Շագանակագույն
նորաձևություն
Այսօր այս հետաքրքիր գույնը և նրա բազմաթիվ երանգները իրենց հաստատուն տեղն են
գտել նորաձևության աշխարհում : Ինչպես հայտնի է, այն չի համարվում հիմնական գույն,
այլ ստացվում է սևի ու կարմիրի կամ մանուշակագույնի ու դեղինի խառնուրդից : Այս երկրային
գույնը մարմնավորում է բնությունն իր բոլոր դրսևորումներով : Իզուր չէ, որ շատերը ձգտում
են իրենց տան ներքին հարդարման համար ընտրել շագանակագույնի ու բեժի երանգները, որոնք
ապահովում են ջերմությունն ու հարմարավետությունը : Այդ գույները լցնում են տունը խաղաղությամբ
ու հանգստությամբ, ինչը շատ կարևոր է տանը լավ մթնոլորտ ստեղծելու համար : Ենթադրվում
է, որ այն մարդիկ, որոնք նախընտրում են կրել շագանակագույն հագուստներ, փնտրում են
կայունություն ու կարգապահություն: Այդպիսի մարդկանց սիրով հրավիրում ենք Yadox օնլայն խանութ ընտրելու շատ գեղեցիկ
ու նորաձև շագանակագույն հանդերձներ անսահման մեծ ու բազմազան տեսականու մեջ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ֆրանսիական սուրճի այս հրաշալի գույնը յուրահատուկ է նրանով, որ հիանալի կերպով
համադրվում է գունային ներկապնակի ինչպես տաք, այնպես էլ սառը երանգների հետ : Այդ
պատճառով շագանակագույն հագուստներ իրենց կարող են թույլ տալ կրել մաշկի ցանկացած գույն
ունեցող աղջիկներ : Այս հետաքրքիր գույնն իհարկե բավական մուգ ու մռայլ է, սակայն ավելի
բնական ու փափուկ է, քան, օրինակ, սևի երանգները : Սուրճի երանգները ներդաշնակ են ինչպես
ամենօրյա այնպես էլ երեկոյան զգեստների համար : Այդ
երանգների հետ հիանալի համադրություն են կազմում նաև այլ գույներ, ինչպես օրինակ,
փիրուզագույնը, վարդագույնը, երկնագույնը, բեժը, դեղինը : Եթե այս հագեցած երանգներն
ընտրելով, այնուամենայնիվ ձեր ստեղծած կերպարը մի փոքր մռայլ է ստացվել, հոգ չէ, բավական
է մի սպիտակ դետալ ավելացնեք և ամեն ինչ իր տեղը կընկնի:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Մուգ
շոկոլադի երանգը նման է հալված շոկոլադե սալիկի բնական գույնին : Ճիշտ է, այն շատ
մուգ է, բայց միևնույն ժամանակ, էլեգանտ ու բավական պահպանողական : Թանկարժեք մետաղները,
թանկարժեք քարերի նման, զարմանալի տեսք կհաղորդեն ձեր մուգ շոկոլադի երանգով զգեստին
: Նման գույնով հագուստները միաժամանակ խիստ են ու անկեղծ : Շոկոլադի երանգները միանգամից
ասոցացվում են համեղ ու անուշաբույր քաղցրավենիքի հետ : Առօրյա կյանքում մուգ շոլոլադի
գույնով ցանկացած հագուստ հիանալի տեսք կհաղորդի ցանկացած կնոջ : Հրաշալի ընտրություն
է բոլոր առիթների համար, միևնույն է, թե մաշկի ինչ գույն ունեք :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Թափանցիկ շագանակագույնը
արևի տակ վառված գույների պատրանք է ստեղծում : Այն աներևակայելի տարածված է լուսանկարչական
արվեստում : Բանն այն է, որ այդ գույնը լուսանկարներին առանձնահատուկ խամրած տեսք է
հաղորդում: Սա, իհարկե, վառ գույն չէ, այլ ընդհակառակը շատ զուսպ ու համեստ, բայց շնորհիվ
իր ինքնուրույնության, այն կարելի է օգտագործել առանձին, առանց որևէ համադրության
: Սակայն դա չի նշանակում, որ այն կիրառվում է միայն որպես մեկ ամբողջություն : Այն
շատ գեղեցիկ է նայվում, օրինակ, մուգ կարմիրի, սևի կամ նարնջագույնի, ինչպես նաև գրեթե
բոլոր տաք գույների հետ : Մեղմ, պաստելային գույները հազիվ թե ներդաշնակ լինեն թափանցիկ
շագանակագույնի հետ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia























