Շահավետ գնումներ կատարելու ձեր ուղեցույցը
Հագուստի խանութներում առկա ձեզ դուր եկած բոլոր հագուստների գնումը վերջ ի վերջո հանգեցնում է նրան, որ դուք կանգնում եք վաղուց արդեն արդիական դարձած մի խնդրի առջև, որն ամեն առավոտ տանջում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությանը: Ահա այն. «Ի՞նչ հագնել»: Մի վարանեք դիմել Yadox-ի օգնությանը և ձեր խնդիրները շուտափույթ լուծում կստանան: Գոյություն ունեն շատ ու շատ խելացի մոտեցումներ, որոնք օգնում են գումար խնայել: Օրինակ, նորաձևության առաջնորդները բոլորովին այլ ուղիներով են գնում, քան նրանց արտադրանքը սպառողները: «Chanel»-ի ստեղծագործական տնօրեն և դիզայներ Կարլ Լագերֆելդը կրել է նույն իրը երեսուն տարիների ընթացքում: Պետք է հիշել նաև ոճի մարմնավորող ու «Vouge» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի մասին, որը ութանասունական թվականներից կրել է պարկանման կտորից կարված հանդերձներ և միշտ ունեցել է մազերի կարճ սանրվածք:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հաջողակ մարդիկ գնում են այն, ինչ իրենց համապատասխան է և կրում են դա այնպես, ինչպես ճիշտ են համարում: Եթե նրանց հայացքները փոխվեն այնքան արագ, որքան շատ բրենդային խանութների տեսականին, ապա նրանց այլևս չի բավականացնի ստեղծագործական մտքի այն էներգիան, որի շնորհիվ նրանք ստեղծում են բացառիկ հանդերձներ և որը նրանց տանում է նորաձևության բարձրունքները: Նրանք հանդիսանում են վառ ապացույցը այն բանի, որ տարօրինակ չի լինի և սարսափելի ոչինչ տեղի չի ունենա, եթե մենք չթարմացնենք մեր զգեստապահարանը ամեն ամիս: Իհարկե, դա ենթադրում է, որ մենք յուրաքանչյուր գնում պետք է կատարենք ողջամտորեն: Հագուստի ճիշտ ընտրություն կատարելու համար մենք պետք է հասկանանք ու ճիշտ գնահատենք մեր կազմվածքը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ամեն տարի մենք ականատես ենք լինում նրան, որ այս կամ այն հագուստի տեսակը դառնում է նորաձև, հետո հաջորդ սեզոնին դուրս է գալիս նորաձևությունից և այսպես շարունակ: Սակայն դրանց մշտական ներկայությունը որոշ գեղեցկուհիների կյանքում ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ պետք է ձեռք բերի նման հագուստ: Նորաձևության աշխարհին նվիրված տարբեր ամսագրեր ջանում են օգնել կանանց ընտրել իրենց համապատասխան հանդերձներ` բաժանելով կանացի կազմվածքը երեք տեսակի: Նրանց կարծիքով լինում են ուղղանկյունաձև, օվալ և տանձաձև կազմվածքներ: Սակայն իրականում, յուրաքանչյուր կին ունի բոլորովին տարբերվող, անհատական մարմնի կառուցվածք: Թեև, շատ հարմար կլիներ, եթե բոլոր կանայք ունենային մարմնի նույն ձևը, բայց, ինչպես արդեն նշեցինք, ամեն ինչ շատ ավելի բարդ է:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Միակ բանը, որ կարելի է փորձել և բարելավել, դա մի հայացքով որոշելու կարողությունն է, թե ինչն է ձեզ սազում և ինչը` ոչ: Առաջին հերթին, պետք է հաշվի առնել մարմնի կառուցվածքը: Կազմվածքին համապատասխան հագուստ ընտրելով` դուք ներդաշնակ տեսք կհաղորդեք ձեր արտաքին տեսքին: Լայն ուսեր ունեցող կանանց խորհուրդ չի տրվում կրել խորը բացվածքով, նեղ վերնաշապիկներ: Եթե ձեր ազդրերը կամ ոտքերը շատ ավելի լայն են քան ձեր մարմնի վերևի հատվածը, ապա նպատակահարմար կլինի կրել սև բլուզ կամ վերնաշապիկ և սպիտակ տաբատ կամ կիսաշրջազգեստ: Միանգամայն հասկանալի է, որ սև գույնը զարդարում է և ուշադրություն է գրավում: Նախշերը, ինչպես և գույները, կարող են իրենց դերը ունենալ: Եթե ուղղահայաց նախշերը երկար են, ապա հորիզոնական նկարները լայն կլինեն: Այդ պատճառով, պետք է հաշվի առնել մարմնի չափերը գծավոր կամ նախշավոր հանդերձներ գնելիս:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment