Tuesday, June 23, 2015

Ամառային թեթև զգեստներ

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ինչպես երևում է, այս ամառը որոշել է չափից շատ շոգ լինել : Բայց համենայն դեպս, դա չի խանգարի մեզ անցկացնել անմոռանալի օրեր՝ հարմարավետության ու ներդաշնակության մեջ : Yadox օնլայն խանութը հոգ է տարել այն մասին, որ մենք մեր զգեստապահարանը համալրենք գեղեցիկ, թեթև ու, որ ամենակարևորն է, նորաձև ամառային զգեստներով : Դուք ունեք ընտրություն կատարելու մեծ հնարավորություն, քանի որ Yadox-ը ձեզ է առաջարկում կանացի ու նրբաճաշակ ամառային զգեստների լայն ընտրանի, որի մեջ իշխում է գույների ու ձևերի բազմազանությունը : Բոլոր մոդելները հասցեագրված են նրբագեղ ու ոճային կանանց, նորաձևության իսկական գիտակներին, որոնք լավատեղյակ են թրենդային զգեստների ոճերի բոլոր նրբերանգներին : Այս տարի համաշխարհային բոլոր ապրանքանիշերի ստեղծագործական տնօրենները ամառային զգեստների իրենց հավաքածուներում ներառել են ամենատարբեր ձևվածքի մոդելներ, իսկ գույների բազմազանության մասին նույնիսկ ավելորդ է խոսել : Այդ է պատճառը, որ դիզայներներն այս ամառ խիստ արգելքներ չեն դնում :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Անհրաժեշտ է միայն վստահել սեփական նուրբ ճաշակին, որպեսզի Yadox-ի առաջարկած թեթև ու ինքնատիպ զգեստների մեջ ճիշտ ընտրություն կատարել : Այնուամենայնիվ, պետք է ասել, որ այսօրվա նորաձևության հիմնական ուղղություններից մեկը ռետրոն է : Այս միտումն ակնհայտ երևում է ամբողջ աշխարհի դիզայներների հավաքածուներում : Նրանք վերցրել են 50-60-ական թվականների հագուստի ոճի լավագույն դետալները և դրանք համատեղել այսօրվա բազմազան ու բազմագույն թեթև գործվածքների հետ : Արդյունքն անկասկած հիացնում է նորաձև կանանց, որոնք շտապում են թարմություն մտցնել իրենց զգեստապահարանում : Նորաձև ամառային զգեստները՝ պատրաստված ռետրո ոճի ժամանակակից տարբերակով, համարձակ և նույնիսկ փոքր-ինչ հանդուգն տեսք ունեն, քանի որ դիզայներները դրանք լրացրել են վառ գույներով ու պատկերներով : Yadox-ի ներկայացրած կանացի ու յուրօրինակ զգեստներն ընդգծում են կազմվածքի գեղեցկությունը, հատկապես՝ նուրբ գոտկատեղը, գեղեցիկ ոտքերն ու դեկոլտեն : Բոլոր տարբերակներն էլ առանձնանում են իդեալական ոճային լուծումներով :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Հաջորդ ուղղությունը, որը նույնպես վերցված է նախորդ սերունդներից, «ֆուտլյար» կոչվող ոճն է՝ ոչ պակաս հաջողված ու անթերի : Դիզայներներն այս ոճն են ընտրել ոչ միայն էլեգանտ երեկոյան զգեստներ այլ նաև գործնական խիստ գույներով զգեստներ ստեղծելու համար : Այս ամառվա բացարձակ հիթը ծաղկային ֆանտաստիկ մոտիվներով զգեստներն են : Պարզ, պատկերավոր նկարները, համադրված հարուստ գունային երանգներով, զգեստներին անվիճելի կանացիություն են հաղորդում : Շատ ակտուալ են միջին չափերի վանդակավոր և աբստրակտ պատկերները, որոնք լիովին վերարտադրում են տվյալ ժամանակաշրջանի ոճը : Կտորների ընտրությունը նույնպես կարևոր գործոն է զգեստի ոճային առանձնահատկությունները պահելու համար : Դիզայներները դեֆիլեի հարթակ են վերադարձրել բեհեզը, բատիստը և ցանցավոր կտորը, ինչպես նաև ոչ թափանցիկ մետաքսը : 

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Գերազանց տպավորություն են թողնում նաև «նոր մինիմալիզմ» ոճով կարված զգեստները, որոնց համար դիզայներներն ընտրել են միդի և մաքսի չափերը, որոնք լիովին բացահայտում են այդ ոճի առավելությունները՝ հատկապես կանացիությունն ու նուրբ գծերը : Այդ մոդելներն թույլ են տալիս ստեղծել ամենօրյա, բայց նրբագեղ կերպարներ : Դրանք շատ հարմար են նաև հանգստի մեկնելու համար, մանավանդ որ, այդ զգեստների համար դիզայներներն ընտրել են բնական գործվածքներ՝ բամբակ, վուշ, մետաքս :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


No comments:

Post a Comment