Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Նորաձև ու ինքնատիպ կանացի շորտեր
Վերջապես եկել է երկար սպասված
ամառը և վաղուց արդեն ժամանակն է զգեստապահարանում տեղ բացել թեթև, հարմարավետ, ամառային
հագուստների համար : Գաղտնիք չէ, որ տաք եղանակի համար առավել համապատասխան և
ունիվերսալ հագուստի տեսակը համարվում է նորաձև
կանացի շորտերը : Եվ Yadox-ը ձեզ վստահեցնում է, որ դուք անկրկնելի տեսք կունենաք
ողջ ամռան ընթացքում՝ ընտրելով իր օնլայն խանութից ձեր ճաշակին ու կազմվածքին համապատասխան
շորտեր, որոնք իսկապես հարմար են, չեն սահմանափակում շարժումները և դրանցով շոգ, արևոտ
օրը ձեզ համար ավելի տանելի կլինի : Այն կարող է ծառայել ինչպես զբոսանքների,
այնպես էլ գործնական հանդիպումների ժամանակ՝ եթե դուք այն համադրեք համապատասխան վերնաշապիկի
կամ բլուզի հետ : Yadox -ը ձեզ առաջարկում է այնպիսի
մոդելներ, որոնք բավական ունիվերսալ են ու հաջողված :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այդ փոքրիկ, կարճլիկ տաբատը
շատ կանանց սիրտն է շահել և դարձել նրանց զգեստապահարանի մշտական բնակիչը : Եվ
իրոք, նորաձև կանացի շորտերը շատ հարմար է օգտագործել որպես ծովափնյա հանգստի մեկնելու
հագուստ : Թեթև ու հարմարավետ՝ նրանք ամենաշատն են համապատասխանում նման հանգստի
համար : Շորտեր հագնել կարելի է նաև զբոսանքի գնալիս և ճանապարհորդությունների
մեկնելիս : Ժամանակակից դիզայներներն
ավել ի հաճախ են սկսել համադրել նորաձև կանացի շորտերը գործնական կոստյումների հետ :
Դրանք շատ էլեգանտ ու ոճային են դառնում բլուզի և խիստ ոճով կոստյումի հետ : Շորտեր
կարելի է կրել ցանկացած վերնազգեստի հետ, լիմի դա սպորտային կամ սովորական շապիկ, բլուզ
կամ վերնաշապիկ, սվիտեր կամ բաճկոն : Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչի հետ
չի կարելի համադրել շորտերը : Ամառային այս հարմարավետ հագուստի ձևը և գույները
նույնպես ուրախացնում են իրենց բազմազանությամբ : Դրանք այսօր կարող են լինել
լայն, ազատ, նեղ, մարմինը գրկող, չափազանց կարճ կամ մինչև ծունկը երկարութամբ, ընտրությունը
շատ մեծ է :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այնպես որ, այցելեք Yadoxօնլայն խանութ, վստահաբար դուք այնտեղ կգտնեք ձեր ճաշակին համապատասխան շորտեր և կհամալրեք
ձեր զգեստապահարանը նոր ամառային հագուստով : Ամենատարբեր ձևի ու գույնի շորտերի
աշխարհում բացարձակ դժվար չի լինի ընտրություն կատարել : Կարևորն այն է, որ շորտերը
հիանալի կերպով ընդգծում են գեղեցիկ կազմվածքը, ուղիղ և ձիգ ոտքերը, սեքսուալ տեսք
են հաղորդում մարմնին : Եթե ձեր գրասենյակային դրեսս-կոդը թույլ է տալիս, կարող
համարձակ կերպով կիսաշրջազգեստը փոխարինել շորտերով :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ուշադրության են արժանի հատկապես
բարձր գոտկատեղով, նուրբ բրդյա կամ մետաքսե կտորից երկար մոդելները : Այսօր նորաձև
են ինչպես ամբողջ երկայնքով լայն, այնպես էլ նեղ, կազմվածքն ընդգծող շորտերը :
Այդպիսի մոդելների գոտկատեղը ընդգծում են հատկապես լայն կամ նեղ, կաշվե կամ այլ տեսակի
գոտիները :
Չմոռանանք կարևոր դետալների
մասին, որոնք շատ ակտուալ են այս ամառ. նուրբ կոնտրաստային և լայն մաժետները յուրահատուկ
հմայք կհաղորդեն ձեր արտաքինին : Հատկապես եթե դուք համադրեք
այդպիսի շորտերը պահպանողական ոճով, սպիտակ, կոպիտ ձևվածքով բլուզի կամ կարճ շապիկի
հետ : Այպես կոչված «ռազմական» ոճի մեջ նույնպես շորտերը շատ գրավիչ են :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք
մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment