Saturday, January 9, 2016

Ոճային շարֆեր

Շարֆերը` դրանք անփոխարինելի աքսեսուարներ են, որոնք ընդունակ են կերպարը դարձնել ներդաշնակ ու օրիգինալ: Այցելելով Yadox օնլայն խանութ և ընտրելով ձեր ճաշակին ու ոճին համապատասխան շարֆ` դուք ինքներդ կհամոզվեք դրանում: Իզուր չէ, որ 2015-2016 աշուն - ձմեռ հավաքածուներում դրանք շատ բազմազան են: Շարֆերն արդեն վաղուց չեն ասոցացվում տարվա ցուրտ եղանակների հետ: Այսօր դրանք ոչ միայն ցրտից պաշտպանելու համար ստեղծված աքսեսուարներ են, այլ նաև կանացի զգեստապահարանի ոճային իրեր: Շարֆեր կարելի է կրել ինչպես թեթև, այնպես էլ տաք վերարկուների հետ, բաճկոնների ու անձրևանոցների, պիջակների և անգամ զգեստների հետ: Ո՞ր շարֆերն են ակտուալ մոտ ապագայում: Իհարկե, երկար շարֆերը մշտապես ունեցել են իրենց տեղը նորաձևության աշխարհում: Սակայն այժմ փոխվել են դրանք կրելու ձևերը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Եթե նախկինում հայտնի դիզայներները խորհուրդ էին տալիս երկար շարֆերը փաթաթել պարանոցին, հաստ ու ծավալուն վզնոցի տպավորություն ստեղծելով, ապա այժմ ոճաբանները հորդորում են հետ կանգնել այդ կանոնը կիրառելուց: Այժմ շատ նորաձև են այն շարֆերը, որոնք կախված են ուսերից` թույլ ու ազատ և տալիս են կերպարին էլեգանտ և միևնույն ժամանակ համարձակ տեսք: Եվ ինչքան երկար է շարֆը, այնքան շքեղ է այն երևում: Այս տարվա աշուն – ձմեռ հավաքածուների ցուցադրությունների ժամանակ մենք ականատես եղանք ծոպավոր շարֆերի հաղթական վերադարձին: Անարդար կերպով մոռացված լինելով նախկինում`այսօր դրանք նորից գրավեցին ցուցադրության հարթակները: Մեր օրերում ծոպավոր գործվածքները իրենց կիրառությունը գտել են ամենուր և իհարկե բացառություն չեն նաև շարֆերը, սակայն մեկ տարբերությամբ. ժամանակակից տարբերակներում ծոպերն առկա են ոչ միայն եզրերին, այլ նաև ողջ երկարությամբ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մորթյա շարֆերը նույնպես շատ արդիական են ընթացիկ սեզոնին: Մորթին հաջողությամբ կիրառվում է գլխարկների, վերնազգեստների, սվիտերների, կոշիկների և նույնիսկ աքսեսուարների պատրաստման մեջ: Լիովին հասկանալի է, որ մորթյա շարֆերը գրավել են նորաձևության հարթակները և շատ մեծ տարածում ունեն այս տարի: Մորթին կարելի է օգտագործել նաև որպես օձիք, հագնել ուսերին կամ որպես պարանոցի զարդ: Մորթյա շարֆերը թանկարժեք ու արիստոկրատ տեսք ունեն, հատկապես շքեղ են նայվում մետաղազարդով տարբերակները, սակայն կարելի է նաև շարֆը կրել առանց դրա, ուղղակի գեղեցիկ կապելով այն: Ի դեպ, եթե դուք սկզբունքորեն դեմ եք բնական մորթի կրելուն, ապա կարող եք ընտրել արհեստական մորթի, որոնք ոչ պակաս տպավորիչ տեսք ունեն: Ցուրտ եղանակներին կանայք, իհարկե, մի կողմ են դնում մետաքսե շարֆերը մինչև կվերադառնան տաք օրերը` նախապատվությունը տալով տաք շարֆերին:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ոճային շարֆեր ընտրելիս գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ուշադրություն են դարձնում ոչ միայն երկարությանը, այլ նրանց համար շատ կարևոր է նաև լայնությունը: Չէ՞ որ լայն շարֆերը կարելի է փաթաթել պարանոցին և այդպիսով ոչ միայն կերպարին հաղորդել անկրկնելի տեսք, այլ նաև տաքանալ ցուրտ եղանակին: Այս տարվա աշուն – ձմեռ հավաքածուներում առկա շարֆերից ամենից մեծ տարածում գտած շարֆերից են վանդակավոր ու գծավոր նախշերով տարբերակները: Եթե նախկինում վանդակները զարդարում էին մեծամասամբ տղամարդկանց շարֆերը, ապա այժմ դրանք իրենց տեղն են գտել կանացի զգեստապահարանում առկա հանդերձներում, այդ թվում նաև շարֆերում: Իսկ գծավոր նախշերի մասին պետք է ասել, որ այսօր ակտուալ են ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց գծերը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment