Wednesday, December 9, 2015

Էլեգանտ զգեստներ

Էլեգանտություն հասկացությունը գալիս է Անգլիայից և թարգմանվում է որպես նուրբ, նրբագեղ: Իսկ լատիներենից թարգմանելիս նշանակում է ընտրելու ունակություն: Այնպես որ, իր զգեստապահարանում էլեգանտ զգեստներ կարող է ունենալ այն կինը, որն օժտված է նրբաճաշակության զգացողությամբ: Որպեսզի զգեստը առավելագույնս գեղեցկացնի իր կրողին, ընտրություն կատարելիս պետք է անպայման հաշվի առնել տարիքը, մարմնի կառուցվածքը, անհատականությունը և նախասիրությունները: Yadox-ը առաջարկում է գեղեցիկ, էլեգանտ զգեստների բազմաթիվ տարբերակներ երիտասարդ աղջիկների ու կանանց համար: Հատկապես երիտասարդ աղջիկների համար էլեգանտ զգեստներ ընտրելը շատ հեշտ է: Նրանց սազում են ցանկացած գույնի ու երանգի զգեստներ` տարբեր աքսեսուարներով: Զգեստի երկարությունը ոչ մի նշանակություն չունի, նրբագեղ են նայվում ինչպես շատ երկար, այնպես էլ մինի զգեստները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Աղջիկների կյանքում մշտապես առկա են դասական, սև, կարճ և մարմինը գրկող կամ ազատ ձևվածք ունեցող զգեստները: Նորաձևության աշխարհ են վերադարձել վառ գույների, Բարբի ոճով զգեստները: Նման զգեստով և բարձրակրունկ կոշիկներով գեղեցկուհիները բնականաբար նրբագեղ և ոճային տեսք են ունենում: Իսկ այդ ոճով, սակայն պաստելային երանգներով զգեստը անգամ սպորտային աղջկան կվերածի թագուհու: Իրենց վերջին ցուցադրություններում, ժամանակակից դիզայներները երիտասարդական ոճին փոքր-ինչ ռոմատիկ նոտաներ և կանացիություն են ավելացրել, ինչը առօրյայում կրելու համար նախատեսված զգեստները վերածել է նրբագեղ ու կատարյալ զգեստների: Իսկ ի՞նչ էլեգանտ զգեստներ են առաջարկում մերօրյա մոդելավորողները երեսուն տարեկանից բարձր կանանց համար: Պարզ է, որ երեսուն տարեկան կամ դրանից բարձր տարիք ունեցող կինն այլևս երիտասարդ ու միամիտ անձնավորություն չէ, այլ գործունյա կին, որը հասել է որոշակի հաջողությունների աշխատանքում կամ անձնական կյանքում:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Դա կանացի հմայքի ծաղկման տարիքն է: Իհարկե, միշտ չէ, որ երեսունն անց կինը իր տարիքին համապատասխան արտաքին տեսք է ունենում, սակայն կայացած կանանց համար, ամեն դեպքում կան որոշակի խորհուրդներ, որոնք կօգնեն նրանց միշտ թարմ ու գեղեցիկ տեսք ունենալ: Նրա զգեստապահարանում միշտ պետք է առկա լինի ֆուտլյար զգեստը, ինչպես աշխատանքի գնալու, այնպես էլ այլ տեսակի միջոցառումների մասնակցելու համար: Իսկ առօրյա կյանքում հարմար կլինի ազատ ձևվածքով կարված զգեստը: Եթե կազմվածքը թույլ է տալիս, հանգիստ կարելի է ձեռք բերել մարմինը գրկող ամենօրյա զգեստներ: Ընթացիկ սեզոնի համար դիզայներներն առաջարկում են նաև թիկնոց-զգեստը, որը համապատասխանում է բառացիորեն ցանկացած տիպի կազմվածք ունեցող կանանց, իսկ միագույն երանգը միանշանակ նրբագեղություն է հաղորդում կնոջ արտաքին տեսքին: Նման զգեստի համար պետք է ընտրել մինչև ծունկը հասնող կամ ծնկից մի փոքր ներքև ձգվող երկարություն: Մինչև կոճերը հասնող զգեստները կարող են ավելացնել կնոջ տարիքը, իսկ կարճ զգեստներն, ընդհակառակը, ծիծաղելի տեսք կհաղորդեն: Կծքավանդակի հատվածում բացվածքը պետք է լինի ոչ շատ խորը ու բաց:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Գաղտնիք չէ, որ կնոջ տարիքն առեղծված է: Իսկ քառասունից հետո կինը լիովին գիտակցում է, թե ինչպես իրեն ճիշտ պահել և ինչպես անել, որպեսզի անթերի տեսք ունենա: Այդ տարիքում զգեստ ընտրելիս պետք է առավելագույնս ուշադիր լինել և այնպես անել, որ զգեստը ընդգծի կազմվածքի բոլոր առավելությունները և հնարավորինս թաքցնի թերությունները, հատկապես եթե առկա են ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment