ, որի գոտկատեղի գիծը բարձր է կամ, ընդհակառակը, ցածր, այդ հնարքը կարող է խլել նրանց հասակից ևս մի քանի սանտիմետր: Կտրականապես արգելվում են մեծ ու ծավալուն նախշերն ու նկարները: Պետք է խուսափել նաև խոշոր կամ մանր ծալքերից: Իսկ մարմնի փարթամ կառուցվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում չկրել ցածր գոտկատեղով զգեստներ: Պետք է հրաժարվել նաև մեծ ծաղիկներից ու ժապավեններից: Լրացուցիչ աքսեսուարները կարող են ուշադրությունը կենտրոնացնել լայն ուսերի կամ ազդրերի վրա: Այնպես որ, խուսափեք դրանցից:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Որտե՞ղ կրել ոճային երկար զգեստը: Ինչպիսին միայն չեն լինում երկար զգեստները և հենց նրա ձևն է թելադրում, թե որտեղ կարելի է այն կրել: Նախկինում, երկար զգեստ կրում էին միայն պարահանդեսի կամ հանդիսավոր ընդունելության մասնակցելիս: Իհարկե, նման ավանդույթ կա նաև մեր օրերում: Իսկ էլեգանտ ու ճաշակով ընտրված երկար զգեստն իր կրողին դարձնում է երեկույթի թագուհին: Երկար զգեստ կարելի է կրել նաև թեմատիկ երեկույթի, տոնական միջոցառման, ավարտական երեկոյի կամ հարսանիքի ժամանակ: Ծննդյան տարեդարձին կամ Նոր տարվա տոնին, երկար զգեստն իր տիրուհուն կվերածի անկրկնելի գեղեցկուհու, որն իր փայլով անկասկած ստվերում կթողնի բոլոր ներկաներին` առանց բացառության:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment