Tuesday, June 2, 2015

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ինչ գույներ ընտրել այս ամառ

Ամառը նորաձևությանը հետևողների ամենասիրելի եղանակն է : Վերջապես ժամանակն է զգեստապահարանը ազատել ձմեռային մռայլ իրերից և դրանք փոխարինել ամառային, տրամադրություն բարձրացնող, պայծառ գույներով : Բայց ո՞ր գույներն են ակտուալ այս տարվա ամռանը : Yadox-ը ուսումնասիրել է աշխարհի առաջատար դիզայներների վերջին հավաքածուները, որպեսզի ձեզ ճիշտ խորհուրդներ տա կապված այս ամառվա ամենանորաձև գույների հետ : Վստահեք Yadox-ին և միշտ կլինեք ոճային ու ճաշակով հագնված :

Ծովագույն և փիրուզագույն

Այս սեզոնի հիթը կապույտի տարբեր երանգներն են : Դրանք առաջին հերթին փիրուզագույնն ու ծովագույնն են : Վերջինս իդեալական կերպով սազում է վառ արտաքինով սևահերներին և մաշկի սառը երանգով շիկահերներին : Իսկ փիրուզագույնի մասին պետք է ասել, որ այն նախընտրելի է ավելի «տաք» արտաքինով աղջիկների համար : Դասական կապույտը և կապտականաչը այս տարի նույնպես առաջատար դիրքերում են : Փորձեք տարբեր համադրություններ, ընտրեք այն երանգները, որոնք հենց ձեզ համար են ստեղծված և վայելեք կապույտ գույնի հաճելի ներկայությունը :

Ելակի պաղպաղակ նուշով

Ամառային սեզոնին զուգահեռ իրար հետևից գալիս են այսպես կոչված «համեղ» գույները : «Քաղցր» թրենդային գույների ցուցակի սկզբում իրենց առանձնահատուկ տեղն են գրավել տապակած նուշի ու ելակով պաղպաղակի անկրկնելի երանգները : Այդ գույներն իրապես նույնքան գայթակղիչ են, որքան նրանց անուններն են : Բացի այդ, կարելի է հանգիստ համադրել այդ երկու երանգները : Այդյունքում ստացվում է շատ հմայիչ կերպար, որը շատ նուրբ է, բայց ոչ մանկական : Ելակով պաղպաղակի գույնը վարդագույնի այն երանգներից է, որը հանգիստ կարող է իրեն թույլ տալ հասուն կինը : Այն մեկ անգամ փորձելուց հետո դուք կվերանայեք ձեր վերաբերմունքը «Բարբիի գույնի» հանդեպ : Եթե դուք մինչև հիմա չեք համարձակվել կրել այս գրավիչ գույնով զգեստներ, ապա վստահություն ներշնչեք ինքներդ ձեզ և փորձեք : Չէ՞ որ, ասում են, երբեք ուշ չէ սկսել : Դե ուրեմն առաջ...

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Մանդարին և եփովի կրեմ

«Համեղ» գույների շարքը այս ամռանը գալիս են լրացնելու մանդարինի և եփովի կրեմի անչափ «տաք» երանգները : Հիշենք, այնուամենայնիվ, որ նրանք ոչ միշտ են լավ նայվում միասին : Սակայն փորձել այդ «քաղցր» երանգները անպայման պետք է : Մանդարինիգույնը ավելի թեթև է : Այդ պատճառով այն հարմար կլինի ամառային թեթև բլուզին, որը կարելի է հագնել զբոսանքի կամ գնումների գնալու ժամանակ : Եփովի կրեմի գույնը թույլ է տալիս հագուստին ավելի խիստ ոճային լուծումներ տալ : Հետաքրքիր են նայվում օրինակ այդ գույնով տաբատները : Դրանք համադրելով սպիտակ վերնաշապիկի հետ՝ կարելի է ստանալ գրասենյակային նրբաճաշակ համադրություն, որով աշխատանքի վերջում հնարավոր կլինի գնալ ոչ պաշտոնական հանդիպման : 

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Չեզոք մոխրագույն

Այս ամառվա համար նախատեսվում են նաև ավելի չեզոք երանգներ : Այսպես, օրինակ, նորաձև են դառնում մոխրագույնի սառցե և ավազե երանգները՝ նրա հանգիստ ու մեղմ տարբերակները : Որպես ավելի հագեցած գույնի լրացում մոխրագույնին կարող է ծառայել դասական կապույտը : Ուրախալի է, որ նորաձև գույները հեշտությամբ կարելի է համադրել :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Սպիտակ

Ավելի նուրբ ու էլեգանտ կերպար ստանալու համար ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել սպիտակ գույնը : Դա կարող է լինել դասական սպիտակ բլուզ, տաբատ, կիսաշրջազգեստ կամ նույնիսկ երկար զգեստ : Եվ մի հավատացեք այն կարծրատիպին, թե իբր սպիտակը գիրացնում է : Եթե ձեզ պետք է բարձրահասակ ու նրբակազմ երևալ, ապա դուք կարող եք ընտրել նույն գույնի վերնաշապիկ և կիսաշրջազգեստ կամ տաբատ : Եվ, իհարկե, կրեք ձեր ճիշտ չափերին և մարմնի կառուցվածքին համապատասխան հագուստներ : Իսկ վախենալ սպիտակից ամենևին պետք չէ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment