Նորաձև կիսաշրջազգեստներ գարուն-ամառ հավաքածուներից
Կիսաշրջազգեստը, որպես կանացի զգեստապահարանի մշտական բնակիչ, չի դադարում լինել նորաձևության խենթ աշխարհի ուշադրության կենտրոնում: Այն հանդիսանում է իսկական կանացիության ու նրբագեղության ցուցանիշ` կանացի կերպարին ավելացնելով գրավչություն և սեքսուալություն: Մեր օրերում, իրենց վերջին հավաքածուներում նորաձևության տների դիզայներները առաջարկում են հագուստի այդ տեսակի ամենատարբեր տեսակները: Իսկ Yadox օնլայն խանութն իր էջերում ձեզ է ներկայացնում հայտնի մոդելավորողների ստեղծած ամենահետաքրքիր կիսաշրջազգեստների լայն տեսականին: Մեկ անգամ այցելելով` դուք կգտնեք ձեր ճաշակին ու ոճին համապատասխան շատ ու շատ հանդերձներ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Երկար կիսաշրջազգեստներ: Առաջվա նման այս տարվա թրենդ են համարվում երկար կիսաշրջազգեստները: Ժամանակակից դիզայներների ստեղծած տարբերակներն առանձնանում են իրենց թեթևությամբ, նուրբ գույներով, բացառիկ անկրկնելիությամբ ու պարզ ձևվածքով: Նոր գարուն-ամառ հավաքածուները հարուստ են գունային մեծ գամմայով, որը պարզապես շլացնում է իր ամենից բազմազան գույներով ու երանգներով: Կրեատիվ տարբերակներն ունեն փարթամ ձևեր, զարդարված են տարբեր դեկորներով և օժտված են անսովոր գեղեցիկ գույներով: Նման կիսաշրջազգեստներ են ներկայացնել Chloe-ի դիզայներները` փորձելով կենտրոնացնել ուշադրությունը կանացի նրբագեղության ու ռոմանտիկության վրա: Roberto Cavalli-ի ներկայացրած անկրկնելի կիսաշրջազգեստները նույնպես հիասքանչ են և գրավում են իրենց աչք շոյող ձևվածքով: Նոր սեզոնի համար նախատեսված կիսաշրջազգեստները պատրաստված են նարնջագույնի տարբեր երանգներով ծաղկի թերթիկների նման: Թեթև ու թափանցիկ գործվածքները կիսաշրջազգեստներին տալիս են պայծառություն և պարզություն:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ունենալով նման հանդերձ ձեր զգեստապահարանում` դուք հանգիստ կարող եք բարձրացնել ձեր տրամադրությունը մռայլ ու անձրևոտ օրերին, իսկ արևային պարզ օրերին այն հատուկ նրբերանգ կհաղորդի: Այս տարվա կիսաշրջազգեստների մեջ կարելի է տեսնել նաև ծալքերով, ոճային փայլերով ու հետաքրքիր նախշերով տարբերակներ: Նոր հավաքածուներում ներկայացված երկար` մինչև գետին ձգվող կիսաշրջազգեստները էքստրավագանտ տեսք ունեն, բայց միևնույն ժամանակ չափազանց էլեգանտ են: Թափանցիկ կիսաշրջազգեստները ընդունակ են գերել ցանկացած գեղեցկուհու սիրտը, ով ցանկանում է գրավել տղամարդկանց ուշադրությունը: Համաշխարհային հարթակներին թեթև, թափանցիկ կտորներից կիսաշրջազգեստներ են ներկայացրել առաջատար նորաձևության տների դիզայներները: Dolce&Gabbana-ի ներկայացրած տարբերակներում իշխում են վառ, ծաղկային մոտիվները, քնքշությունն ու նրբագեղությունը: Հավաքածուներում որպես բազային գույներ հանդես են գալիս սևը և սպիտակը: Ընդհանրապես, թափանցիկ կիսաշրջազգեստները մեծ տպավորություն են գործում իրենց համարձակ լուծումներով:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ծաղկային նախշերն իրենց նուրբ նկարներով հիանալի համադրություն են կազմում թեթև գործվածքների հետ: Վառ ու տպավորիչ են դիզայներների առաջարկած այն կիսաշրջազգեստները, որոնցում շերտերով իրար են հաջորդում ամուր գործվածքը և թեթև ու բարակ կտորը: Շատ տարբերակներ ունեն օրիգինալ մինիմալիստական ձևավորում, որը աչքի է զարնում իր ինքնատիպությամբ և հաճելի տպավորություն է թողնում: Բազմաթիվ նորաձևության տներ իրենց վերջին հավաքածուներում ներկայացրել են թափանցիկ կիսաշրջազգեստներ: Կիսաշրջազգեստների ժամանակակից տարբերակների կոճակներով տեսակները ամենևին էլ չեն հանդիսանում անցյալ դարի նորաձևություն: Դրանք խոստանում են դառնալ լիովին արդիական ու մեծ տարածում գտնել այս տարվա գարուն-ամառ սեզոնին: Եվ իրոք, նորաձևության հարթակներ են վերադարձել կոճակներով ձևավորված կիսաշրջազգեստները, որոնք օրիգինալ, սեքսուալ ու կանացի տեսք ունեն: Կոճակները հիանալի կերպով ընդգծում են գործնական ոճը, սակայն, չնայած կիսաշրջազգեստի երկարությանը, այս տարբերակներում առկա է գայթակղիչ բացվածքը: Այդ ձևվածքը կիսով չափ բացում է ծնկները և ողջ կանացի կերպարը դարձնում է չափազանց գրավիչ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment