Նորաձև գրասենյակային զգեստներ
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Գաղտնիք չէ, որ ամռանը բավական դժվար է ընտրել զգեստ աշխատանքի կամ գործնական հանդիպումների
գնալու համար : Քանի որ, այն պետք է, նախ և առաջ, լինի հարմարավետ և այս շոգ եղանակին ավելորդ անհանգստություն չպատճառի :
Իսկ երկրորդ, ենթարկվի գործնական
դրեսս կոդի խիստ կանոններին :
Այս ամենն, իհարկե, հեշտ չէ իրականացնել
ամեն օր, սակայն Yadox-ը ձեզ հետ է և պատրաստ է օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները՝ կապված հագուստի ընտրության
հետ : Մեր օրերում ժամանակակից
դիզայներներն իրենց գլուխգործոցները ստեղծելիս
հաշվի են առնում ցանկացած հանգամանք : Նրանց ջանքերի շնորհիվ, նորաձևությանը հետևող կանայք ամեն անգամ հնարավորություն են ունենում ընտրել իրենց համար գործնական ոճի ամենահարմար ու ամենագեղեցիկ զգեստը :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այս տարին ևս բացառություն չէ և ի ուրախություն գործարար կանանց, հայտնի ապրանքանիշների ստեղծագործական տնօրեններն
առաջարկում են բազմազան ու հետաքրքիր զգեստների
մեծ տեսականի :
Ինչպես հայտնի է, գործնական ոճի հագուստներն առանձնանում են իրենց խստությամբ և զսպվածությամբ,
սակայն ինչպես ասում են, սահմանափակ տարածությունում նույնպես կարելի է ստեղծել բազմազանություն :
Այդ են վկայում հատկապես այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում առկա գրասենյակային
զգեստները : Դուք դրանում կհամոզվեք նաև, եթե այցելեք Yadox օնլայն խանութ, որտեղ դուք կգտնեք գրասենյակային ինքնատիպ զգեստների լայն
ընտրանի : Տպավորիչ տեսք ունեն ամառվա համար կարելի է ասել ամենահարմարավետ՝ ներքևի
մասում լայնացող, A-աձև տարբերակները : Այդպիսի
զգեստները, մանավանդ նրանց կարճ տեսակները, ոչ մի կերպ չեն սահմանափակում շարժումները,
զգուշորեն թաքցնում են կանացի կազմվածքի թերությունները և, ընդհակառակը, ընդգծում առավելությունները :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Իսկ միագույն գեղեցիկ երանգներով
գործվածքները այդպիսի զգեստներին էլեգանտ ու գործնական տեսք են տալիս: Նման օրինակներ
կարելի է տեսնել բազմաթիվ առաջատար դիզայներների հավաքածուներում : Նույնիսկ ամենախիստ
զգեստին կարելի է ինքնատիպություն հաղորդել ասիմետրիկ
ձևվածքի օգնությամբ : Անհավասար փեշերով, մեկ թևքով կամ այլ ասիմետրիկ հատվածներով
զգեստները սազում են մարմնի տարբեր կառուցվածք ունեցող կանանց : Զգեստի այդ յուրօրինակ
տեսակը հատկապես թույլ են տալիս գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ընդգծել իրենց անհատականությունը : Նման նորաձև գրասենյակային
զգեստներ իրենց հավաքածուներում ցուցադրել
են այնպիսի հայտնի մոդելային
տներ, ինչպիսիք են Chanel-ը,
Versus Versace-ն և այլն :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Հարմարավետ գործնական հագուստի
տեսակ է նաև լայն, խալաթանման, կարճ կամ մինչև ծունկը երկարության զգեստները :
Այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում մեծ տեղ են գրավում փափուկ հոսող կտորից կարված
զգեստները, որոնք նաև առանձնանում են իրենց անչափ հետաքրքիր դետալներով՝ երկրաչափական
կամ ծաղկային նախշերով, ժանյակավոր ներդիրներով, ապլիկացիաներով և այլն : Այդպիսի զգեստներ կարելի է հանդիպել Chloe-ի, Alberta Ferretti-ի, A. Detacher-ի նոր հավաքածուներում : Միջին երկարության ուղիղ զգեստները ևս համապատասխանում
են գրասենյակային ոճին և հարմար են հատկապես ամառային սեզոնին, երբ շոգը երբեմն ուղղակի
անտանելի է, երբ գործնական կանայք աշխատանքի գնալիս ցանկանում են կրել թեթև, բարակ
զգեստներ այնպիսի գործվածքից, որը ազատ կթափվի և մարմինը չի գրկի :
Գույների ու նախշերի ընտրության
հարցում ոչ մի խնդիր չի առաջանա : Դիզայներներն առաջարկում են բազմաթիվ տարբերակներ՝
վանդակավոր, բարակ գծերով, վառ գույներով ու խոշոր նախշերով գրասենյակային զգեստներ :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment