Նորաձև ջինսե կիսաշրջազգեստներ
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ջինսե հագուստներն արդեն վաղուց մուտք են գործել յուրաքանչյուր կնոջ զգեստապահարան
և դարձել նրանց ամբաժան «ընկերը» : Իսկ այսօր առաջադեմ
դիզայներներն առաջարկում են բավական հետաքրքիր ջինսե հանդերձներ, որոնք ոճային ու էլեգանտ
տեսք են հաղորդում կանանց : Ինչպես միշտ,Yadox-ը իր էջերում ցուցադրում է
շատ նորաձև ու ինքնատիպ հագուստներ, իսկ այս անգամ նա զարմացնում է ջինսե կիսաշրջազգեստների
մեծ տեսականիով և այստեղ ցանկացած կին կարող է ընտրել իր համար իրեն հոգեհարազատ ձևը
ու ոճը : 2015 թվականի գարուն-ամառ հավաքածուներում պահպանվում են ջինսե կիսաշրջազգեստների բոլոր տարատեսակները՝
մաշված էֆեկտով, պատռված փեշերով, ծալքերով և այլն : Սակայն դասական ձևերը նույնպես
չեն կորցնում իրենց արդիականությունը և բնավ չեն զիջում իրենց դիրքերը : Իհարկե,
ինչպես և հագուստի մյուս տեսակների մեջ, դասական կիսաշրջազգեստները նույնպես մշտապես
մեծ պահանջարկ են վայելում : Yadox-ը շատ հետաքրքիր մոդելներ
է առաջարկում՝ միջին երկարության, կարճ, երկար, կոճակներով, որոնց հետ հանգիստ կարելի
է համադրել ցանկացած բլուզ կամ վերնաշապիկ և ստանալ ներդաշնակ ու աչք շոյող պատկեր :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Տարբեր տեսակի դեկորատիվ տարրերը և վառ պատկերները ջինսե կիսաշրջազգեստների
մշտական ուղեկիցն են, բազմազան աքսեսուարները, ասեղնագործ նախշերը շատ մոդելների անբաժանելի
մասն են կազմում : Այս տարվա հավաքածուների նորաձև ջինսերի համար ընտրված
է ոչ միայն սովորական կապույտ գույնը, այլ նաև ամենատարբեր գունային լուծումներ՝ արտասովոր
վառ ու գունագեղ երանգներ, սպիտակ, բեժ, կարմիր, մոխրագույն : Այս և էլ ավելի
արտառոց բոլոր գույներն առկա են նոր հավաքածուներում : Այսպիսով, ջինսե կիսաշրջազգեստների
բոլոր սիրահարներին, ինչպես նաև նրանց, ովքեր դեռ չեն զգացել ու չեն գնահատել այդ պրակտիկ
հագուստի հարմարավետությունը, Yadox-ը հնարավորություն է տալիս
ձեռք բերել ամենանորաձև ու ամենահարմարավետ ջինսե կիսաշրջազգեստները : Կարող եք
վստահ լինել, որ ձևի ու ոճի բազմազանության մեջ դուք հաստատ կգտնեք ձեր նախընտրած մոդելը,
որն անկասկած կզարդարի ձեր զգեստապահարանը :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այն կարծրատիպը, թե ջինսե հագուստները վայել են
միայն պատանիներին, վաղուց անցյալում է : Այսօր այդ հարմարավետ կտորից կարված
հանդերձները ներկայացվում են ամենատարբեր ոճերում : Նույնիսկ պահպանողական դասական
ոճը չդիմացավ գայթակղությանը : Մեր օրերում ամենահայտնի դիզայներները ընտրում
են հենց այդ գործվածքը իրենց շլացուցիչ հավաքածուները անկրկնելի հագուստներով լրացնելու
համար և ստեղծում են հիրավի յուրօրինակ ու անչափ համարձակ ժամանակակից հանդերձներ : Հետաքրքիր տեսք ունեն
դիզայներների առաջարկած մինի կամ միդի կիսաշրջազգեստները, հատկապես երբ նրանց համար
ընտրված է երկնագույնը կամ մոխրագույնի երանգները : Այս մոդելները նախ և առաջ
հիանալի ընդգծում են մարմինը, իսկ ավելի ստույգ՝ կազմվածքի գեղեցիկ գծերն ամբողջությամբ :
Նորաձև կիսաշրջազգեստներն այլևս չունեն
ջինսերին բնորոշ մեծ գրպաններ, որոնք կոպտություն էին հաղորդում : Ակնհայտ պարզություն՝
սա է այն միտումը, որը ոգեշնչում է ժամանակակից դիզայներներին ջինսե կիսաշրջազգեստներ ստեղծելիս :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այս տարվա հավաքածուներում նկատելի է նաև անցյալ դարի 70-ական թվականների նորաձևության
որոշ դետալներ : Կիսաշրջազգեստի վերևից ներքև ձգվող «կայծակ» ճարմանդը, ինչպես նաև շքեղ ասեղնագործ նախշերը՝ վառ, արտահայտիչ
ծաղկային մոտիվներով : Ինչ վերաբերում է գույներին, դիզայներներն ակնհայտորեն
նախապատվությունը տվել են երկնագույնին, որն այս տարի լուրջ մրցակից է դարձել կապույտին :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment