Friday, June 5, 2015

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Նորաձև կիսաշրջազգեստներ այս ամառվա համար

Համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների այս տարվա գարուն-ամառ հավաքածուներն առանձնանում են թրենդների ու ոճերի միախառնումով :

Yadox օնլայն խանութը ձեզ հնարավորություն է տալիս ձեռք բերել հետաքրքիր թրենդային հագուստներ հայտնի դիզայներների հավաքածուներից : Տարբեր չափերի ու ձևի, ձեր նախընտրած գույներով ու պատկերներով կտորներից կարված անկրկնելի տարբերակներ, որոնք հենց առաջին հայացքից գերում են իրենց նրբաճաշակությամբ ու գեղեցիկ ձևվածքով : Այսպիսով, Yadox-ը առաջարկում է այս տարի նորաձև համարվող հագուստների, կոշիկների, պայուսակների ու աքսեսուարների լայն ընտրանի :

Թվում է, թե հայտնի ապրանքանիշերի ստեղծագործական տնօրենները այս տարի շոշափում են ազատասեր 70-ականների ռետրո ոճը, բայց դեֆիլեի հարթակներում կարելի է տեսնել նաև ֆուտուրիստական մոտիվներով զգեստներ, որոնք սակայն ակնարկում են ավելի վաղ ժամանակների մասին : Այդպիսի բազմազանությունը չի կարող չուրախացնել, քանի որ այն տարբեր ոճեր համադրելու հնարավորություն և ազատություն է տալիս նորաձևության սիրահարներին : 

Բազմազանությունը անտարբեր չի անցնում նաև կիսաշրջազգեստների թագավորության կողքով : Կանանց զգեստապահարանի այս անփոխարինելի իրը առկա է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների մոտ, և անհերքելի փաստ է, որ հենց կիսաշրջազգեստն է կնոջը դարձնում ավելի հմայիչ ու սեքսուալ : Դա նշանակում է, որ հագուստի այդ տեսակից զգեստապահարանում պետք է շատ լինի, նախատեսված ամենատարբեր առիթների համար : Ուրեմն, տեսնենք, թե ինչ են պատրաստել դիզայներներն այս ամառվա համար :

Կիսաշրջազգեստների երկարությունը

Ասել, որ այս տարի դիզայներները կենտրոնացել մի ինչ-որ երկարության վրա, սխալ կլինի : Նորաձևության հարթակներին հավասարապես կարելի էր տեսնել առաքինի մաքսի կամ երկար, նորաոճ միդի կամ մինչև ծունկը երկարությամբ և գայթակղիչ մինի կամ կարճ կիսաշրջազգեստներ : Այդպիսի համաչափ բաշխումը լիովին հասկանալի է. տաք եղանակին կարելի է հագնել ցանկացած երկարության կիսաշրջազգեստ :

Միդի կիսաշրջազգեստներ

Կիսաշրջազգեստների այս տեսակը անհերքելիորեն շատ հետաքրքիր է նայվում : Թվում է, թե նրանք ծածկում են ծնկները, բայց միևնույն ժամանակ ընդգծում են կոճերն ու սրունքները : Այդպիսի կիսաշրջազգեստով աղջիկը կանացի և գրավիչ տեսք ունի : Դա է պատճառը, որ ժամանակակից բրենդերի ստեղծագործական տնօրենները հաճաք կիսաշրջազգեստի այդպիսի երկարությունը ներառում են իրենց հավաքածուներում : Հատկապես 2015 թվականի գարուն-ամառ հավաքածուներում կարելի է հանդիպել կաշվե, մետաքսե, բրդյա, ինչպես նաև տրիկոտաժից, ժանյակից ու շիֆոնից կարված միդի կիսաշրջազգեստներ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Մաքսի կիսաշրջազգեստներ

Շքեղ երկար կիսաշրջազգեստները ցանկացած կնոջ վերածում են թագուհու : Դրանում համոզվելու համար բավական է ուսումնասիրել այս տարվա գարուն-ամառ հավաքածուները : Այդ երկարության պահանջարկն այս անգամ ևս իր գագաթնակետին է հասել : Այս անգամ դիզայներները որոշել են կենտրոնանալ ծավալի վրա : Այսօր նորաձև են վառ պատկերներով, շքեղ կտորներից կարված, փարթամ, ներքևի մասում լայնացող կիսաշրջազգեստներ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Մինի կիսաշրջազգեստներ

Հանդուգն կարճ կիսաշրջազգեստները նորաձևության հարթակներից չեն իջնում արդեն բավական երկար ժամանակ : Բացի հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը գրավելուց, կիսաշրջազգեստի այս չափը վիզուալ «երկարացնում է» ոտքերը : Բացի այդ, զգեստապահարանի այդպիսի հագուստը կարելի է կրել ցանկացած վերնաշապիկի, կարճ կամ երկար բլուզի, բաճկոնի կամ պիջակի հետ :Կարելի է առանձնացնել մինի նորաձևության երկու ուղղություն. Կարճ հասարակ միապաղաղ գույներով կիսաշրջազգեստներ և նեղ, իրանը գրկող տարբերակներ՝ վառ գույներով ու պայծառ պատկերներով կտորներից կարված :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox


Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


No comments:

Post a Comment