Մետաքսե զգեստներ
Հավանաբար, յուրաքանչյուր կին իր կյանքում գոնե մեկ անգամ մտածել է ձեռք բերել մետաքսե զգեստ: Չէ՞ որ նման զգեստն իրապես եզակի է, գեղեցիկ ու հարմարավետ: Այսօր Yadox-ի էջերում դուք կգտնեք ոճային մետաքսե զգեստների հսկայական շարք, և ցանկացած
կին կարող է հնարավորության սահմաններում գնել իր երազանքի մետաքսե զգեստը: Պարզվում
է, ավելի քան երեք հազար տարի Չինաստանը թաքցրել է մետաքսի կտորի պատրաստման գաղտնիքը:
Ըստ հին ավանդույթի, միայն մեր թվարկությունից առաջ 550 թվականին, երկու թափառական
վանականի հաջողվել է թաքցնել շերամի թրթուրը ոչ մեծ անցքերի մեջ: Գործվածքը Հնդկաստանում
է հայտնվել թագավորի հնարամտության շնորհիվ, որը ամուսնանալով այքայադստեր հետ, խնդրում
է որպես օժիտ բերել թթի ծառի սերմերը և շերամի թրթուրը: Այլ ելք չունենալով` հարսնացուն
թաքցնում է սերմերը և թրթուրը մազերի մեջ և այդպիսով հանում է երկրից:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Եվրոպայում մետաքսը
մեծ պահանջարկ էր վայելում, գործվածքը նույնիսկ հանդես էր գալիս որպես արժույթ: Այն
կրել թույլատրվում էր միայն մեծահարուստ մարդկանց: Կանացի զգեստապահարանում մետաքսե
զգեստները գլխավոր դերում են, քանի որ դրանք կնոջը դարձնում են գեղեցիկ, սեքսուալ
ու նուրբ: Գոյություն ունեն նորաձևության մի շարք տենդենցներ, որոնց հետևելով, կինը
կարող է միշտ ունենալ գրավիչ տեսք: Մետաքսե զգեստներն ունեն շատ տարբեր տեսակներ, սակայն
ժամանակակից դիզայներներն աշխատում են առավելագույնս օգտագործել նման գործվածքի հատկությունները
և նախապատվությունը տալիս են ազատ ու թափվող ձևերին: Իհարկե, նոր հավաքածուներում առկա
են նաև ուղիղ ձևվածք ունեցող տարբերակներ, սակայն դրանք հիանալի սազում են միայն սլացիկ
կազմվածքով կանանց: Այնպես որ, փարթամ մարմին ունեցող կանանց խորհուրդ է տրվում հրաժարվել
ուղիղ ձևվածքով մետաքսե զգեստ կրելուց:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հայտնի մոդելավորողների
հավաքածուներում հանդիպում են նաև թեթև մինի զգեստներ, որոնք ընդգծում են կնոջ ոտքերի
գեղեցկությունը և նրան դարձնում ավելի երիտասարդ: Կան նաև ավելի երկար տարբերակներ,
կիսաշրջազգեստը ծածանվում է քամուց, իսկ խորը բացվածքը ցուցադրում է ոտքերը: Մետաքսե
զգեստի տեսակաները անսահման շատ են, օրինակ, երիտասարդների մեջ մեծ տարածում է
գտել ուղիղ, երկար, ուսերը բաց զգեստները: Մետաքսե զգեստները շատ հարմար են կրել հատկապես
ամռան ամիսներին, քանի որ ապահովում են թեթևությունն ու գեղեցկությունը: Այսօր գոյություն
ունեն մեծ թվով մետաքսե զգեստի տեսակներ` նախատեսված ամառվա համար, չէ՞ որ նման զգեստը
արդիական է դառնում հատկապես շոգ եղանակին: Հետաքրքիր են նաև տունիկայի նմանվող կարճ
տարբերակները, որոնք համալրված են ծաղիկներից պատրաստված նրբաճաշակ գոտիով: Նորաձևության
թրենդ է նաև մետաքսե ֆուտլյար-զգեստը, որը կանանց զգեստապահարան է ներխուժել վաթսունական
թվականներին և շարունակում է պահպանել իր տեղը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Կանանց հիանալի տեսք
են հաղորդում նաև բաց մեջքով մետաքսե կոկտելային զգեստները: Դրանք կարող են ունենալ
կարճ կամ երկար կիսաշրջազգեստ, իսկ մեջքի հատվածը լիովին կամ մասամբ բաց և զարդարված
ժանյակներով: Մետաքսե
զգեստներ հանգիստ կարող են կրել նաև գեր կանայք: Այն տալիս է ազատություն և հարմարավետություն:
Գեր կանանց համար պատրաստված զգեստները կարող են լինել տարբեր երկարության, բայց ամեն
դեպքում, առավել մեծ տարածում ունեն երկար զգեստները, որոնք թույլ են տալիս թաքցնել
ոտքերը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment