Thursday, June 18, 2015

Կանացի նորաձև կոմբինեզոններ

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Կանացի կոմբինեզոնը 2015 թվականի «գարուն-ամառ» հավաքածուների գլխավոր թրենդային հագուստներից մեկն է : Կախված գործվածքի տեսակից ու երկարությունից, այն կարելի է կրել ինչպես ձմեռվա սառնամանիքին, այնպես էլ շոգ ամռանը : Yadox-ը ձեզ է ներկայացնում տարբեր ոճերի ու գույների ամենաակտուալ տարբերակները, որոնցում դուք իսկապես էլեգանտ ու անթերի տեսք կունենաք : Հագուստի այս տեսակն իրականում շատ հին պատմություն ունի : Այն գալիս է հեռավոր միջնադարից, երբ ծառայում էր որպես կրկեսային կոստյում և թույլ էր տալիս արտիստին ազատ ու անկաշկանդ շարժվել : Փառքի հաջորդ փուլը եկավ 18-րդ դարում, երբ այդ հարմավետ հանդերձը հայտնվեց երեխաների զգեստապահարանում : Իսկ ավելի ուշ, հայտնի «Levi’s» բրենդի հիմնադիրը առաջարկեց կոմբինեզոնը կրել որպես համազգեստ և այն մեծ տարածում գտավ ամերիկացի աշխատավորների շրջանում : Կոմբինեզո սկսեցին կրել ֆաբրիկաներում աշխատող կանայք, օդաչուները և նույնիսկ սպորտսմենները : Իսկ անցած դարի կեսերին արդեն այդ պրակտիկ հագուստը հաստատուն կերպով գրավեց իր տեղը նորաձևության ցուցադրություններում :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Yadox օնլայն խանութը ձեզ առաջարկում է այնպիսի կոմբինեզոններ, որոնք կրում են նորաձևության սիրահար կանայք : Այս ամառվա համար դիզայներների առաջարկած կոմբիինեզոնների մեջ ընդգծված են հատկապես կանացիությունն ու ռոմանտիզմը : Իսկ նախընտրելի գործվածքներն են մետաքսը, ատլասը, շիֆոնը, վուշը, բամբակը : Այնպես որ, եթե որոշել եք ձեռք բերել կոմբինեզոն ամառն ավելի հարմարավետ ու ներդաշնակ դարձնելու համար, համեցեք Yadox օնլայն խանութ, որտեղ դուք անպայման կգտնեք ձեր ճաշակին համապատասխան տարբերակներ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ընդհանրապես, հագուստի այս տեսակը շատ աքսեսուարներ չի պահանջում, երբեմն բավական է միայն գոտի կապել : Կոմբինեզոնը վիզուալ երկարացնում է մարմինը, ինչն իհարկե դրական գործոն է, եթե ցանկանում եք բարձրահասակ երևալ : Անհրաժեշտության դեպքում կոմբինեզոնի վրայից կարելի է ժակետ կամ բաճկոն կրել : Ռոմանտիկ ոճով կարված կոմբինեզոնի հետ գեղեցիկ են նայվում բարձրակրունկ կոշիկները : Կանանց կողմից շատ սիրվեցին հատկապես այն մոդելները, որոնք կազմված են շորտերից ու երկար կամ կարճ թևերով բլուզներից : Շատ ունիվերսալ է նաև բարակ կտորից կարված ¾ չափի թևերով տարբերակները : Աղջիկների համար անգնահատելի են նաև այն կոմբինեզոնները, որոնց տաբատները ներքևի մասում ձգվող են : Կարելի է հեշտությամբ բարձրաձնել տաբատը մինչև ծնկները և այն վերածել կարճ տարբերակի : Այդպիսի կոմբինեզոնի հետ հեշտ է համադրել ցանկացած կոշիկ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Այս տարվա հիթը դարձել է դասական ոճի կոմբինեզոնը, որն առկա է ամենահայտնի դիզայներների հավաքածուներում : Աշխատանքի գնալիս կարելի է ընտրել մուգ կապույտ գույնը, իսկ զբոսանքի գնալիս՝ բաց կապույտը : Դասական կոմբինեզոնի համար համատեղելի են հանգիստ գույները՝ սպիտակ, սև, մոխրագույն, շագանակագույն և ձևվածքի ավանդական խիստ ոճը : Լայն տաբատներով ու նուրբ կտորներից կարված մոդելները նույնպես նրբագեղ տեսք են հաղորդում կանացի կազմվածքին : Մարմինը նրբորեն գրկող կանացի և ռոմանտիկ տարբերակները, որոնք հիմնականում կարված են շիֆոնից, ատլասից ու մետաքսից, սազում են հատկապես ռոմանտիկ կանանց , քանի որ զարդարված են ժանյակներով, ժապավեններով կամ գոտիով, իսկ «թափվող» ուրվագիծը առանձնահատուկ շքեղություն է հաղորդում :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia                        

No comments:

Post a Comment