Saturday, December 19, 2015

Սպիտակը կրելու կանոնները

Եթե ձեզ համար կարևոր է հավատարիմ մնալ ավանդական նորաձևության կանոններին, ապա դուք, ամենայն հավանականությամբ, արդեն գիտեք այն ամենը, ինչը վերաբերում է սպիտակ հանդերձներ կրելուն: Սակայն արդյո՞ք այդքան անհրաժեշտ է հետևել ավանդական կանոններին ժամանակակից նորաձևության աշխարհում, որն ամեն վայրկյան փոխվում է: Կախված նրանից, թե դուք որտեղ եք ապրում կամ ինչ տարիք ունեք, կարող էիք անգամ ծանոթ չլինել սպիտակը կրելու կանոններին: Yadox-ը փաստում է, որ սովորաբար այն կանայք, որոնք մեծացել են ԱՄՆ-ի հարավային մասերում կամ ծնվել են մինչև ութսունական թվականները, շատ ավելի տեղեկացված են այդ ոճային հարցերին: Մինչդեռ, հարավային մասերի եղանակային պայմանները ավելի տաք են, քան հյուսիսային մասերի, ինչը նպաստում է կիրառել բաց գույնի հանդերձներ անգամ ձմռան ամիսներին:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Հավանաբար, դուք կստանաք տարբեր պատասխաններ այն հարցին, թե երբ կարելի է կրել սպիտակ հագուստներ, այնպես որ, եթե ձեզ հետաքրքրում է այդ հարցը, չմոռանաք ձեր զրուցակցի տարիքի և բնակության վայրի մասին: Կարելի՞ է կրել սպիտակ հանդերձներ աշխատանքային ծանր օրն անցկացնելուց հետո: Կար ժամանակ, երբ մարդիկ հետևում էին այն կանոնին, որ սպիտակ հագուստը տեղին է միայն տոնական օրերին: Մանավանդ եթե դրանք ամառային օրեր էին` պիկնիկների, խորովածի ժամանակ և մարդիկ անհոգ կենսակերպ էին վարում: Դրանից հետո, իհարկե, շատ ժամանակներ են անցել և այսօրվա երիտասարդ սերունդը կարող է իրեն հարց տալ. «Իսկ ինչու՞ չկրել սպիտակ հանդերձներ աշխատանքային օրվա վերջում»: Եվ, հավանաբար, չի գտնվի մեկը, որ կբացատրի երիտասարդներին ամառային և աշնանային գունային գամմաների միջև եղած տարբերությունը:Կրկին գալիս է բնակվելու վայրի տեսակետը, սակայն հարավային շրջանների շատ բնակիչներ այլևս այդքան խստորեն չեն հետևում այդ պահանջներին: Ոմանք կարծում են, որ այն կանայք, որոնք համարձակ կերպով կրում են սպիտակ հանդերձներ ձմեռային ամիսներին, նորաձևության առաջատարներն են: Մինչդեռ մյուսները կծու մեկնաբանություններ են անում այդ առումով

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Բարեբախտաբար, գոյություն չունեն նորաձևության այնպիսի օրենքներ, որոնք խախտելու դեպքում, ձեզ կարող են ձերբակալել: Այնպես որ, եթե դուք ցանկանում եք հագնել սպիտակ հունվարից մինչև դեկտեմբեր, կարող եք հանգիստ անել դա: Իսկ որո՞նք են սպիտակը կրելու հիմնական կանոնները: Մեր օրերում ավելի մեծ ուշադրութուն է գրավում անհատականությունը, այլ ոչ թե կանոններին կուրորեն հետևելը: Այնպես որ, դուք կարող եք հանգիստ շրջանցել բոլոր օրենքները, ինչը վերաբերում է նորաձևությանը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Բայց եթե դուք ավանդական հայացքների տեր եք, վախենում եք փողոց դուրս գալ ոչ համապատասխան կերպարանքով կամ պարզապես սիրում եք առաջնորդվել նորաձևության սկզբունքներով անգամ այն դեպքում երբ շատերն ասում են, որ դրանք հնացել են, ապա այստեղ դուք կգտնեք մի քանի ցուցումներ: Մի կրեք սպիտակ զգեստ, երբ հրավիրված եք հարսանիքի: Շատ գեղեցկուհիներ համաձայն են սրա հետ: Սպիտակ կրել հարսանիքին իրավունք ունի միայն մեկ կին` հարսը: Միանգամայն նորմալ է, որ ձեր զգեստի որևէ հատվածը լինի սպիտակ, բայց հագնել ոտքից մինչև գլուխ սպիտակ, բացարձակ ընդունելի չէ: Եթե շատ եք սիրում սպիտակ գույնը, քանի որ այն ձեզ սազում է, սակայն վախենում եք այն կրել ձմռանը, ընտրեք կեխտոտ սպիտակ, կրեմագույն և բեժ երանգները: Նույնիսկ ամենահամառ գեղեցկուհիները ձմռանը չեն արհամարհում այդ գույները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment