Կազմվածքին համապատասխան կոկտելային զգեստներ
Կոկտելային երեկույթների համար նախատեսված զգեստներն ի վիճակի են իդեալական կերպով ստեղծել շլացուցիչ կերպարներ և նման զգեստ կրող կնոջը ներկայացնել նրա համար առավել շահեկան լույսի ներքո: Կոկտելային զգեստները հիանալի ընդգծում են կնոջ գեղեցիկ ու գրավիչ մարմնի բոլոր առավելությունները: Փնտրեք Yadox-ի էջերում հենց ձեր կազմվածքին համապատասխան կոկտելային զգեստը և դարձրեք ձեր երեկոները ավելի հաճելի ու տպավորիչ: Մեծն Կոկո Շանելը մի անգամ ասել է. «Նայեք զգեստով կնոջը: Որտեղ չկա կին, այնտեղ չկա նաև զգեստ»: Յուրաքանչյուր կին իր զգեստապահարանում պետք է ունենա մի քանի կոկտելային զգեստ, որպեսզի ընտրություն կատարելու հնարավորություն ունենա երեկույթների կամ առանձնահատուկ առիթների մասնակցելիս: Կոկտելային զգեստով կինը պետք է իրեն վստահ զգա և որոշ չափով սեքսուալ տեսք ունենա, որպեսզի ոչ մի տղամարդ չկարողանա դիմանալ նրա գրավչությանը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Կոկտելային զգեստների ոճերի ընտրությունը բավական մեծ է, սակայն պետք է հիշել, ոչ բոլոր ոճերը կարող են ձեզ սազել: Ձեր կազմվածքին համապատասխան զգեստի ձևը փնտրելու գաղտնիքը կայանում է նրանում, որ զգեստը պետք է կազմվածքին հաղորդի կանացիություն և նրբագեղություն: Այն պետք է համաչափ դարձնի մարմնի կառուցվածքը և ուշադրությունը շեղի այն հատվածներից, որտեղ ակնհայտ թերություններ կան: Զգեստի օգնությամբ դուք կարող եք ստեղծել կատարյալ սիմետրիկության պատրանք ձեր կրծքավանդակի, գոտկատեղի ու ոտքերի միջև, ընդգծելով գեղեցիկ գծերը, անգամ այն դեպքում, եթե դուք չունեք շատ գրավիչ կազմվածք: Մի շատ պարզ ճշմարտություն կա. երբ դուք լավ տեսք ունեք, դուք նաև ձեզ հիանալի եք զգում: Եվ հենց որ դուք գտնում եք ճիշտ զգեստ, ձեզ շրջապատող մարդիկ չեն կարողանում աչք կտրել ձեզանից:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Եթե ձեր մարմնի վերևի հատվածը ավելի նուրբ ու փոքր է, քան ներքևինը, ապա ուսերը բաց զգեստները իդեալական կլինեն ձեզ համար, քանի որ դրանք շահավետ կերպով կցուցադրեն ձեր բարեկազմ ուսերը և կշեղեն ուշադրությունը ձեր կազմվածքի ներքևի հատվածից, որը աչքի չի ընկնում իր նրբագեղությամբ: Ընդգծեք ձեր մարմնի վերևի հատվածը վառ, արտահայտիչ դետալներով: V-աձև բացվածք ունեցող զգեստն, օրինակ, կօգնի ավելի համաչափ դարձնել փխրուն ուսերը և ավելի լայն ազդրերը: Խորը բացվածքը ուշադրությունը կհրավիրի ձեր դեմքին, պարանոցին ու կրծքավանդակին: Նույն ազդեցությունը կլինի նաև եթե օգտագործեք այնպիսի աքսեսուարներ, ինչպիսիք են վզնոցները կամ խոշոր չափերով ականջօղերը: Ներքևի հատվածում սահուն կերպով լայնացող, թեթև կոկտելային զգեստները նույնպես հիանալի սազում են նման կազմվածք ունեցող կանանց: Դրանք իդեալական կերպով թաքցնում են լայն ազդրերը և էլեգանտ տեսք հաղորդում:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Մի վարանեք կրել մարմինը գրկող կոկտելային զգեստներ, սակայն նախ համոզվեք, որ դրանք չափից շատ նեղ չեն ազդրերի հատվածում և չեն ընդգծում կազմվածքի անցանկալի կորությունները կամ ներքնազգեստի գծերը: Կանանց մեծամասնությունը, ովքեր օժտված են լայն ազդրերով և նեղ կրծքավանդակով ու ուսերով, ունեն գեղեցիկ գոտկատեղ և այդ փաստը պետք է անպայման օգտագործել: Ընգծեք ձեր գոտկատեղը գեղեցիկ, տարբեր նյութերից պատրաստված գոտիների օգնությամբ: Դա կօգնի համաչափ դարձնել ձեր մարմնի բոլոր հատվածքները: Գույների ու նախշերի մասին պետք է ասել, որ արժե զերծ մնալ խոշոր, կոնտրաստային գույների նախշերից, քանի որ դրանք վիզուալ ավելի կմեծացնեն ձեր ազդրերը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia



