Monday, December 14, 2015

Ինչպես ոճային տեսք ունենալ

«Ոճային» կամ «շիկ» հասկացությունները շատ հաճախ ասոցացվում են «թանկ» կամ «ամենաբարձր մակարդակի ծառայություններ» բառերի հետ: Բայց Yadox-ը վստահեցնում է ձեզ, որ դա ճիշտ չէ: Բավական պարզ ու մատչելի միջոցներ կան, որոնք կօգնեն ձեզ մշտապես կատարյալ տեսք ունենալ, և այդ ամենին հասնելու համար, իհարկե, դուք միշտ չէ, որ ստիպված կլինեք մեծ գումարներ ծախսել: «Շքեղ»-ը համարվում է բնութագրական տերմին, սակայն նրա իմաստը այնքան էլ պարզունակ չէ: Ոմանք այն կիրառում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է նկարագրել քաղաքավարի պահվածքը, մյուսները դրանով բացատրում են հագուստի մեջ առկա զսպվածությունն ու խստությունը: Սակայն յուրաքանչյուրը ինքն է գտնում լավագույն սահմանումը, երբ խոսքը գնում է հագուստի մասին: Թյուր կարծիք կա այն մասին, որ շքեղ կերպարներ ստեղծել հնարավոր է միայն խոշոր գումարներ ծախսելու միջոցով:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Վստահաբար կարելի է ասել, որ միանգամայն հնարավոր է ոճային տեսք ունենալ, ստեղծել կատարյալ, շքեղ կերպարներ զարմանալի փոքր միջոցներով: Կարևոր չէ, թե դուք ինչքան եք ծախսում հագուստներ ձեռք բերելու համար, եթե այն բացարձակ համապատասխան չէ ձեզ, դուք միանշանակ անփույթ տեսք կունենաք: Այն բլուզները, չափից շատ երկար կամ կարճ տաբատները, որոնք ձեզ կազմվածքի համար չեն, այս ամենը կարող է մանրուք համարվել, սակայն դրանք կարող են լիովին փչացնել ձեր արտաքինը, եթե դուք պատրասվում եք նման հանդերձներից այս կամ այն կերպարը ստեղծել: Եթե չգիտեք ինչից սկսել, դիմեք ընկերոջ կամ խանութի վաճառողի օգնությանը, որպեսզի նրանք կողքից փորձեն գնահատել, թե ինչպես է հագուստը նստել ձեր կազմվածքին: Պետք է հիշել, որ իրերի չափերը փորագրված չեն քարերի վրա և տարբեր ապրանքանիշեր կամ դիզայներներ տարբեր չափանիշներ ունեն:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Այսպիսով, պատրաստ եղեք նրան, որ հնարավոր է ստիպված լինեք փորձել այնպիսի հագուստներ, որոնք մեկ կամ երկու չափ մեծ են ձեր սովորական չափից: Որքան լավ է հագուստը նստում ձեր կազմվածքին, այնքան երկար դուք այն կկրեք և այնքան լավ ներդրում կլինի դա ձեր և ձեր կերպարի համար: Եթե ձեզ դուր եկած իրը չունի ձեզ համապատասխան չափը, ամենևին պետք չէ հուսահատվել: Շատ կանայք չեն փնտրում հագուստ, որը իդեալական կերպով նստում է իրենց կազմվածքին: Ավելի հեշտ է դիմել դերձակի օգնությանը, որի թեթև ձեռքով հագուստը կունենա ձեր նախընտրած չափերը: Ոճային կերպարին բնորոշ են որակյալ գործվածքներից պատրաստված կատարյալ համադրություն կազմող իրերը: Նպատակահարմար կլինի ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնել բարձրորակ կտորների վրա: Կարը նույնպես պետք է իդեալական լինի, կիսաշրջազգեստներն ու տաբատները պետք է ունենան հստակ գծեր, իսկ զուգագուլպաներն ու գուլպաները որակյալ լինեն, որպեսզի շատ արագ չպատռվեն:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ոշադրություն դարձրեք բնական կտորներից ապրանքների վրա, այնպիսիք, ինչպիսիք են բուրդը, մետաքսը և բամբակը: Ինչպես ասում են արդյունաբերություն մեջ, պետք է կարողանալ զգալ կտորը, այն պետք է պատրասված լինի որակով: Իհարկե, դա կարող է առաջացնել որոշ բարդություններ խոշոր առևտրի կենտրոններում գնումներ կատարելիս, քանի որ այսօր հիմնական շեշտը դրվում է «արագ նորաձևության»  վրա: Դա նշանակում է ոչ թանկարժեք ապրանքների շաբաթական վաճառք: Հենց դա էլ մշտապես ազդում է հագուստների որակի վրա:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment