Wednesday, July 8, 2015

Նորաձև գծավոր հագուստներ

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox 

Գեղեցիկ, ոճային, տպավորիչ. այսպես կարելի է նկարագրել առաջատար ապրանքանիշերի ստեղծագործական տնօրենների այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում առկա գծավոր հագուստները : Yadox-ը վստահեցնում է, որ այս յուրահատուկ նախշերը հիրավի սիրված են նորաձևության աշխարհի գրեթե բոլոր դիզայներների կողմից և նրանք հաճույքով կիրառում են դրանք իրենց անկրկնելի զգեստները պատրաստելիս : Եվ այսօր դժվար է հավատալ, որ եղել է ժամանակ, երբ գծավոր հագուստներն ընդունվել են որպես վատ ճաշակի արդյունք, իսկ դրանք կրողը հեշտությամբ կարող էր դառնալ հանրային արհամարհանքի և ծաղրի առարկա : Համեցեք Yadox օնլայն խանութ և դուք ձեզ համար կգտնեք գեղեցիկ ու նրբաճաշակ գծավոր հագուստներ ու աքսեսուարներ : Մեր օրերում, գծավոր հանդերձներ հաճույքով կրում են շատերը՝ անկախ տարիքից ու սոցիալական դիրքից : 2015 թվականի նորաձևության միտումները հավատարիմ են մնում գծավոր հագուստներին և այս ամառային սեզոնը ևս բացառություն չէ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox 

Կարելի է ասել, այսօր նորաձև գծերն ամենուր են : Նրանք զարդարում են գեղեցիկ երեկոյան զգեստները, վերնաշապիկները, բլուզները, տաբատները, ոճային պայուսակները և ամենատարբեր աքսեսուարները : Եթե դուք իսկապես սիրում եք կրել գծավոր զգեստներ, ապա Yadox-ից հանգիստ կարող եք ձեռք բերել չափազանց ինքնատիպ իրեր քանի որ դրանք հատկապես այս տարի շատ նորաձև են : Դե ուրեմն, ամառվա յուրաքանչյուր օրը դարձնենք հետաքրքիր ու անմոռանալի : Պայծառ ու վառ գույները միշտ նորաձև են, իսկ ամառն ամենևին բացառություն չէ : Դիմահարդարումը և հագուստը, աքսեսուարներն ու զարդերը, ամեն ինչ պետք է համահունչ լինի ընդհանուր միտումներին, որոնցում անգամ քամին ու ալիքները ներկայացվում են նորաձև նախշերի մեջ : Իսկ այս տարվա ամենանորաձև նախշերը բազմազան ու բազմագույն գծերն են :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox 

Տարբեր ուղղություններով սահող գծերով ու համադրված ոչ միայն ստանդարտ ծովային ոճի սպիտակ և կապույտ գույներով՝ գծավոր հանդերձները նվիրում են անհրաժեշտ տրամադրությունը և լիովին բացառում են կերպարների կրկնության հնարարավորությունը : Լողափին ձեր հանգիստն ավելի հաճելի կանցնի գծավոր գեղեցիկ լողազգեստներով, որոնք այս տարի զարմացնում են իրենց բազմազանությամբ : Դիզայներների առաջարկած ավանդական գծերն ամեն տարի տարբեր են : Սովորական կապույտ բամբակե վերնաշապիկի համար հիանալի համադրություն կլինեն, օրինակ, ջինսե հագուստները, ինչպիսիք են՝ տաբատը, կապրին և բաճկոնը : Ծալքերով կարճ կիսաշրջազգեստը կատարյալ լրացում է գծավոր կարճ բլուզի համար. միատոն տարրերի և գծերի համադրությունը կստեղծեն անհրաժեշտ կոնտրաստը, որը  համահունչ կլինի լողափին տիրող մթնոլորտի հետ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox 

Լողազգեստներ և սանդալներ, զարդեր և այլ աքսեսուարներ, ծովային կերպարի համար անհրաժեշտ ցանկացած տարր գեղեցիկ է նայվում գծավոր նախշերով : Կարմիր գծերով գայթակղիչ բիկինին սպիտակ ֆոնի վրա ընդգծում է նավաստու կերպար ստացած երիտասարդ աղջկա արևայրուքը և իր կողմն է քաշում բազմաթիվ ոչ անտարբեր հայացքներ : Իսկ եթե ցանկանում եք թաքցնել ձեր գրավչությունը կիզիչ արևից և նոր երկրպագուների ոչ պակաս այրող ու հետաքրքրասեր հայացքներից, ապա անպայման ձեզ հետ վերցրեք միատոն լողազգեստ և նրան համապատասխան բարակ, թեթև շարֆ, որը կարելի է կապել ազդրերին՝ ստեղծելով թռչող ուրվագիծ : Այդ տեսքով կարելի է անգամ այցելել ծովափնյա սրճարաններ և դիսկոտեկներ : Ոչ ոք ձեզ խեթ հայացքով չի նայի և բոլորը կգնահատեն ձեր նուրբ ճաշակը :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment