Friday, June 12, 2015

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ամենանորաձև լողազգեստները այս ամառվա համար

Իսկ դուք պատրաստ ե՞ք փորձելու 2015 թվականի ամենանորաձև լողազգեստները : Yadox-ը ուսումնասիրել է այս ամառվա համար նախատեսված թրենդային լողազգեստները և ընտրել է ամենահետաքրքիր մոդելները : Փաստորեն, այս ամառը լի է վառ, գրավիչ լողազգեստներով, որոնք միանգամայն ընդունակ են արձակուրդը լիակատար տոնի վերածելու : Լողափի թագուհին դառնալու համար Yadox-ը առաջարկում է ծանոթանալ լողազգեստների 2015 թվականի նորաձև հավաքածուների հետ : Դիզայներները այս տարի շեշտը դրել են միանգամից մի քանի ոճերի վրա, որոնք էլ իրենց տեղն են գտել նոր հավաքածուներում :  Նոր լողազգեստների գաղտնիքը ոճի կամ նույնիսկ գույների մեջ չի, այլ նրանց ստեղծած անկրկնելի կերպարի : Լողափը լավագույն վայրն է գեղեցիկ մարմինն ի ցույց դնելու, մարզասրահում ծախսած ժամանակի, ջանքերի արդյունքները ցույց տալու համար : Աղջիկների գեղեցիկ, ձիգ, բարեկազմ կազմվածքը դիզայներներին ոգեշնչել է ստեղծել սեքսուալ լողազգեստներ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Yadox-ը ունի ամենատարբեր ձևի ու ոճի լողազգեստներ, որոնք ձեզ կօգնեն լինել ինքնատիպ ու ոչ ոքի չնմանվող : Հատկապես նրանք, ովքեր սիրում են դասական ոճը, հիանալի հնարավորություն ունեն ձեռք բերել լողազգեստի անկրկնելի տարբերակներ : Այսօր նորաձև են ինչպես բաց, այնպես էլ համեստ դիզայնով լողազգեստները : Yadox-ը կհուշի ձեզ ինչ մոդել ընտրել ձեզ համար : Կատարյալ դասական տարբերակներն այսօր հիանալի լուծում են նրանց համար, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց գեղեցիկ մարմինը : Թրենդային փակ լողազգեստները նույնպես իսկական ֆուրոր առաջացրին այս տարի : Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ փակ լողազգեստները, որ նորաձևության չգրված օրենքներով համարվում էին գեր կանանց նախընտրելի ծովափնյա զգեստը, այդպիսի մեծ արձագանք կունենան : Այսօր դրանք իրենց ոճով ու ձևով կարող են բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր ու մարմնի ամենատարբեր կառուցվածք ունեցող կանանց պահանջները : Դիզայներներն այդ փաստը բացատրում են նրանով, որ բավական երկար ժամանակ նորաձև էին բաց լողազգեստները և նրանց ֆոնի վրա փակ տարբերակները երևում են ինչպես նոր, շատ ոճային միտում : Եվ ինչու ոչ, լողազգեստի փակ մոդելները առաջվա նման թույլ են տալիս ցույց տալ միայն կազմվածքի առավելությունները :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

2015 թվականի նորաձև լողազգեստների մեջ ամենաազդեցիկը համարվում է մոնոկինին, որը հաջողությամբ միավորում է փակ և բաց լողազգեստների առավելությունները : Նորաձև լողազգեստների այս տարվա «գարուն-ամառ» հավաքածուների ամենահամարձակ դիզայներների կանխատեսումները ամբողջությամբ իրականություն դարձան. կանացիության ու նրբագեղության միտումը հավաքածուների մոդելներում գնահատեցին բոլոր կանայք, ովքեր սիրում են նորաձև ու ոճային հագնվել :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ի սկզբանե, դիզայներները հստակ նպատակ չեն դրել՝ ստեղծել մի կերպար, որին պետք է հետևել և նմանվել : Նրանք իրենց առաջ ավելի բարդ խնդիր էին դրել, նորաձևության հարթակ բարձրացնելով այդ կերպարի շատ բազմազան տարբերակները : Այս տարվա ցուցադրությունների ժամանակ ներկայացված լողազգեստներն իսկապես մեծ հիացմունք առաջացրին նորաձևությանը հետևողների մոտ : Չէ ո՞ր նրանք հնարավորություն ունեն ձեռք բերել այնպիսի լողազգեստներ, որոնք թույլ կտան նրանց ոչ միայն իսկապես էլեգանգ տեսք ունենալ ծովափին, այլ նաև շատ հարմարավետ զգալ իրենց : Մոդելներն այնքան բազմազան են, որ դուք ձեր լողազգեստի երկրորդը հաստատ չեք տեսնի լողափին: Վառ, համարձակ, տարաբնույթ պատկերներով ու գույներով՝ այս տարվա թրենդային լողազգեստների հավաքածուներն իսկապես եզակի են : Նորաձևությանը ուշի ուշով հետևողների համար դիզայներները ևս մեկ անակնկալ ունեին. նրանք հավաքածուների մեջ ներառել են նաև «ռետրո» ոճը : Անցած դարի կեսերի ոճով ստեղծված բաց և փակ լողազգեստները ժամանակակից մոդելների շարքում հատկապես նրբագեղ ու յուրօրինակ տեսք ունեին :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia           

            

No comments:

Post a Comment