Tuesday, December 29, 2015

Կանացի նորաձև վերարկուներ

Նրանք, ովքեր հաճախ են բախվում վերարկու գնելու խնդրի հետ, հիանալի գիտեն, թե ինչքան դժվար է ընտրել իր, որը պետք է կրել մի քանի սեզոն: Ոճային տեսք ունենալու համար պետք է ձեռք բերել կամ գերժամանակակից նորույթներ, կամ մշտապես նորաձև դասական իրեր: Երկու տարբերակներն էլ չեն կորցնի իրենց արդիականությունը բավական երկար ժամանակ: Քանի որ մենք չենք փնտրում հեշտ ուղիներ, ապա թողնենք դասական լուծումները նրանց համար, ովքեր չեն հետևում նորաձևության տենդենցներին, և ուղևորվենք որոնելու այս տարվա աշուն-ձմեռ հավաքածուների ամենանորաձև վերարկուները: Իսկ Yadox-ն անկասկած կօգնի մեզ այդ հարցում, քանի որ իր տրամադրության տակ ունի կանացի նորաոճ վերարկուների շատ մեծ տեսականի:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Արդյոք կապահովի՞ անհրաժեշտ ջերմությունն այն վերարկուն, որը մենք պատրաստվում ենք գնել: Այս հարցը կարող է տալ յուրաքանչյուր գեղեցկուհի ինչ-որ տարբերակի նախապատվությունը տալուց առաջ: Բանն այն է, որ այս ձմեռ նորաձևության աշխարհ են վերադարձել երկար, մինչև գետին հասնող, մորթյա և կաշվե վերարկուները: Իսկ որպես մաքսի վերարկուների հակակշիռ դիզայներներն առաջարկում են բոլորովին կարճ, հազիվ գոտկատեղին հասնող բաճկոններ: Ստացվում է, մի կողմից արքայավայել, իսկապես անսահման գրավիչ երկարությունն ու ջերմությունն է, իսկ մյուս կողմից` երիտասարդական հանդուգն տարբերակները, որոնք ընդ որում բավական բաց են: Ահա և հարց է ծագում` ո՞ր տարբերակներն են ավելի ցանկալի: Իհարկե, մոդելավորողները ցուցադրությունների ժամանակ ներկայացրել են նաև միդի վերարկուներ, որոնք առանձնանում են իրենց թեթևությամբ և պրակտիկությամբ: Այսպիսով, նոր սեզոնին նորաձևության գագաթնակետին են հասել վերարկուների երեք տարբերակներ` մաքսի, միդի և ազատ ոճի կարճ բաճկոնները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Վերարկուների գույները և ձևավորումը: Այս ձմռանը առաջին պլան են դուրս եկել այն վերարկուները, որոնց համար ընտրվել են բնական մորթու համար ոչ ավանդական գույները` մուգ կապույտ, բաց մանուշակագույն, մուգ կարմիր և մանանեխ: Տարբեր ծաղկային նախշեր, էթնիկ զարդարանքներ և ազգային պատկերներ` այս ամենը օգտագործվել են դիզայների վերջին հավաքածուներում: Լայնորեն կիրառվել են ասեղնագործ տարրեր, ապլիկացիաներ և այլ դետալներ: Օրինակ, Dolce&Gabbana ապրանքանիշի դիզայներներն իրենց աշուն-ձմեռ նոր հավաքածուներում առաջարկում են մեծ թվով վերարկուներ, որոնք հագեցած են ասեղնագործ, վառ կարմիր ու կանաչ գույների վարդերով: Հատկապես շքեղ տեսք ունեն այն տարբերակները, որոնք համատեղում են տարբեր գույների մորթիներ: Մոդելավորողները չեն վախեցել ներկայացնել անգամ սևի և շագանակագույնի համադրություններ, որոնք նախկինում համարվում էին անճաշակ: Սակայն, բնական գույների սիրահարները պատճառ չունեն անհանգստանալու, քանի որ սև, կարմիր, շագանակագույն, բեժ գույնի վերարկուները շարունակում են մնալ հայտնիության գագաթնակետին:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ընթացիկ սեզոնի թրենդային վերարկուների մեջ կարելի է առանձնացնել միանգամից մի քանի հետաքրքիր տարբերակներ: Շատ նորաձև են այն վերարկուները, որոնք հավաքված են կաշվի կամ մորթու կտորներից, իսկ կարերը արված են դրսից: Կտորները կարող են լինել քառակուսի, ուղղանկյուն, բայց պարտադիր կերպով դրսի կողմից երևում են կոնտրաստային գույների մորթիները: Դիզայներները համարձակ կերպով համադրել են նաև մորթին այլ կտորների հետ, ինչպես օրինակ, տրիկոտաժը, բարակ կաշին, անձևանոցի կտորը և նույնիսկ ջինսը: Կարելի է հանդիպել այնպիսի տարբերակներ, որոնցում կոնտրաստային կտորներ են օգտագործվել. հարթ ու բարակ մակերեսը համադրված է շատ փարթամ մորթու հետ: Նման համադրությունները կիրառվում են թևքերի, փեշերի, ինչպես նաև օձիքների վրա:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում:

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment