Գարուն-ամառ նոր հավաքածուներ : Մալետ զգեստներ
Լուսանկարի աղբյուրը՝Yadox
Մալետ՝ արտասովոր ձևվածքով այս զգեստը, որի ստորին եզրերը առջևի մասում ավելի կարճ են, քան հետևի մասում, առաջին անգամ ի հայտ եկավ թերևս մի քանի տարի առաջ որպես բեմական հագուստ :
Համենայն դեպս, արտասահմանյան շոու բիզնեսի որոշ աստղեր, որպես բեմական զգեստ ընտրել էին զգեստի հենց այս տարբերակը՝
հանրությանը ցուցադրելով
իրենց նրբագեղ ոտքերը : Yadox-ը շարունակում
է հետևել նորաձևության միտումներին
և անընդհատ թարմացնել իր անկրկնելի ու մշտապես նորաձև տեսականին : Եթե որոշել եք ձեր զգեստապահարանը համալրել մալետ տեսակի զգեստով, որը ձեզ կօգնի ամառն անցկացնել
թեթև ու հարմարավետ հագուստի մեջ, ապա միակ ճիշտ որոշումը Yadox օնլայն
խանութ այցելելն է :
Մի հապաղեք, ամառային գեղեցիկ ու ջերմացնող
օրերին մնացել են հաշված օրեր, վալելեք արևոտ ու լուսավոր օրերը նորաձև ու ինքնատիպ հանդերձներով :
Լուսանկարի աղբյուրը՝Yadox
Իր անսովոր անվանումն
այս զգեստը ստացել է մազերի մալետ
(mullet) կոչվող կտրվածքի շնորհիվ, որը չափազանց ակտուալ էր անցյալ դարի 80-ական թվականներին :
Այդ սանրվածքի
առանձնահատկությունն այն էր, որ գլխի առջևի մասում շատ կարճ մազերից կտրուկ անցում էր կատարվում
դեպի հետևի մասում՝ ծոծրակին գտնվող երկար ալիքաձև մազերը :
Մի խոսքով,առջևի մասում շատ կարճ մազեր, իսկ հետևի մասում ընդհակառակը՝ երկար :
Մալետ ձևվածքով զգեստները հաճախ էին հայտնվում
2011-2014 թվականների հարսանեկան նորաձևության
հավաքածուներում՝ հիացնելով
հանրությանը իրենց գեղեցկությամբ ու ինքնատիպությամբ : Նման օրինակներ կարելի էր հանդիպել Zuhair
Murad-ի հավաքածուներում : Ինչպես հաճախ է պատահում, բարձր նորաձևության շատ դիզայներական հեղինակային
ստեղծագործություններ հետագայում
իրենց տեղն են գտնում պատրաստի հագուստների
շարքում : Ահա այդպես էլ եղավ մալետ զգեստի հետ. այն կարճ ժամանակում դարձավ բազմաթիվ գարուն-ամառ հավաքածուների
իսկական զարդը :
Լուսանկարի աղբյուրը՝Yadox
Օրինակ, Oscar de la Renta ապրանքանիշն իր հավաքածուներում առաջարկում
է մալետ զգեստի բազմաթիվ տարբերակներ : Հետաքրքիր
տեսք ունեն շատ առաջատար բրենդերի ստեղծագործական տնօրենների
առաջարկած փոքրիկ սև զգեստի մալետ տարբերակները,
որոնք իսկապես առանձնանում են իրենց յուրահատուկ
գեղեցկությամբ ու անթերի ձևվածքի շնորհիվ ընդգծում են կանացի կազմվածքի առավելությունները : Երեկոյան զգեստներից բացի, որոնցում մալետ ձևվածքը շատ ներդաշնակ է և անգամ արդեն սովորական
է դարձել, հայտնի դիզայներներն
առաջարկում են նաև առօրյայում
կրելու համար նախատեսված մալետ զգեստներ : Այդպիսի զգեստը նպատակահարմար
է կրել ամառային տաք օրերին քաղաքի ծառուղիներում զբոսնելու
համար, ինչպես նաև հանգստի մեկնելիս :
Լուսանկարի աղբյուրը՝Yadox
Հատկապես գեղեցիկ են նայվում այն մալետ զգեստները, որոնց համար դիզայներներն
ընտրում են թեթև, «թռչող» գործվածքներ : Որպես օրինակ կարելի է վերցնել Emilio
Pucci և Elie Saab ապրանքանիշների մալետ զգեստները : Ինչպես երևում է, այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում ամենաարդիական
մալետ զգեստները
դրանք ազատ և X-աձև ուրվագծով տարբերակներն
են : Իհարկե, պետք է ասել, որ նման զգեստները ոչ բոլոր կանանց են համապատասխան:
Դրանք սազում են միայն բարակ իրանով, նրբագեղ կազմվածք ունեցող կանանց, որոնք կարող են հանգիստ ցուցադրել իրենց գեղեցիկ ոտքերը :
Անսովոր ձևվածքը գրավում է շրջապատի ուշադրությունը, այդ պատճառով մալետ զգեստները նախատեսված
են հատկապես համարձակ կանանց համար, որոնք սիրում են լինել ուշադրության
կենտրոնում :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment