Tuesday, June 30, 2015

Փոքրիկ սև զգեստ նորաձև կանանց համար

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Գաղտնիք չէ, որ փոքրիկ սև զգեստը բոլոր կանանց զգեստապահարանի «պարտադիր» բնակիչն է : Առանց այդ ունիվերսալ հանդերձի չի կարող մնալ ոչ մի կին, քանի որ այն առաջին հերթին հարմար է բոլոր իրադարձությունների համար, և երկրորդ՝ գրավում է իր խորհրդավորությամբ : Կարճ թե երկար, այս նրբագեղ ու անչափ գեղեցիկ զգեստը թաքցնում  է կանացի կազմվածքի բոլոր թերությունները : Yadox-ը բացահայտում է ձեզ համար փոքրիկ սև զգեստի բոլոր նրբությունները : Անկասկած, ժամանակակից նորաձևությունը ոչինչ չի պարտադրում : Սակայն սև զգեստը մշտապես ներկա է առաջատար դիզայներների գրեթե բոլոր հավաքածուներում և առանձնանում է ոճային բազմազանությամբ : Yadox օնլայն խանութի առաջարկած սև զգեստների մեծ տեսականու մեջ դուք կգտնեք հետաքրքիր ձևվածքով զգեստներ, որոնք հիացնում են իրենց ինքնատիպությամբ ու գայթակղիչ սև գույնով :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ինչպես հայտնի է, նորաձևության առաջադեմ Կոկո Շանելը հորինեց սև զգեստը անցյալ դարի 20-ական թվականներին : Անցել են շատ տասնամյակներ և սև զգեստը շատ փոփոխությունների է ենթարկվել, բայց այնուամենայնիվ, ոչ մի անգամ չի լքել կանացի զգեստապահարանը : Իր ունիվերսալության շնորհիվ, այն դարձել է կանանց անբաժան «ընկերը» : Ժամադրության, տոների, հանդիպումների, պաշտոնական միջոցառումների ժամանակ կանայք շատ հաճախ ներկայանում են իրենց փոքրիկ սև զգեստով և այդպիսով շլացնում շրջապատող մարդկանց : Ոչ մի տարիքային սահմանափակում : Հարկավոր է միայն ճիշտ ընտրել զգեստի ձևը և ոճը՝ մինչև հատակը փռված թե ծնկից վերև, ուղիղ թե մարմինը գրկող, թևերով, կիսաթև թե ընդհանրապես առանց դրանց, անվերջ կարելի է թվարկել փոքրիկ սև զգեստի ոճային առանձնահատկությունները : Այդ դեպքում ինչպե՞ս ընտրել...

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Սև զգեստի դասական տարբերակը ենթադրում է մինչև ծնկի կեսը ձգվող երկարություն, օվալաձև ձևվածք, երկար թևքեր և մարմինը գրկող ուրվագիծ : Այսպիսի մոդելը իդեալական է համաչափ կազմվածք ունեցող կանանց համար : Փոքրիկ սև զգեստ ընտրելիս, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն մոդելների վրա, որոնք ընդգծում են կառուցվածքի առավելությունները : Նրբագեղ ուսերով կանանց Yadox-ը առաջարկում է ձեռք բերել բաց զգեստներ : Բարեկազմ երկար ոտքեր ունեցող կանայք հանգիստ կարող են կրել հետևի մասում կտրվածքով կարճ զգեստներ : Սակայն պետք է ուշադիր լինել, ավելորդ անհամեստություն չցուցաբերելու համար : Փակ զգեստը երբեմն ավելի գրավիչ և յուրահատուկ տեսք է հաղորդում, մանավանդ որ այդպիսի զգեստի համար ավելի հեշտ է զարդեր կամ աքսեսուարներ ընտրել : Ամեն դեպքում, գեղեցիկ սև զգեստների հսկայական բազմազանության մեջ համապատասխան զգեստ փնտրելիս պետք է առաջնորդվել սեփական ներքին ձայնով և հաշվի առնել նորաձևության մի քանի կանոն : Նիհար, գեղեցիկ ոտքեր ունեցող, բարձրահասակ կանանց սազում է ցանկացած երկարության զգեստ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Սև զգեստը ամենևին քմահաճ չէ և այն հեշտությամբ կարելի է համադրել շատ աքսեսուարների հետ : Իհարկե պետք չէ չարաշահել դրանք : Ամենագլխավոր կանոնը՝ ստեղծել բնական ու զուսպ կերպար : Գունատ մաշկ ու շեկ մազեր ունեցող կանանց խորհուրդ է տրվում մի քիչ ուշադիր լինել, առանձին դեպքերում սև զգեստը նրանց այդքան էլ չի սազում : Հիանալի համադրություն կլինեն մարգարտե վզնոցը, սև զուգագուլպաները, փոքրիկ ուղղանկյուն երեկոյան պայուսակը : Ոչ թանկարժեք զարդերը նույնպես հիանալի լրացում կլինեն փոքրիկ սև զգեստին, Կոկո Շանելն ինքն էլ ամենատարբեր զարդերի մեծ սիրահար էր :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


No comments:

Post a Comment