Սև-սպիտակ
զգեստները այս ամառվա հիթ
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ինչպես գիտենք, սև-սպիտակ զգեստները մշտապես նորաձև են և երբեք չեն լքում դեֆիլեի
հարթակները : Ինչպես գործնական կոստյումներ, այնպես էլ էլեգանտ երեկոյան զգեստներ
պատրաստելիս, հայտնի բրենդերի դիզայներները հաճախ ընտրում են այդ գույների համադրությունը :
Սև-սպիտակ զգեստները երբեք չեն ձանձրացնում նորաձևությանը հետևող կանանց : Դա
են փաստում նաև այս տարվա գարուն-ամառ հավաքածուները : Yadox-ը վստահեցնում է, որ այդպիսի
զգեստները նրբագեղ ու կանացի տեսք են հաղորդում աղջիկներին և նրանք պատրաստ են անընդհատ
կրել այդ գույները : Սևի ու սպիտակի համադրությամբ զգեստները կարելի է հագնել
ինչպես աշխատանքի գնալիս, այնպես էլ երեկոյան միջոցառումների ու հավաքույթների ժամանակ :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Yadox-ը ցույց կտա ձեզ, թե ինչքան բազմաբնույթ
կարող է լինել այն կերպարը, որում ներկա են ընդամենը երկու հիմնական չեզոք գույներ, որոնք չեն պահանջում
գրեթե ոչ մի աքսեսուար
և գունային լրացումներ : Պետք է ասել, որ այնպիսի դասական գույների համադրությունը, ինչպիսիք են սևը և սպիտակը, միշտ էլ ակտուալ է եղել : Այդ է պատճառը, որ սև-սպիտակ զգեստները
նորաձևության հավատարիմ
ուղեկիցներն են :
Այս գեղեցիկ գույներով հագուստները ժամանակակից կնոջ զգեստապահարանի անբաժանելի մասն
են կազմում : Այդ համեստ, բայց միևնույն ժամանակ նրբաճաշակ գույների համադրությունը
գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ մեծ ժողովրդականություն էր վայելում դեռևս շատ
վաղ ժամանակներից : Ունիվերսալ սև-սպիտակ
զգեստը, որն ընդգծում է ձեր նուրբ ճաշակը, շատ հարմար տարբերակ է ինչպես գործնական
հանդիպման, այնպես էլ պարզապես զբոսանքի գնալու համար :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Տպավորիչ սև-սպիտակ զգեստը
կարող է դառնալ ձեր այցեքարտը : Այն հեշտությամբ կարելի է համադրել պիջակի ու
բարձրակրունկ կոշիների հետ : Յուրահատուկ սանրվածքը կլրացնի ձեր անկրկնելի տեսքը :
Նման զգեստները սազում են ինչպես երիտասարդ, այնպես էլ տարիքով կանանց : Այս ամառ
հատկապես նորաձև են զեբրի և երկրաչափական պատկերներով սև-սպիտակ
զգեստները : Տարբեր գծերի ուղղությունները ընտրելու միջոցով կարելի է ուղղել
կամ թաքցնել կազմվածքի որոշ թերություններ : Սև-սպիտակ հորիզոնական գծերը վիզուալ
երկարացնում են հասակը, անգամ այն տարբերակներում, որոնք ամուր գրկում են մարմինը :
Ընդ որում, նրանք թաքցնում են գոտկատեղի բացակայությունը և որ ամենակարևորն է՝ ավելորդ
կիլոգրամները : Տարատեսակ գործվածքները, որոնք օգտագործվում են սև-սպիտակ
զգեստներ պատրաստելիս, դիզայներներին թույլ են տալիս ստեղծել զգեստներ բոլոր եղանակների
համար :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Միայն սպիտակ կտորից կարված
զգեստները նույնպես առանձնանում են իրենց նրբաճաշակությամբ : Նրանք եղել են, կան
ու կլինեն միշտ նորաձև ու միշտ մեծ պահանջարկ վայելող : Կարևորն այն է, որ աքսեսուարների
ճիշտ ընտրություն կատարենք : Ընդհանրապես,
ամենօրյա զգեստի ճիշտ ընտրությունը բավականին բարդ գործընթաց է, քանի որ հենց ամենօրյա
հանդերձանքից է կախված այն տպավորությունը, որ մենք թողնում ենք շրջապատող մարդկանց
ու մտերիմների վրա : Դա նշանակում է, որ մեր ամենօրյա զգեստների ոճը պետք է համապատասխան
լինի մեր ներաշխարհին ու ներքին տրամադրվածությանը : Միայն այդ դեպքում մենք կկարողանանք
ապահովել մեր անկրկնելի տեսքը և հաճելի լինել շրջապատին : Ժամանակ չկորցնենք և
այցելենք Yadox օնլայն խանութ :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment