Նորաձև երկարաճիտ կոշիկներ
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոշիկը լիարժեք կերպար ստեղծելու հիմնական բաղադրիչներից մեկն է և երբեմն նույնիսկ նրանից է կախված արտաքինի ոճային լինելը: Իսկ ցուրտ եղանակների սկսվելուն պես հիմնական առաքելությունն ամբողջովին ընկնում է կոշիկների վրա, քանի որ ի տարբերություն ամառային հագուստների, որոնք հագեցած են մեծ թվով բազմազան դետալներից, ձմեռային հանդերձները սահմանափակվում են վերնազգեստով, գլխարկով և երկարաճիտ կոշիկներով, որոնց վրա էլ ստիլիստները և փորձառու գեղեցկուհիները հաճախ հենվում են և դրանք առաջին պլան են մղում` ոճային կերպար ստեղծելիս: Yadox-ը կօգնի ձեզ հեշտությամբ լուծել այս տարվա ձմռան համար ձեր ոճին ու ճաշակին համապատասխան երկարաճիտ կոշիկներ գտնելու բարդ խնդիրը: Հանուն արդարության պետք է նշել, որ հենց կոշիկները, և մասնավորապես երկարաճիտ կոշիկներն են հանդիսանում նորաձևության ուղղության ամենավառ ու արտահայտիչ ցուցանիշը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Անգամ եթե ընտրված ողջ հագուստը պատկանում է անցած սեզոնի նորաձևությանը, իսկ ոտքերը զարդարված են թրենդային կոշիկներով, ապա համարձակ կերպով կարելի է կերպարը համարել նորաձևության վերջին ճիչ: Ինչպիսի՞ երկարաճիտ կոշիկներ են առաջարկում կրել բարձր նորաձևության գիտակները, ոճաբանները և մոդելավորողները այս տարվա ձմռան ամիսներին: Առաջին տեղում են բարակ ու բարձր կրունկով կոշիկները: Այս տարբերակը միշտ էլ եղել է կանացիության, նրբագեղության և շքեղության խորհրդանիշ և երկարաճիտ
կոշիկներն
այս դեպքում ևս բացառություն չեն: Բարակ ու բարձր կրունկներն առաջվա նման գտնվում են նորաձևության գագաթնակետին: Նրանց շնորհիվ ցանկացած կին նուրբ ու բարեկազմ է երևում: Ժամանակակից դիզայներներին հաջողվել է իրենց հավաքածուներում ներդաշնակ կերպով միավորել դասականը և կրեատիվությունը` երկարաճիտ կոշիկների կրունկներին հաղորդելով մի փոքր անսովոր ձև:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այս տարվա ձմեռվա համար հայտնի ապրանքանիշերի ստեղծագործական տնօրեններն առաջարկում են նաև երկարաճիտ կոշիկների ևս մեկ հետաքրքիր ու շատ գրավիչ տարբերակ: Դրանք երկար գուլպայի տեսք ունեցող տեսակներն են: Կնոջը դարձնել իսկապես սեքսուալ, նրբագեղ ու անկրկնելի կարող են միայն նման երկարաճիտ կոշիկները: Իրենց երկարության շնորհիվ, նրանք ի վիճակի են ձգել կնոջ ոտքերը ողջ երկարությամբ` ըստ այդմ ընդգծելով թույլ սեռի ներկայացուցիչների գլխավոր առավելություններից մեկի` ոտքերի բնական գեղեցկությունը: Եվ եթե անցյալ տարի նման երկարաճիտ
կոշիկները
միայն մի փոքր էին վերև ձգվում ծնկներից, ապա այս տարի դրանք այնքան երկար են, որ զուգագուլպաներ են հիշեցնում:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Իսկ ցածր կրունկներով երկարաճիտ կոշիկների մասին պետք է ասել, որ դրանք նույնպես չեն զիջում իրենց դիրքերը այս տարվա նորաձև կոշիկների շարքերում: Ակտիվ ու եռանդուն կենսակերպ վարելը պարտադիր է մեր ժամանակներում և այդ պարագայում ցանկացած գեղեցկուհի առօրյա կյանքում ուղղակի չի կարող առանց ցածրակրունկ
կոշիկների:
Եվ սխալ է մտածել, որ կոշիկի նման տեսակը կերպարը դարձնում է հասարակ ու ամենօրյա: Իրականում, բավական է միայն ճիշտ ընտրել երկարաճիտ կոշիկը և ստեղծել էլեգանտ կերպար: Այս տարի, առաջվա նման նորաձև են նաև թելերով ձևավորված երկարաճիտ կոշիկները: Անցյալ սեզոնին դիզայներները հիմնականում ներկայացրել էին նման կոշիկների «զինվորական» տարբերակները, իսկ ընթացիկ սեզոնը լի է ավելի նուրբ ու էլեգանտ տեսակներով: Թելերը զարդարում են բարակ կրունկով դասական կոշիկները, հիանալի համադրվում են ամենատարբեր նյութերից կարված երկարաճիտ կոշիկների հետ` սկսած հարթ կաշվից, վերջացրած նուրբ թավիշով:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment