Ժանյակավոր զգեստներ թեժ ամառվա համար
Լուսանկարի աղբյուրը՝Yadox
Ժանյակներն ակտուալ էին դեռևս շատ հին ժամանակներում :
Այդպիսի զգեստներ կրել են անգամ մեր տատիկները, այժմ մենք ենք օգտվում այդ գեղեցիկ
գործվածքի հարմարավետությունից և վստահաբար կարելի է ասել, որ ապագա սերունդները նույնպես
իրենց չեն զրկի ժանյակավոր զգեստներ կրելու հաճույքից : Yadox-ը ձեզ վստահեցնում է, որ անհիշելի ժամանակներից մինչև հիմա նորաձևության աշխարհում
դեռևս չի եղել ժանյակից ավելի կանացի ու առեղծվածային գործվածք : Իսկ այս տարվա
գարուն-ամառ հավաքածուներում այն հատկապես ակտուալ է :
Լուսանկարի աղբյուրը՝Yadox
Այսօր այս հրաշալի կտորը օգտագործվում է ոչ միայն
ներքնազգեստ, կիսաշրջազգեստներ, երեկոյան զգեստներ պատրաստելու, այլ նաև ժանյակի համար
անսովոր իրեր ստեղծելու համար : Ժամանակակից հայտնի դիզայներներն օգտագործել են
յուրատեսակ ժանյակ՝ դրանից կոշիկներ և աքսեսուարներ պատրաստելու համար : Yadox-ը ընտրել է ձեզ համար ամենանորաձև ժանյակավոր զգեստները, որոնք հեշտությամբ կգտնեն
իրենց տեղը ձեր զգեստապահարանում և կօգնեն ձեզ անկրկնելի տեսք ունենալ ամբողջ
ամառվա ընթացքում :
Լուսանկարի աղբյուրը՝Yadox
Գաղտնիք չէ, որ ժանյակավոր զգեստներ մենք կրում
ենք արդեն մի քանի սեզոն անընդմեջ : Սակայն դիզայներների քրտնաջան աշխատանքի շնորհիվ
այդ ինքնատիպ գործվածքն ամեն անգամ ներկայանում է նորովի, ինչը մեզ հնարավորություն
է տալիս ստանալ ավելի հետաքրքիր ու շլացուցիչ կերպարներ : Yadox-ը ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչպիսի
ժանյակավոր զգեստներ ընտրել այս ամառվա համար :
Այնուամենայնիվ, ինչու՞ են ժանյակավոր հանդերձներն այդքան մեծ տարածում գտել մեզանում
և արդեն բավական երկար ժամանակ իշխում են նորաձևության հարթակներում : Թերևս,
պատճառն այն է, որ ժանյակը կանացի ու նրբագեղ տեսք է հաղորդում աղջիկներին և անվերապահորեն
սազում է ցանկացած կազմվածք ունեցող կանանց : Եվ իզուր չէ, որ այն իր տեղն է գտել
ամենահայտնի դիզայներների շքեղ հավաքածուներում : Հետաքրքիր տարբերակներ է առաջարկում
Վալենտինոն՝ ընդգծելով հատկապես աբստրակտ նախշերի ու նուրբ ժանյակի համադրությունը :
Zuhair Murad ապրանքանիշի
առաջարկած ժանյակավոր զգեստները նույնքան հետաքրքիր են և ստեղծում են յուրօրինակ կերպար :
Լուսանկարի աղբյուրը՝Yadox
Ստացվում է, որ այն կարծրատիպերը,
թե ժանյակավոր գործվածքը հարմար է միայն ներքնազգեստի համար, վաղուց վերացել են :
Իհարկե, ժանյակավոր ներքնազգեստներն իրոք անկրկնելի են, բայց այդ նուրբ ու ինքնատիպ
կտորից կարված զգեստները նույնպես հետաքրքիր ու գեղեցիկ են նայվում : Եվ ժամանակակից կանայք
հնարավորություն ունեն դրանք կրելու ոչ միայն շքեղ երեկույթների ժամանակ, այլ նաև գրասենյակներում,
զբոսանքի, գործնական կամ անձնական հանդիպումների գնալիս : Հիանալի կերպով համատեղելով
շքեղությունն ու պարզությունը՝ ժանյակավոր զգեստները
նորաձևության անհավանական հիթ են դարձել : Այսօր առանց գոնե
մեկ այդպիսի զգեստի չի կարող մնալ ոչ մի կին : Հագեցած գույներով ու հարուստ ձևվածքով
ժանյակավոր զգեստների
լայն ընտրանին ձեզ է սպասում Yadox օնլայն խանութում : Այցելեք և դուք անկասկած կգտնեք այն զգեստը, որը
համապատասխանում է հենց ձեր կազմվածքին :
Կարճ ժանյակավոր զգեստները
հատկապես գայթակղիչ տեսք ունեն և շատ հարմար են ծովափնյա հանգստի համար : Վայելեք
ծովի մեղմ քամին և զգացեք ձեզ ամենահմայիչ գեղեցկուհին լողափին : Ձեր ժանյակավոր
զգեստը տալիս է ձեզ այդ բացառիկ հնարավորությունը :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք
մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment