Thursday, June 4, 2015

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ինչպես կրել զգեստ-վերնաշապիկ այս ամառ

Զգեստ-վերնաշապիկը չի կորցնում իր արդիականությունը արդեն բավական երկար ժամանակ : Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ : Զգեստի սիրահարների համար այսպիսի հարմարավետ հագուստը իսկական գյուտ է , քանի որ այն հանգիստ կարելի է կրել առօրյայում : Yadox-ը կօգնի ձեզ գտնել ոճային և նորաձև զգեստ-վերնաշապիկ ձեր ճաշակին համապատասխան :
Իհարկե, զգեստի այս տեսակը դժվար է անվանել նորաձևության վերջին ճիչ, սակայն այն մեծ քաղաքում ակտիվ կենսակերպով ապրող աղջիկների զգեստապահարանի պարտադիր «բնակիչն» է : Այն, որ այս հետաքրքիր զգեստը մեծ տարածում է գտել և դուրս չի գալիս նորաձևությունից, դա փաստ է : Բայց պատճառը միայն հարմարավետությունը չի : Այս ընդգծում է սեքսուալ մերկ ոտքերը, թեթև ծածկված իրանը, որը միայն ակնարկում է մեղմ իրանի ու բարձր կրծքավանդակի մասին, կամ ծածկում է թերությունները, որոնք աղջիկներն իրենք են հնարում : Զգեստ վերնաշապիկի առավելություններից է նաև այն, որ նա հիանալի համադրվում է և բարձրակրունկ և տափակ կոշիկների հետ, թույլ է տալիս ստեղծել ամենատարբեր կերպարներ՝ բազմազան աքսեսուարներով լրացնելով :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Որտեղ և երբ հագնել զգեստ-վերնաշապիկը

Եթե ձեզ շատ է դուր գալիս ձեր կողակցի անցած տարվա վերնաշապիկը, իսկ նա վաղուց ու անվերադարձ մոռացել է դրա մասին, ապա մի վարանեք հագնել այն իրանն ընդգծող բարակ գոտիով ու տափակ կոշիկներով : Իսկ ամառային շոգ օրերին կարող եք ավելացնել նաև կտորից պարկանման պայուսակ : Չմոռանաք նորաոճ արևային ակնոցների մասին : Այդպիսի համարձակ տեսքով դուք կարող եք զբոսնել այգում կամ շրջել խանութներով կիրակի օրերին : Նորաձև զգեստ-վերնաշապիկը կարող է ծառայել ձեզ նաև որպես գրասենյակային հագուստ, եթե այն կարված լինի բամբակե կտորից, եթե դուք այն լրացնեք նուրբ բարակ գոտիով և փոքր-ինչ խիստ աքսեսուարներով, ինչպես օրինակ ժամացույց, ոչ մեծ պարկ-պայուսակ և տափակ կոշիկներ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Առավել համարձակ և ստեղծագործ անհատները կարող են զգեստ-վերնաշապիկի հետ կրել բարձրակրունկ կոշիկներ, լայն գոտի և վերցնել երեկոյան փոքրիկ պայուսակ : Ձեզ հետաքրքի՞ր է, որտեղ գնել զգեստ-վերնաշապիկ : Եթե այո, ուրեմն այցելեք Yadox օնլայն խանութ և ընտրեք ձեր կազմվածքին ու չափերին համապատասխան, ձեր նախընտրած գույնի զգեստը : Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ զգեստ-վերնաշապիկը չի լքում այնպիսի ճանաչված ու սիրված բրենդերի հավաքածուների շարքերը, ինչպիսիք են H&M-ը, Zara-ն, Monki-նTOPSHOP-ը: Այսպիսով, վստահ եղեք, որ դուք հնարավորություն ունեք համալրել ձեր զգեստապահարանը ոճային ու որ ամենակարևորն է հարմարավետ հագուստով առանց դրամապանակը դատարկելու : 

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Դիզայներներն առաջարկում են այնպիսի հետաքրքիր տարբերակներ, որոնք միաժամանակ ունիվերսալ են, սեքսուալ ու նորաոճ : Պարզապես անհնար է անտարբեր անցնել նման նորաձև առաջարկության կողքով : Զգեստ-վերնաշապիկը բառացիորեն սազում է բոլոր կանանց, և բարակիրան աղջիկներին, և նրանց, ում բնությունը թմբլիկ կազմվածք է տվել : Զգեստ-վերնաշապիկի ունիվերսալության գաղտնիքը պարզ է. հասարակ կտրվածք, որն իր մեջ ունի դասական զգեստի և տղամարդու վերնաշապիկի բոլոր առավելությունները : Այս ինքնատիտ զգեստը մեծ տարածում է գտել նաև անցած դարի 70-ական թվականներին : Այդ ժամանակ այն իսկական ֆուրոր էր արել՝ նորաձևության մեջ՝ դառնալով «նոր ալիքի» խորհրդանիշ : Այսօրվա տարբերակները ավելի հղկված ու նուրբ են :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :
#yadox #yadoxshop #yadoxarmenia


No comments:

Post a Comment