Wednesday, December 16, 2015

Տրիկոտաժե հագուստներ ձմեռվա համար` տաք և նորաձև

Հնարավոր չէ պատկերացնել ձմեռն առանց տրիկոտաժե հանդերձների: Այս սեզոնին դրանք զգեստապահարանի պարտադիր իրերն են: Պետք է նշել, որ նման գործվածքից պատրաստված հագուստները հիանալի սազում են բոլոր կանանց և միևնույն ժամանակ առանձնահատուկ հմայք ու փայլ են հաղորդում ձմռան ցուրտ ու մռայլ օրերին: Կան բազմաթիվ մոտեցումներ տրիկոտաժե հագուստների օգտագործման համար` տարբեր աքսեսուարներով, ջինսերի, կաշվե իրերի և նույնիսկ այնպիսի նուրբ կտորների հետ, ինչպիսիք են օրինակ ժանյակը կամ ցանցավոր թափանցիկ կտորը: Yadox-ը միշտ պատրաստ  է օգնել ձեզ ստեղծել բազում գեղեցիկ ու անկրկնելի կերպարներ: Տրիկոտաժի առավելությունը կայանում է նաև նրանում, որ այն կարելի է կրել բառացիորեն ամենուր, ոչ միայն դասի գնալիս կամ հանգստյան օրերին: Այդ գործվածքից պատրաստված հագուստներն այնքան մեծ տարածում ունեն, որ դրանք կարելի է կրել ցանկացած առիթի ժամանակ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Տրիկոտաժե հագուստները կնոջը հաղորդում են կանացիություն և ավելի գրավիչ են դարձնում: Դա նշանակում է, որ դուք չեք սխալվի, եթե համատեղեք ձեր տրիկոտաժե իրերը մեկ կերպարում և դրանցով տարբեր համադրություններ կազմեք: Իսկ սպիտակ գույնը կատարյալ է, երբ խոսքը գնում է տրիկոտաժին: Ընտրեք տարբեր նախշերով բլուզներ և նույնիսկ զգեստներ: Եթե ձեր բախտը բերել է և դուք ունեք տատիկ, որը փորձառու գործող է, ապա նա կարող է պատրաստել ձեզ համար շատ ու շատ հետաքրքիր ու օրիգինալ իրեր: Բուեր, պանդաներ, զեբրներ, կատուներ, այս բոլոր կենդանիների պատկերներով նախշերն ակտուալ են այս ձմռանը: Եթե որոշել եք կրել նաշխավոր սվիտեր, ապա տարբեր գույների տաբատներից կամ կիսաշրջազգեստներից ընտրեք ամենից համապատասխան երանգը: Սև գործած բլուզը կարելի է համադրել օրինակ կենդանական նախշերով տաբատի հետ: Իսկ գույնզգույն զգեստներն, անշուշտ, պահանջում են սև լեգինսներ և այսպես շարունակ: Այս ձմռան ընթացքում կարող եք խառնել պարզ, բայց գործած  հանդերձներ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Այս տարվա նորաձևության հարթակներում ցուցադրված հանդերձների մեջ կարելի էր գտնել բազմաթիվ տրիկոտաժե իրեր` հատկապես սվիտերներ նախատեսված ցուրտ եղանակներին կրելու համար: Տպավորիչ են նաև երկար, գործած վերարկուները, որոնք կարող են արժանի այլընտրանք դառնալ սովորական կանացի վերարկուին: Համեմատաբար նոր թրենդային հագուստներից են տրիկոտաժե կոստյումները, որոնք մեծամասամբ պատրաստված են ամուր, հարթ կտորից և բաղկացած են երկար կամ մինչև ծունկը ձգվող երկարություն ունեցող կիսաշրջազգեստից և սվիտերից: Նման կոստյումներ կարելի է կրել աշխատանքի գնալիս, եթե գրասենյակում ցուրտ է: Եթե ամբողջովին գործած հանդերձներից կազմված կոստյումը ձեզ դուր չի գալիս, կարող եք որպես գործնական հագուստ ընտրել էլեգանտ գործած բլուզ և որևէ այլ կտորից կարված կիսաշրջազգեստ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ընթացիկ սեզոնին շատ արդիական են տարբեր երկարության տրիկոտաժե զգեստները: Այս տարվա հավաքածուներում կարելի է հանդիպել ինչպես դասական կարճ զգեստ-սվիտերներ` փակ պարանոցով, այնպես էլ երկար երեկոյան զգեստներ, որոնք կիրառելի են նաև առօրյա կյանքում, քանի որ պատրաստված են բարակ, հարթ տրիկոտաժից: Էթնիկ թեման բաց չի թողնում դիզայներների մտքերը: Նրանք թողարկում են բախրոմայով հագուստներ և առաջարկում են մորթիով համալրված տրիկոտաժե հանդերձներ, օրինակ, իռլանդական կամ խոշոր ապլիկացիաներով սվիտերներ: Ժամանակակից մոդելավորողները ռետրո ոճի սիրահարներին նույնպես ձեռնունայն չեն թողել:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment