Ամառային ծաղկավոր զգեստներ
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այս տարվա ամառը շարունակում
է լինել վառ ու լուսավոր և դրան հատկապես նպաստում են ծաղկային նախշերով թեթև ամառային
զգեստները, որոնք պահպանում են իրենց գրավչությունն ու ողջ հմայքը : Այսպիսով,
Yadox-ը ձեզ առաջարկում է ամառն անցկացնել ծաղիկների մեջ և վայելել
ծաղկային վառ գույներով զգեստներ կրելու հաճույքը : Այլևս պետք չէ կասկածել, թե
ինչ հագուստներով համալրել զգեստապահարանը այս ամառվա համար : Միանշանակ կարելի
է ասել, որ այնտեղ պետք է գերակշռեն ծաղկավոր զգեստները : Սովորաբար, հայտնի դիզայներներն
իրենց հավաքածուներում ցուցադրում են հագուստի և աքսեսուարների այնպիսի համադրություններ,
որոնք պատկանում են միևնույն ոճին : Այս տարվա գարնան և ամռան համար նախատեսված
հանդերձներում գերակշռում են ծաղկային նախշերը : Թերևս, առաջին հայացքից թվում
է, թե այլևս անհնար է ստեղծել ծաղկային պատկերների նոր ու չկրկնվող համադրություններ,
սակայն, այցելելով Yadox օնլայն խանութ, դուք կհամոզվեք, որ, ինչ-որ հրաշքով, նորաձևության տները
կարողանում են զարմացնել իրենց հետաքրքիր ու ոգեշնչող զգեստներով, կիսաշրջազգեստներով,
ժակետներով, վերարկուներով, պայուսակներով, արևային ակնոցներով, որոնք աչքի են ընկնում
ծաղկային նախշերի
շնորհիվ :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այս տարվա գարուն-ամառ հավաքածուների
նորաձև զգեստները միաձուլում են ծաղկային նախշերը և դասական գույները, ինչպես օրինակ՝
կարմիրը, նարնջագույնը, կանաչը : Ժամանակակից շատ ապրանքանիշեր իրենց հավաքածուներում
հաջողությամբ ցուցադրում են զգեստների և բլուզների տարբերակներ՝ սև ու սպիտակ ծաղկային նախշերով : Այդպիսի
զգեստները կարելի է համադրել սև կոշիկների հետ : Դիզայներներն առաջարկում են նաև
շագանակագույնի և երկնագույնի հանգիստ երանգներով վերնաշապիկներ, շորտեր և շարֆեր :
Իսկ ճերմակ խատուտիկներով կապույտ բլուզները համադրելով ջինսային հագուստների կամ ժակետների
հետ, դուք ձեռք կբերեք անկրկնելի հանդերձներ տարբեր առիթների համար : Ծաղկային
նախշերը հետաքրքիր տեսք են հաղորդում նաև շարֆերին, որոնք կարելի է կրել միագույն երկար
բաճկոնների կամ կոստյումների հետ :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Անհրաժեշտ է սովորել ճիշտ
համադրություններ ընտրել կարմիր և կապույտ ժաղկային մոտիվներով
հագուստների համար : Ավելի ներդաշնակ ու հանգիստ կերպարանք ստանալու
համար կարելի է միավորել կոնտրաստային վառ գույները և պաստելային երանգները :
Հրաշալի կերպով իրար լրացնում են ծաղկավոր տաբատը և սպիտակ սպորտային վերնաշապիկը,
կամ ընդհակառակը՝ գույնզգույն վերնաշապիկը միատոն կիսաշրջազգեստը : Իսկ ավելի
համարձակ կերպար ստանալու համար կարելի է համադրել տարբեր նախշերով հագուստները :
Դուք անկասկած կստանաք պայծառ ու ոճային պատկեր, բայց այնուամենայնիվ, պետք է զգույշ
լինել և ոչ մի դեպքում չչարաշահել ծաղկային մոտիվները :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ծաղկային նախշերով աքսեսուարները
նույնպես շատ ակտուալ են այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում : Որոշ դիզայներներ
զարդարում են կանացի պայուսակները, գոտիները կամ շարֆերը կաշվից կամ մետաքսից պատրաստված
գեղեցիկ ծաղիկներով, մյուսները «նկարում են» բնապատկերներ՝ ընդօրինակելով գեղանկարիչներին :
Շատ ապրանքանիշերի հավաքածուներում կարելի է տեսնել երիցուկի, վարդի և այլ ծաղիկների
նախշերով աքսեսուարներ : Այս տարվա նորարարություններից են ծաղիկներով զարդարված
տարբեր ոճերի պայուսակները՝ երեկոյան, ամենօրյա կամ ուսապարկ տարբերակները : Անհնար
է չսիրել ամառը, չէ՞ որ այն բացառիկ հնարավորություն է տալիս վայելել ծաղիկների առատությունը :
Անհնար է չսիրել ծաղկային նախշերով զգեստները հատկապես ամռանը, երբ նրանք ստեղծում
են ամառային, սքանչելի, նուրբ կերպարներ :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment