Ինչպես ճիշտ ընտրել արևային ակնոցներ
Ակնոցները չեն կարող աննկատ լինել, քանի որ առավելագույնս վերափոխում են ձեր տեսքը: Որպես կանոն, հենց դրանց են նայում ձեզ հանդիպած մարդիկ` այդպիսով ձեր մասին առաջին տպավորությունը կազմելով: Այնպես որ, շատ կարևոր է ընտրել այնպիսի ակնոցներ, որոնք իդեալական են ձեր դեմքին, ընդգծում են ընտրված ոճի ներդաշնակությունը` ուշադրությունը հրավիրելով ձեր անհատականության ու գեղեցկության վրա: Նախքան ակնոցներ ընտրելը, անհրաժեշտ է որոշել ձեր դեմքի տեսակը: Հենց այդ չափանիշն է, որ որոշիչ դեր է կատարում ակնոցների ճիշտ ընտրության հարցում: Ճիշտ կողմնորոշվելով` դուք հնարավորություն կունենաք շտկել թերությունները և ընդգծել ընտրված կերպարի ներդաշնակությունն ու անհատականությունը: Իսկ Yadox-ը միշտ պատրաստ է աջակցել ձեզ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ակնոցներ օվալաձև դեմքի համար: Այս տեսակը վիզուալ նման է շրջված ձվի: Փոքր-ինչ կլորավուն ծնոտ, մասամբ դուրս ցցված այտոսկր, նեղ ճակատ: Ստեղծագործական առումով օվալաձև դեմքը համարվում է իդեալական, քանի որ այդ տեսակին սազում է ցանկացած սանրված, դիմահարդարում և իհարկե արևային ակնոցներ: Ինչպե՞ս ընտրել ակնոցներ դեմքի ձևին համապատասխան: Ինչպես արդեն նշեցինք, օվալաձև դեմքին հարմար են արևային ակնոցների բազում տեսակներ` ներկայացված ժամանակակից նորաձևության աշխարհում: Առանցքային խնդիրն այս դեպքում համաչափությունը պահպանելն է: Լավագույն տարբերակներն են` «կատվի աչքեր», «թիթեռներ», «ավիատորներ» և կլոր ու ուղղանկյուն ձևերը: Ընդ որում, ճիշտ կլինի խուսափել խոշոր, չափից դուրս վառ ու աչք ծակող շրջանակներից: Օվալաձև դեմք ունեցող աղջիկներին խորհուրդ չի տրվում նաև ընտրել լայն շրջանակներ. ակնոցների վերին գիծը պետք է համընկնի հոնքերի գծի հետ, իսկ լայնությունը մի փոքր ծածկի գլխի ամենալայն մասը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Տարբերակներ դեմքի կլորավուն ձև ունեցողների համար: Կլոր դեմքի լայնությունն ու երկարությունը հավասար են: Երբեմն կլոր դեմքին բնորոշ է այտոսկրի հատվածում արտահայտվածության բացակայությունը կամ ուռուցիկ այտերը: Հաճախ դեմքի նման տեսակը փոքր-ինչ մանկական ու միամիտ է երևում, իսկ նրա հիմնական գծերը մի տեսակ հանդգնություն են դրսևորում: Որպես կանոն, նման դեմք ունեցողները դժգոհ են իրենց արտաքինից և միշտ ցանկանում են ավելացնել հստակություն, սրություն և արտահայտիչ գծեր: Կլոր դեմք ունեցողներին սազում են քառակուսի և ուղղանկյուն ակնոցները: Նրանց չեն համապատասխանում այտոսկրերը ծածկող կլոր և մեծ ակնոցները: Անպայման պետք է հաշվի առնել, որ գունավոր, պլաստիկ շրջանակները վիզուալ փոքրացնում են դեմքի կլորությունը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Մոդելներ դեմքի քառակուսի ձև ունեցողների համար: Ակնոցները կատարում են ոչ միայն շտկող ու պաշտպանիչ ֆունկցիա, այլ նաև համարվում են կարևոր աքսեսուար, որն ընդունակ է լրացնել ներդաշնակ կերպարը և միևնույն ժամանակ փչացնել այն: Դեմքի քառակուսի ձև ունեցողները պետք է զգույշ լինեն, քանի որ նրանք ունեն խոշոր դեմք, մեծ ծնոտով և լայն ճակատով, ինչը հաճախ խնդիրներ է առաջացնում դիմահարդարման, գլխարկի կամ գլխաշորի ընտրության ժամանակ: Արևային ակնոցների օգնությամբ նրանք հանգիստ կարող են շտկել թերությունները և ընդծել առավելությունները: Գեղագիտական համաչափության բերել քառակուսի դեմքի բոլոր գծերը կօգնեն կլորավուն շրջանակներով ակնոցները: Նրանք դարձնում են դեմքը նուրբ, հստակ ու արտահայտիչ: Դեմքի նման տեսակ ունեցողներին համապատասխան են նաև «կաթիլ» ակնոցները, խոշոր կլորավուն ակնոցները, «կատվի աչքեր» և «ավիատորներ» տարբերակները:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment