Tuesday, January 5, 2016

Դասական վերնազգեստներ

Արդեն վաղուց ձեր հավատարիմ բարեկամը դարձած Yadox օնլայն խանութը ձեզ է ներկայացնում վերնազգեստի դասական տեսակներ, որոնք պետք է անպայման տեղ գտնեն ցանկացած կնոջ զգեստապահարանում: Եվ իսկապես գոյություն ունեն վերնազգեստի դասական ու չափազանց կարևոր տարբերակներ, առանց որոնց ձեր զգեստապահարանը թերի կլինի: Հատկապես ցուրտ եղանակներին վերնազգեստը ոչ միայն պրակտիկ բնույթ է կրում` տաքացնելով մեզ ցրտաշունչ օրերին, այլ դառնում է նաև մեր հմայիչ տեսքի գրավականը` լրացնելով ու լիարժեք դարձնելով մեր ստեղծած կերպարը: Կարծում եք, որ ժանյակավոր զգեստը չի՞ համապատասխանում ձեր կերպարին: Այդ դեպքում, փորձեք այն կրել կաշվե բաճկոնի հետ: Լավ բաճկոնն ընդունակ է լիովին փոխել ձեր արտաքինը: Այնպես որ, եթե դուք փնտրում եք այն, ինչը կարող է դառնալ ձեր զգեստապահարանի զարդը, ապա ուսումնասիրեք վերնազգեստի դասական տարբերակները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ջինսե բաճկոնը, թերևս, ամենից անփոխարինելի իրն է վերնազգեստի բոլոր անհրաժեշտ տեսակների ցանկում: Այն ոչ միայն շատ պրակտիկ է, այլ նաև կարող է համադրվել բառացիորեն ցանկացած հագուստի հետ: Կանայք հնարավորություն ունեն կրելու ջինսե բաճկոն զգեստի հետ ամառային զով գիշերներին կամ  այն համադրել տաք շարֆի ու գլխարկի հետ խոր աշնանը: Տղամարդկանց համար կան ներսից բրդյա երեսով պատված ջինսե բաճկոններ, որոնք հիանալի են աշնանը և վաղ ձմռանը կրելու համար: Այս տարվա համար ստեղծված ջինսե բաճկոններն առանձնանում են տարբեր գույներով ու երանգներով: Դուք հնարավորություն ունեք ընտրելու ավելի բաց երանգներ առօրյայում կրելու կամ ավելի մուգերը` հատուկ առիթների համար: Դիզայներներն իրենց ստեղծած ջինսե բաճկոնների անսահման մեծ տեսականիով մեզ հնարավորություն են տալիս կրելու այն ինչ մեզ դուր է գալիս, մենք ազատ են հագնելու ջինսե բաճկոնները հագուստի վրայից կամ նույնիսկ վերարկուի տակից:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Կաշվե բաճկոն: Երբ մենք պատկերացնում ենք կաշվե բաճկոն, մեր մտքում առաջին հերթին գալիս է բայկերի հանդերձը, սակայն, իրականում, կաշվե բաճկոն կարելի է տեսնել ցանկացած ոճի հանդերձի հետ, այն համապատասխան է գրեթե բոլոր առիթներին: Կաշվե բաճկոնի ոճային տարբերակները կարելի է կրել աշխատանքի գնալիս, հանգստի մեկնելիս, այն նույնիսկ կարող է դառնալ որևէ երեկույթի համար ձեր ստեղծած կերպարի մի մասը: Չնայած այն բանին, որ կաշվե բաճկոնների որոշ տարբերակներ բավական թանկ արժեն, դրանք այնուամենայնիվ երկար տարիներ կծառայեն ձեզ: Եթե դուք կենդանական աշխարհի մոլի պաշտպան եք և նախընտրում եք չկրել բնական կաշվից պատրաստված հագուստներ, ապա կարող եք ձեռք բերել բաճկոն արհեստական կաշվից, որը ոչնչով չի տարբերվում բնականից: Մի խոսքով, կաշվե բաճկոնը միայն ուժեղ սեռի ներկայացուցիչների զգեստապահարանի իր չէ: Փորձեք տարբեր ոճերի կաշվե բաճկոններ և ընտրեք այնպիսի տարբերակ, որն ավարտուն կդարձնի ձեր կերպարը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Անձրանոց: Երբեմն հովանոց քարշ տալը շատ անհարմար է, հատկապես եթե այն չափազանց մեծ է ձեր պայուսակի համար:  Այդ ժամանակ օգնության է գալիս արձևանոցը: Այսօր գոյություն ունեն շատ տարբեր ոճերի անձևանոցներ` վառ գույների, ուրախ նախշերով, ինչպես նաև ավելի ավանդական տարբերակներ դասական կերպարներ ստեղծելու համար` դեղին, սև կամ բեժ գույների: Դուք կարող եք ձեռք բերել անձրևանոցներ, որոնք կոճակով են կամ կայծակ ճարմանդով: Զարդարել գորշ, անձրևային օրը ձեզ կօգնեն նաև մեկ զույգ ռետինե երկարաճիտ կոշիկները:  

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment