Ինչի հետ կրել պլիսսե կիսաշրջազգեստները
Պլիսսե կիսաշրջազգեստ` շատերի մոտ այս բառերն ասոցացվում են դպրոցական համազգեստի հետ: Սակայն կանացի զգեստապահարանի այս հետաքրքիր իրը վաղուց դադարել է լինել պարզապես ավագ դպրոցի աշակերտների ձանձրալի կոստյումի մի մասը: Ժամանակակից նորաձևության մեջ պլիսսե կիսաշրջազգեստը կարելի է նմանեցնել հին հունական դիցաբանության փյունիկ թռչնի հետ. շարժվում է դեպի իր հայտնիություն այսպես ասած փուլերով` իր տարածվածությամբ մեկ հայտնվում է գագաթնակետին, մեկ սահում ներքև: Իրականում, նման կիսաշրջազգեստը, այդ դասի հագուստի մյուս ներկայացուցիչների հետ համեմատած, ընդունակ է կնոջը դարձնել ավելի կանացի ու էլեգանտ` շնորհելով թեթևություն և պարզություն: Yadox-ը ձեզ տալիս է պլիսսե կիսաշրջազգեստների ընտրության լայն հնարավորություն, օգտվեք անկաշկանդ և դուք կունենաք ոճային ու ինքնատիպ արտաքին տեսք:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Վերջին տարիներին, նորաձևության շատ տներ իրենց հարթակներ են վերադարձրել կիսաշրջազգեստի այդ տեսակը` այն համադրելով նոր աքսեսուարների ու այլ իրերի հետ և ստեղծելով տարբեր կերպարներ: Դա հնարավոր է դառնում պլիսսեի բազմաթիվ տարբերակների շնորհիվ` մանր ծալքերից մինչև ամենատարբեր խորության ծալքեր: Այսօր ամենից արդիական թրենդը հանդիսանում է բազմաշերտ պլիսսե կիսաշրջազգեստը կամ այն տարբերակները, որոնք ունեն մի քանի մասերից բաղկացած հորիզոնական բաժանումներ: Պլիսսե կիսաշրջազգեստի մեծ թվով ոճեր և տեսակներ պահանջում են առավել մանրակրկիտ և ճիշտ մոտեցում նրա հետ համադրվող իրերի ընտրության հարցում: Անպայման պետք է հիշել, որ ոտքերը և հասակը վիզուալ երկարարացնելիս, պլիսսե կիսաշրջազգեստը ծավալ է հաղորդում և ազդրերը երևում են ավելի գեր, քան իրականում կան:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Երկար պլիսսե կիսաշրջազգեստներ: Առաջին կերպարը, որը միանգամից սիրվեց շատ գեղեցկուհիների կողմից` դա երկար, մինչև գետին հասնող պլիսսե կիսաշրջազգեստի հիմքով պատրասված համադրությունն էր: Երկար կիսաշրջազգեստները թույլ են տալիս ստեղծել ռոմանտիզմով հագեցած կերպարներ, իսկ իրենց տիրուհիներին հաղորդում են զեփյուռին հատուկ թեթևություն ու պարզություն: Ամենակարևորն այն է, որ պետք է ճիշտ ընտրել, թե ինչի հետ կրել երկար, մինչև գետին հասնող պլիսսե կիսաշրջազգեստը: Ամեն դեպքում, նման կիսաշրջազգեստը իր հետ համադրվող իրերի հարցում դժվարություն չի առաջացնում, քանի որ այն ավելի ունիվերսալ է, քան իր կարճ տեսակը և ավելի մեծ ազատություն է տալիս իր կրողին: Ընդ որում, երկար պլիսսե կիսաշրջազգեստը բացառիկ հնարավորություն է տալիս վիզուալ երկարացնել հասակը և մարմինը դարձնել ավելի բարեկազմ` ընդգծելով գոտկատեղը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Դիզայներներն իրենց նոր հավաքածուներում ավելի շատ են սկսել առաջարկել համադրել պլիսսե կիսաշրջազգեստը գործած սվիտերների կամ լայն վերնաշապիկների հետ, ընդ որում, դրանք պետք է լինեն կարճ և ունենան մինչև գոտկատեղը հասնող երկարություն: Սակայն պլիսսե կիսաշրջազգեստն անթերի տեսք կունենա ոչ միայն այդպիսի հանդերձների հետ: Այն կարելի է համարձակ լրացնել մարմինը գրկող կամ կիսաթափանցիկ, նույնքան թեթև բլուզների հետ: Եթե համադրվող հագուստն ունի գոտկատեղից ներքև ձգվող երկարություն, ապա պարտադիր է դառնում բարակ գոտու առկայությունը: Իսկ աքսեսուարներ ընտրելիս պետք է ուշադիր լինել և պահել չափի զգացողությունը: Ռոմանտիկ լինելուց բացի, պլիսսե կիսաշրջազգեստը կարող է արտահայտել նաև գործնական տրամադրություն, եթե սվիտերի փոխարեն ընտրել խիստ ոճի բլուզ կամ իրանը գրկող պիջակ: Գործնական կիսաշրջազգեստը պետք է ունենա ոչ վառ, հանգիստ գույն:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment