Tuesday, June 16, 2015

Նման նախշերով զգեստները միշտ նորաձև են

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Արժե արդյո՞ք հագնել ծաղկավոր զգեստներ այս ամառ, ինչի՞ հետ համադրել վանդակավոր հագուստը և որտե՞ղ է հարմար հագնել պուտիկավոր հանդերձը : Yadox-ը ուսումնասիրել է այս ամառվա համար դիզայներների նախատեսած կտորների նախշերն ու նկարները և մեծ հաճույքով   կտա այս հարցերի պատասխանները : Ցանկացած նորաձևությանը հետևող կին Yadox օնլայն խանութից կգտնի իր ճաշակին ու ոճին համապատասխան նորաձև զգեստ այս ամառը լիակատար ներդաշնակ անցկացնելու համար : Այս նախշերը երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից և նրանք ամեն տարի վերադառնում են մեր զգեստապահարան : Եվ իրոք այդպես է, թրենդային այնպիսի միտումներ կան, որոնք կարող են արագ հայտնվել և նույնքան անսպասելի էլ անհետանալ, սակայն կան նորաձևության երևույթներ, որոնք երբեք չեն կորցնում իրենց գրավչությունը : Օրինակ, դասական նախշերը միշտ վերադառնում են և նրանք արդեն իրենց հաստատուն տեղն են գտել նորաձևության պատմության մեջ : Ժամանակակից դիզայներներն առաջարկում են այս ամառ ևս ուշադրություն դարձնել հենց այդպիսի նախշերով հագուստների վրա, որոնք դուք հեշտությամբ կգտնեք Yadox-ի ամառային նորաձև հանդերձների լայն ընտրանու մեջ :

Շատ ինքնատիպ են կենդանական նախշերով ամառային հագուստները : Գաղտնիք չէ, որ առաջներում կանայք հագել են իրական կենդանիների մորթիներ : Բարեբախտաբար, այսօր դիզայներները միայն այդ կենդանիների նախշերի նմանությամբ պատրաստված մետաքսից ու շիֆոնից զգեստներ են ստեղծում : Ժամանակի հետ էկզոտիկ վայրի գունավորումները սկսեցին ասոցացվել համարձակ սեքսուալության ու անկեղծության հետ : Այս ոճի ջատագովները, որոնք կենդանական նախշերով զգեստները դարձրել էին իրենց այցեքարտը, Ռոբերտո Կավալին ու Ջաննի Վերսաչեն էին : Դուք կարող եք հովազի նախշերով զգեստի վերաբերյալ ունենալ ձեր կարծիքը, բայց չընդունել, որ այդ անկրկնելի բծերը չեն ենթարկվում ժամանակին, ուղղակի հնարավոր չէ : Եթե դուք վարանում եք հագնել կենդանական նախշերով հագուստներ, ապա կարող եք կրել համարձակ աքսեսուար : Yadox-ի հետ դուք միշտ տեղեկացված կլինեք այն ամենից, ինչ տեղի է ունենում նորաձևության անծայրածիր աշխարհում :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Միշտ նորաձև վանդակավոր նախշերն ունեն անթիվ-անհամար տարբերակներ : Եվ դրանցից յուրաքանչուրը ունի իր առանձնահատկությունը : Տարբեր ժամանակներում նորաձև են համարվել վանդակավորի ամենատարբեր տևերը, իսկ այժմ մենք հնարավորություն ունենք կրելու ցանկացած տիպի վանդակավոր կտոր կամ մի քանիսը միանգամից՝ համադրելով տարբեր ձևի ու չափի վանդակները մի կերպարում : Yadox-ը ձեզ է ներկայացնում անթերի ոճով ու նորաձև նախշերով հագուստի մի քանի տարբերակ հենց այս ամառվա համար :

Գծավոր նախշերը ևս ունեն տարբերակումներ, սակայն անկասկած մրցակցությունից դուրս է և միշտ նորաձև հենց ավանդական «նավաստու» գծավոր գործվածքը : Պետք է երախտապարտ լինել անզուգական Կոկո Շանելին, որ այդ գծավոր նախշերը մտել են մեր ամենօրյա զգեստապահարան, քանի որ հենց նա է իր սեփական օրինակով ցույց տվել, որ գծավոր նախշերը կարող են լինել շատ տարբեր՝ համարձակ և զուսպ, էլեգանտ և անփույթ : Այս նախշի առավելություններից մեկն այն է, որ հեշտությամբ համադրվում է այլ նախշերի հետ՝ ստեղծելով մի շարք նորաձև համադրություններ:

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Պուտիկավոր նախշերը ասոցացվում են ռետրո ոճի հետ : Նրանք օգնում են ստեղծել գեղեցիկ ու գայթակղիչ կերպարներ ռետրո շեշտադրությամբ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia            

No comments:

Post a Comment