Նորաձև ձեռնոցներ
Ձեռնոցները հանդիսանում են ամենատարածված աքսեսուարներից մեկը և ձմռանը դրանք մեծ պահանջարկ են վայելում: Չէ՞ որ ցուրտ եղանակին արյան շրջանառությունը դանդաղում է և արյունը սկսում է վատ մատակարարվել մատներին, ինչի հետևանքով մատներն ընդունակ են հեշտությամբ ցրտահարվելու: Շատ կարևոր է ընտրել այնպիսի ձեռնոցներ, որոնք ոչ միայն համապատասխան կլինեն ձեր վերարկուին, այլ նաև իրենց չափերով հարմար կլինեն ձեր ձեռքերին, այլապես դրանք կարող են անհանգստություն պատճառել: Yadox օնլայն խանութն առաջարկում է ձեռնոցների հետաքրքիր տարբերակներ, որոնք ձմեռային ցրատաշունչ օրերը կդարձնեն ջերմ ու հաճելի: Գոյություն ունի հատուկ բանաձև, որի միջոցով կարելի է հաշվարկել ձեռնոցների ճշգրիտ չափը: Դրա համար պետք է չափել դաստակի շրջագիծը, ստացված ցուցանիշը վերածել միլիմետրերի և այդ թիվը բաժանել 27-ի: Օրինակ, եթե ձեր դաստակի շրջագծի երկարությունը հավասար է 16 սմ-ի կամ 160 մմ-ի, այն բաժանելով 27-ի, կստանանք 5.9: Կլորացնելով այդ թիվը` մենք կունենանք վեցերորդ համարը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ամեն դեպքում, ձեռնոցները չպետք է սեղմեն ձեռքերը և խախտեն արյան շրջանառությունը: Իհարկե, չափից մեծ ձեռնոցներն էլ կսահեն ձեռքերից, ինչը նույնպես անհարմարություն է ստեղծում: Ինչ վերաբերում է ձեռնոցների ձևերին, ապա ամեն ինչ կախված է վերնազգեստից կամ այն հագուստից, որի հետ դուք պատրաստվում եք կրել ձեռնոցները: Երկար, կաշվե ձեռնոցները, որոնք այդքան պոպուլյար են հատկապես այս տարվա ձմռանը, շքեղ տեսք ունեն մորթյա երկար կամ կարճ թևքերով, կարճ վերարկուների հետ: Ձեռնոցի տվյալ տարբերակն, իհարկե, նախատեսված չէ առօրյայում կրելու համար, այլ միայն հատուկ առիթներին: Եվ այն անմոռանալի տպավորություն է թողնում: Բոլորովին անհարմար, սակայն թանկարժեք, կարճ թևքերով, մորթյա վերարկուն մատնանշում է իր տիրուհու ունեցվածքի մասին, իսկ կաշվե ձեռնոցները նրան տալիս են հմայք և ազնվազարմություն:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ոչ պակաս ոճային են մինչև արմունկները ձգվող ձեռնոցները, որոնք հիանալի են նայվում կաշվե վերարկուների հետ, միայն թե այդ դեպքում ձեռնոցները նույնպես պետք է լինեն նույն կտորից: Եթե վերարկուն պատրաստված է թավշյա գործվածքից, ապա միանշանակ նրա հետ ընտրվում են կոնտրաստային գույնի թավշյա ձեռնոցներ: Եթե վերնազգեստը հարթ կաշվից է, ապա ձեռնոցները պետք է ունենան նմանօրինակ կտոր: Եվ անպայման ընտրեք կոնտրաստային գույնի ձեռնոցներ, որպեսզի դրանք չմիաձուլվեն վերարկուի հետ: Ամենօրյա օգտագործման համար հիանալի տարբերակ են մինչև արմունկները ձգվող ձեռնոցները` համադրված քաշմիրե կամ այլ հաստ կտորից կարված, կարճ թևքերով վերարկուի հետ: Նման վերարկուի հետ հարմար են միայն երկար ձեռնոցները, այլապես ձեռքը անհամաչափ կերևա: Այդպիսի համադրությունը իր տիրուհուն շնորհում է ազնվազարմություն և զսպվածություն` նրան նմանեցնելով անգլիական լեդիի:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Սա հիանալի ընտրություն է նրբաճաշակ կանանց համար: Սակայն նման հանդերձներով պետք է քայլել սահուն ու ձիգ, այլ ոչ թե թափառել փողոցներում` գլուխն այս ու այն կողմ թափահարելով: Այնպես որ, երկար ձեռնոցները ավելի նախընտրելի են հասուն կանանց կողմից, քան ուսանողների կամ պատանիների: Բավական հակասական աքսեսուար են համարվում այն ձեռնոցները, որոնց մատների հատվածը բաց են: Ընդհանրապես, դրանք պետք է կրել ժիլետի հետ, որպես յուրահատուկ զարդ, քանի որ մատները բաց ձեռնոցներն ընդունակ են ընդգծել բարեկազմ դաստակը և նրբագեղ ձեռքերը: Իհարկե, դրանք նախատեսված չեն ձմռան ցուրտ ամիսներին կրելու համար:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment