Friday, July 17, 2015

Պաստելային երանգներ

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Կիտրոնի, անանուխի գույները, գունատ վարդագույնը և կապույտի մեղմ երանգները համարվում են 2015 թվականի գարուն-ամառ հավաքածուների հոմանիշները : Քանի որ, երբ վերարկուներն արդեն վաղուց ուղարկել ենք զգեստապահարանի խորքերը, իսկ երկարաճիտ կոշիկները երկար ժամանակ է իրենց տեղը զիջել են թեթև, բաց կոշիկներին, չկա ավելի գեղեցիկ բան, քան մեղմ պաստելային գույներն են : Yadox-ը ձեզ է ներկայացնում պաստելային գույներով հագուստների մեծ տեսականի : Այցելելով Yadox օնլայն խանութ՝ դուք անկասկած ձեռք կբերեք ձեր ոճին և ճաշակին համապատասխան պաստելային գեղեցիկ ու նորաձև գույներով հագուստներ այս ամառվա համար, քանի որ նա միշտ հետևում է նորաձևության նորություններին և անընդհատ թարմացնում իր տեսականին :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Այն ժամանակ, երբ գունատ վարդագույնի և երկնագույնի երանգներով վերարկուները թրենդային էին համարվում աշուն-ձմեռ հավաքածուներում, այսօր ևս այդ գույներն արդիական են : Մենք տեսնում ենք այդ նույն երանգներով ամառային կարճ կիսաշրջազգեստներ, թեթև սպորտային վերնաշապիկներ, բլուզներ և գարուն-ամառ հավաքածուներում առկա այլ նորաձև հագուստներ : Նույնիսկ եթե զուտ պաստելային գույներով հագուստները ձեզ չեն սազում, դուք կգտնեք նորաձև նախշերով կամ կրկնակի երանգներով տարբերակներ : Ժամանակակից դիզայներներն այնպես են անում, որ յուրաքանչյուր կին կարողանա իրեն հարմարավետ զգալ պաստելային գույների մեջ : Այս հիանալի երանգներով հագուստները միշտ էլ համարվել են հաջող ընտրության արդյունք, սակայն այս տարի դրանք նաև դարձել են նորաձևության թրենդ : Դրանք համապատասխանում են շատերին և հրաշալի են նայվում տարբեր տեսակի հագուստների հետ համադրվելիս : Բացի այդ, պաստելային երանգներով հանդերձները համատեղելով մի ամբողջական կերպար ստանալը շատ հաճելի գործընթաց է :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Այս տարվա գարուն-ամառ հավաքածուներն ուսումնասիրելիս կարելի է նկատել, որ դիզայներների առաջարկած ընդհանուր միտումները շատ հետաքրքիր են :  Եթե առանձնացնում ենք միայն առանցքային մասերը, ապա պարզ է դառնում, որ պաստելային երանգներն ուղեկցում են հատուկ ձևվածքով հագուստներին, որոնք, նախ և առաջ, իրենց բացահայտում են գույնի շնորհիվ : Տարբերակներն, ամեն դեպքում, կանացի ու նրբագեղ են : Եթե դա պաստելային գույներով զգեստ է, ապա այն ռոմանտիկ տեսք է հաղորդում կանանց՝ ընդգծելով կազմվածքի գեղեցիկ կորությունները : Երբեմն նման զգեստները համալրվում են ժանյակներով, թափանցիկ կտորներից պատրաստված ներդիրներով, զարդարվում են փայլուն դետալներով և այլ պարագաներով : Դիզայներները պաստելային գույներով ամառային զգեստների համար հիմնականում ընտրում են շիֆոնե գործվածքը : Այդպիսի զգեստներն առանձնանում են իրենց ազատ, «թռչող» փեշերով :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Բաց գույնի ջինսե կամ այլ կտորից տաբատներն ունեն մարմինը գրկող կառուցվածք, առանց որևէ ձևավորումների կամ դետալների, ինչը չի կարելի ասել կիսաշրջազգեստների մասին : Վերջիններս զարդարվում են ծաղկային նախշերով, ժանյակներով : Հանդիպում են նաև այնպիսի տարբերակներ, որոնք ամբողջովին կարված են ժանյակավոր կտորից : Պաստելային գույներով հագեցած կիսաշրջազգեստների ամենատարածված տեսակներից են զանգականման, մատիտանման ձևվածք ունեցողները : Պաստելային ներկապնակի բլուզների ու կարճ վերնաշապիկների համար նույնպես ընտրվել են ազատ կամ մարմինը գրկող ձևվածքը, որոնք հիանալի ընդգծում են կազմվածքի առավելությունները : Դրանք պատրաստված են թեթև, «հոսող» կտորներից կամ բամբակից : Կարելի է հանդիպել մինչև արմունկը ձգվող կամ սովորական թևքերով բլուզներ, իսկ սպորտային վերնաշապիկների համար ընտրվել է ազատ ոճը :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment