Թավշյա կիսաշրջազգեստներ` ինչպես ընտրել և ինչի հետ կրել
Թավիշը մշտապես պատկանել է շքեղ գործվածքների շարքին, դրանից կարել են զգեստներ հատուկ առիթների համար, թավշյա հանդերձներ կրել են ազնվական ու բարձրաստիճան մարդիկ: Սակայն Yadox-ը վստահեցնում է, որ ժամանակակից դիզայներները կոտրել են այդ կարծրատիպերը: Թավշյա հագուստներ կրելու հիմնական կանոնը մնացել է միայն ճիշտ ստեղծած կերպարը և ներդաշնակ ընտրված աքսեսուարները: Ենթադրվում է, որ թավշյա հանդերձները ծերացնում են և լրացուցիչ կիլոգրամներ են ավելացնում: Իհարկե, ճշմարտության մաս դրանում կա, բայց կերպարի ձևի և գործվածքի գույների ճիշտ ընտրության պարագայում թավշյա հանդերձի կրողը հմայիչ ու տպավորիչ տեսք կունենա: Մի խոսքով, մեր օրերում թավշյա հագուստներ հագնում են ինչպես հատուկ առիթների ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում: Ընտրելով թավշյա կիսաշրջազգեստ` պետք է հիշել, որ գործվածքը, որից այն պատրաստած է, կարող է բազմազան լինել, քանի որ այն ստացվում է բամբակի, բրդի և նույնիսկ մետաքսի բարդ միահյուսման ճանապարհով:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Թավշյա կիսաշրջազգեստը
իդեալական տարբերակ է ցուրտ եղանակին կրելու համար, շնորհիվ հենց փափուկ շերտի, սակայն եթե կտորը պատրաստված է արհեստական մանրաթելերից, ակնկալվող ջերմությունն այն չի տա: Բնական թավիշը տարբերվում է իր ամրությամբ և, իհարկե, ավելի թանկ արժե: Բացի գործվածքի որակից, կան մի շարք չափանիշներ, որոնք կօգնեն ընտրել հարմարավետ ու գեղեցիկ իր: Որակյալ գործվածքը, որից պատրաստված է կիսաշրջազգեստը, դեռևս չի երաշխավորում կոկիկ ու գրավիչ տեսք, ինչպես նաև դրանից չի կարելի ենթադրել, որ այն երկար կծառայի ձեզ: Անհրաժեշտ է անպայման ուշադրություն դարձնել նաև թելերի ամրության և թե որքան խնամքով է կարված կիսաշրջազգեստը: Գույների մասին պետք է ասել, որ դա շատ անհատական է, բայց կան որոշակի կանոններ, որոնք պետք է ամեն դեպքում հաշվի առնել: Չէ՞ որ թավիշը ամուր գործվածք է և ոչ միշտ է գեղեցիկ նստում կազմվածքին:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Փարթամ կազմվածքով կանանց սազում են հիմնականում դասական գույները, ինչպես նաև մուգ և բաց պաստելային երանգների համադրությունը: Եթե դրանք կանաչ և կարմիր գույներն են, ավելի լավ է ընտրել զմրուխտյա կանաչ և մուգ կարմիր երանգները: Նույնը վերաբերում է նաև կիսաշրջազգեստի
ձևին, մարմինը գրկող ուրվագիծը համապատասխանում է բարեկազմ ոտքեր ունեցող աղջիկներին, իսկ լայն փեշերով կիսաշրջազգեստը հիանալի ընտրություն է գեր կանանց համար, քանի որ այն թաքցնում է ազդրերը: Ինչ վերաբերոմ է երկարությանը, ապա միաշնանակ կարելի է ասել, որ այն այս դեպքում վերացական հասկացություն է: Նույն կերպ նորաձև են նայվում ինչպես մինի, այնպես էլ միդի տարբերակները:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Թավիշը ազնիվ ու բարդ գործված է, այն պետք է ճիշտ կրել և կարողանալ համադրել զգեստապահարանի մյուս իրերի հետ: Նույնիսկ շատ բարակ թավիշից կարված կիսաշրջազգեստը
ծավալուն տեսք ունի, հետևաբար այն կտրականապես չի կարելի համադրել նույն կտորից կարված բլուզի կամ վերնաշապիկի հետ: Բացառություն կարող է լինել միայն ժակետը, բայց պայմանով, որ նրա տակից կլինի մետաքսե կամ բամբակյա բլուզ կամ վերնաշապիկ: Մուգ գույնի թավշյա կիսաշրջազգեստը համադրված բաց գույնի թեթև ու բարակ բլուզի հետ կարելի է կրել գործնական հանդիպման գնալիս կամ որևէ կարևոր իրադարձության մասնակցելիս:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment