Friday, May 29, 2015

Լուսանկարի աղբյուրը՝ Vogue

Բոտեգա Վենետայի «Ռեզորթ 2016» ապշեցնող հավաքածուն

Վերջերս նորաձևության սիրահարները ականատես եղան «Բոտեգա Վենետա Ռեզորթ 2016» անկրկնելի հավաքածուի ցուցադրությանը : Հայտնի բրենդի ստեղծագործական տնօրեն Թոմաս Մայերն այս անգամ որոշել էր իր ամբողջ հավաքածուն կառուցել գույների շուրջ : Նրա խոսքերով, դա հենց այն է, ինչ ուզում է ցանկացած կին տարվա այս եղանակին : Կրուիզ հավաքածուի զգեստները խանութներում հասանելի կլինեն աշնան կեսերին : Վարդագույն, նարնջագույն, կարմիր, կապույտ մանուշակագույն՝ Թոմաս Մայերը երբեք չի վախեցել վառ գույներից և այս անգամ ևս նա համարձակ կերպով դիմել է աշնանային հագեցած գույների օգնությանը : Իհարկե, նա այդ գույների համար որպես համադրություն օգտագործել է շագանակագույնի սովորական և շատ հանգիստ երանգները : Կիսաշրջազգեստներ և գույնզգույն կտորներից կարված զամշյա ժակետներ, որոնք շատ հետաքրքիր են նայվում :

Եթե ուզում եք մշտապես տեղեկացած լինել նորաձևության նորություններին ու ձեռք բերել թրենդային հագուստներ, ապա ճիշտ ժամանակն է այցելել Yadox օնլայն խանութ, որտեղ կարելի է գտնել այն ամենը ինչն անհրաժեշտ է այս սեզոնին զգեստապահարանը թարմացնելու համար : Ձեր հագուստների շարքում ընդգրկեք նորաոճ, ինքնատիպ, երկար կամ կարճ երեկոյան զգեստներ, որոնք միշտ արդիական են ու շատ երկար են մնում նորաձևության մեջ :
Թվում է, թե Մայերի մտածած համադրությունները պետք է տարօրինակ ու ծիծաղելի տեսք ունենային, բայց արի ու տես, որ ընդհակառակը՝ դրանք շատ ներդաշնակ ու հանգիստ, միևնույն ժամանակ չափազանց անկաշկանդ են : 

Լուսանկարի աղբյուրը՝ Vogue

Դիզայները խոստովանում է, որ իր հաճախորդները կարող են ձեռք բերել մեկ-երկու զգեստ բրենդի հիմնական շարքից, բայց երբ նրանք հայացք գցեն կրուիզ հավաքածուի վրա, ապա նրանք վստահորեն կցանականան ձեռք բերել այնքան իրեր, որոնցով հնարավոր կլինի լցնել մի ամբողջ զգեստապահարան : Եվ իսկապես, Թոմաս Մայերի վառ գույներով համալրված շագանակագույն և մոխրագույն երանգերով զգեստների բազմազանությունը միանգամից գրավում է և գայթակղում նորաձևության սիրահարներին : Հատկապես ուշադրության է արժանի մեղմ վարդագույն երկար ժակետով համադրված կարմիր տաբատը :

Լուսանկարի աղբյուրը՝ Vogue

Տպավորիչ են նաև շագանակագույնի երանգները, որոնք առկա են թավշյա ժակետներում և զանգակի տեսք ստացած կիսաշրջազգեստներում :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Yadox-ը միշտ քայլում է նորաձևության ուղիներով և ձեզ ներկայացնում միշտ թարմ ու ժամանակին համահունչ հագուստի, կոշիկի ու աքսեսուարների բավական մեծ տեսականի :
Ընդհանուր առմամբ իտալական բրենդի ներկայացրած հավաքածուն, որում հստակ երևում է ռետրո ոճը, առանձնանում է իր նրաբաճաշակությամբ ու կանացիությամբ : Այստեղ կարելի է գտնել լայն, բարձր գոտկատեղով կամ կարճ, կոճը բաց տաբատներ : Իսկ հավաքածուում առկա բոլոր կիսաշրջազգեստները կարված են այնպես, որ լինեն ծնկներից ներքև :

Չմոռանանք նաև Մայերի առաջարկած ինքնատիպ կոշիները, պայուսակներն ու աքսեսուարները : Հավաքածուում կարելի է գտնել ինչպես հասարակ սանդալներ և հաստ կրունկով բաց կոշիկներ՝ ձևավորված գրաֆիկական պատկերներով, այնպես էլ յուրօրինակ սպորտային կոշիկներ՝ հարթ կամ փայլուն մետաղագույն կաշվից : Որոշ կոշիկներ կրում են «Բոտեգա Վենատա»-ի ֆիրմային intrecciato գործվածքը : Վերջիններս ակնհայտորեն ապրանքանիշի կոմերցիոն հիթն են :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Yadox-ի էջերում դուք կարող եք գտնել ոչ պակաս ինքնատիպ ու անկրկնելի կոշիկներ հայտնի բրենդներից : Ուրեմն համալրեք ձեր կոշիկների պահարանը Yadox խանութ-ի առաջարկած բազմազան ու հետաքրքիր աշխատանքներով : Յուրօրինակ տեսականին ձեզ է սպասում : Այստեղ կարելի է գտնել ամենատարբեր ձևի ու գույնի կոշիկներ : Yadox-ը պատրաստ է բավարարել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ճաշակը : Այցելեք մեր օնլայն խանութ և ընտրեք ձեզ համար ձեր նախընտրած բրենդի ստեղծագործությունը :

Թրենդային հագուստների մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia



No comments:

Post a Comment