Ամառային նորաձևության միտումները
Չնայած ամառն արդեն վաղուց իր լիարժեք իրավունքների մեջ է մտել, այնուամենայնիվ
նորձևությանը ուշի ուշով հետևող կանայք դեռ շարունակում են թարմացնել իրենց զգեստապահարանը
և համալրել այն նորանոր հագուստներով : Եվ դա բնական է, քանի որ ժամանակակից դիզայներները
չեն դադարում զարմացնել իրենց ստեղծագործական մտքի թռիչքով, չեն վախենում էքսպերիմենտներ
անել և անդադար առաջարկում են նոր ձևեր, նոր գունային երանգներ ու նոր միտումներ :
Դրանում դուք կհամոզվեք՝ այցելելով Yadox օնլայն խանութ
և ծանոթանալով նրա հագուստների անսահման մեծ տեսականու հետ : Այստեղ դուք կտեսնեք
այնպիսի հանդերձներ, առանց որոնց չի կարող մնալ ոչ մի կին, հատկապես ամառային այս թեժ
օրերին և որոնք յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի պարտադիր «բնակիչը» պետք է դառնան :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Yadox-ը ձեզ կծանոթացնի նորաձևության նոր միտումների
հետ : Դուք այստեղ կգտնեք նաև ամառային թրենդներին վերաբերող ձեզ հուզող հարցերի
ամբողջական ու հանգամանալից պատասխանները : Համաշխարհային նորաձևության տների
առաջատար դիզայներները քրտնաջան աշխատում են, որպեսզի ժամանակակից կանայք ամառն անցկացնեն
հաճելի ու թեթև զգեստներով և ունենան ցանկացած առիթի համար նախատեսված նորաձև ու որ
ամենակարևորն է հարմարավետ հանդերձներ : Ժամանակն է, որ մենք էլ իմանանք, թե որոնք
են ամառվա
ամենաթեժ միտումները և որ հագուստներն են, որ պարտադիր պետք է ներկա լինեն մեր
զգեստապահարանում : Կիսաշրջազգեստ և զգեստ-վերնաշապիկ՝ սա թերևս այս ամառվա ամենաօրիգինալ
ու ամենաթարմ միտումներից է : Զգեստ-վերնաշապիկն անկասկած շատ ունիվերսալ է, իսկ
կիսաշրջազգեստի մասին կարելի է ասել, որ այն չափազանց կանացի տեսք է հաղորդում ցանկացած
կնոջ : Երբ չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչ հագնեք, կարիք չկա տանջվելու :
Կարող եք կրել զգեստ, իսկ վրայից՝ կիսաշրջազգեստ : Նման լուծումներ են առաջարկում
շատ մոդելային տների դիզայներներ և միաժամանակ խորհուրդ են տալիս այդպիսի համադրությունները
կրել թափանցիկ կիսաշրջազգեստով :
Լուսանկարի աղբյուրը՝ cosmo.ru
Լայն տաբատներ՝ սրանք հագուստի
այն տարբերակներն են, առանց որոնց նույնպես հնարավոր չէ անցկանցել ամառը : Ազատ,
թեթև, ոճային՝ լայն
տաբաների տարբերակները չափազանց շատ են. դիզայներները չեն զլացել և ներկայացրել
են այս ամառվա համար բազմազան մոդելներ՝ տարբեր լայնության ու երկարության, ամենատարբեր
տեսակի կտորներից : Իսկ գունային երանգների մասին խոսելն անգամ ավելորդ է :
Այնպես որ, ցանկացած կին ընտրության լայն հնարավորություն ունի և կարող է գտնել իր
նախընտրած լայն տաբատը՝ անկախ ճաշակից ու կազմվածքի առանձնահատկություններից :
Այդպիսի օրինակներ կարելի է գտնել Chanel-ի, Escada-ի, Donna Karan-ի այս տարվա գարուն-ամառ
հավաքածուներում :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ծաղկավոր զգեստներ :
Այս ամառվա ընթացքում ցանկացած կին ուղղակի պարտավոր է իր զգեստապահարում ունենալ նորաձև
ծաղկավոր զգեստ : Քանի որ դրանք շատ հարմարավետ են հատկապես շոգ եղանակին և իրենց
գունագեղ արտաքինի շնորհիվ լավ տրամադրություն են ապահովում այն կրողին : Նուրբ,
կանացի, ռոմանտիկ, ամառային թեթև զգեստները
ձևավորված են ծաղկային նախշերով ու ասեղնագործություններով : Այդպիսի զգեստները
հմայք և աննկարագրելի քնքշություն են հաղորդում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին :
Այնպես որ, մի հապաղեք, այցելեք Yadox օնլայն խանութ և ձեռք
բերեք ձեր նախընտրած ծաղկավոր զգեստը :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment