Saturday, December 12, 2015

Ապշեցնող զգեստ-սվիտերներ

Աշնան ու ձմռան ցուրտ եղանակներին առավել մեծ տարածում գտած հագուստի այս հետաքրքիր տեսակն իր մեջ բազում հնարավորություններ է թաքցնում նրանց համար, ովքեր ցանկանում են ինքնաարտահայտվել և ինքնատիպ լինել: Այն թույլ է տալիս այսօրվա նորաձևությանը համահունչ նորաոճ համադրություններ ստեղծել և մշտապես գեղեցիկ տեսք ունենալ: Գտեք Yadox-ի էջերում ձեր ճաշակին ու ոճին համապատասխան զգեստ-սվիտերներ և ձեր բարձր տրամադրությունը ձմռան ցրտաշունչ օրերին ապահովված է: Ի՞նչ է իրենից ներկայացնում մեր օրերում այդքան արդիական դարձած զգեստ-սվիտերը: Դա սովորական սվիտերի էկզոտիկ տարբերակն է, որն իր ողջ հարմարավետությամբ ու հմայքով ստեղծված է ավելի գունագեղ ու տպավորիչ դարձնելու կնոջ առօրյան հատկապես աշնանային տերևաթափի ու ձմեռային ցրտերի ժամանակ: Զգեստ-սվիտերը բոլոր առումներով շատ հարմարավետ, տաքուկ ու ոճային իր է, որը արժանի է իր պատվավոր տեղն ունենալու ցանկացած կնոջ զգեստապահարանում: Այն ստեղծում է կանացի գայթակղիչ կերպարներ, պաշտպանում է ցրտից և ապահովում է կնոջ հարմարավետությունը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Զգեստ-սվիտերը շատ տեղին է այն դեպքում, երբ դուք պատրասվում եք ստեղծել հատկապես դասական ու ռոմանտիկ կերպարներ: Դա հիանալի այլընտրանք է այն կանանց համար, ովքեր չեն պատրաստվում ցուրտ եղանակների գալուն պես հրաժարվել զգեստներ կրելուց: Առօրյայում այն շատ հարմար է կրել: Եթե քամոտ եղանակ է, սակայն դեռ սառնամանիք չէ, կարելի է համարձակ կերպով հագնել զգեստ-սվիտեր փողոց դուրս գալիս: Չնայած այս հանդերձը մի փոքր տարօրինակ անուն ունի, բայց այն գերազանց փոխանցում է հագուստի այդ տեսակի երկակի էությունը` պրակտիկությունն ու գրավչությունը: Շատ մոդելներ ունեն հստակ ընդգծված ուրվագիծ: Զգեստ-սվիտերը շեշտում է կանացի կազմվածքի ողջ հմայքը, նույնիսկ ավելի լավ քան դա կաներ A-աձև կիսաշրջազգեստը: Իհարկե զգեստ-սվիտերի ավելի լայն տարբերակները նույնպես իրավունք ունեն գոյություն ունենալու:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Դասական մոդելների կարճ տարբերակները զգեստ-սվիտերին ավելի հանդուգն երանգ են հաղորդում: Մյուս կողմից, ցուրտ եղանակին դա կարող է փոքր-ինչ վատ ազդեցություն ունենալ հարմարավետության զգացողության վրա: Այդ պատճառով զգեստ-սվիտեր ընտրելիս անպայման պետք է հաշվի առնել այն փաստը, թե կոնկրետ որ եղանակին եք դուք դա կրելու` աշնանային արևոտ ու պայծառ, թե ձմռան ցուրտ ու մռայլ օրերին: Ուշադիր զննեք գործվածքը, որից կարված է զգեստ-սվիտերը: Սովորաբար դա լինում է բամբակ, սինթետիկ խառնուրդներ, անգորա, արհեստական մետաքս կամ բուրդ: Զգայուն մաշկ ունենալու դեպքում երբեմն այդ գործվածքները քոր են առաջացնում, հատկապես բրդի և անգորայի հետ շփումից: Դրա համար, անհրաժեշտ է խուսափել նման գործվածքներից:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Իսկ եթե ձեր բախտը բերել է և դուք դարձել եք որևէ անսովոր «կծող» զգեստի տիրուհին, ապա դուք հնարավորություն ունեք այն կրել թափանցիկ, բարակ կտորից պատրաստված շապիկի վրայից: Հնարավոր միջադեպերից խուսափելու համար, կրեք այնպիսի շապիկ, որն անպայման մի քանի սանտիմետրով կարճ լինի զգեստ-սվիտերից: Բացի այդ, եթե այն չունի հստակ ընդգծված ուրվագիծ, բոլոր անհարթություններն այդպիսով հարթված կլինեն, կազմվածքը` շտկված, իսկ մաշկը պաշտպանված կլինի ալերգեններից: Որոշ դեպքերում, զգեստ-սվիտերը նման է տունիկային: Այն գրկում է ազդրերի հատվածը և իջնում մինչև ծնկները: Մի զույգ լեգինսը հիանալի համադրություն կլինի և ներդաշնակ կերպար կստեղծի զգեստ-սվիտերի հետ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment