Նորաձև ասիմետրիկ զգեստներ
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ասիմետրիկ հագուսն այս տարվա ամենանորաձև միտումներից մեկն
է : Եթե թերթենք նորաձևության պատմության էջերը, ապա կտեսնենք , որ մեր նախնիները
նույնպես կրել են ասիմետրիկ հանդերձներ : Օրինակ, միշտ նորաձև են եղել մեկ ուսով
երեկոյան զգեստները, փեշի թեք կտրվածքով կիսաշրջազգեստները
կամ անսովոր շեղ կայծակ ճարմանդով վերնաշապիկները : Այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում
առկա ասիմետրիկ զգեստներն իհարկե տարբերվում են իրենց նախնիներից և առանձնանում
են իրենց ինքնատիպությամբ : Yadox-ը պատրաստ
է ձեզ առաջարկել իր օնլայն խանութի նորաձև ասիմետրիկ զգեստները :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այս տարվա նորաձևության առանձնահատկություններից մեկը հանդիսանում
է կոնտրաստային գույների համադրություններով ասիմետրիկ հագուստների ստեղծումը, ինչպես
օրինակ ոճային երկշերտ զգեստները՝ կարված տարբեր գույների գործվածքից : Ինչպիսի
զգեստ էլ դուք ընտրեք Yadox օնլայն խանութից, բոլորն
էլ առանձնանում են իրենց թեթևությամբ, անկաշկանդությամբ ու ազատությամբ : Այս
սեզոնի համար նախատեսված հավաքածուներում առաջատար դիզայներները բազմաթիվ ասիմետրիկ
տարրեր են մտցրել՝ զգեստների
ու կիսաշրջազգեստների երկարության տարբեր չափեր, խոշոր կամ մանր ծալքեր, օձիքի ասովոր
կտրվածք, պարանոցի հատվածի անհամաչափ բացվածք, մեկ թևքով զգեստներ, գրպանների անհավասար
դիրք և այլն :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Մի խոսքով, բոլոր համաչափությունները խախտված են, ներդաշնակության
բացակայությունն ու ասիմետրիկ
ձևվածքը շլացնում են իրենց անկրկնելի տեսքով : Շատ նորաձև են երկուսը մեկում
կիսաշրջազգեստները, որոնցում համատեղված են մինի և միդի կամ մինի կամ մաքսի չափերը :
Կան տարբերակներ, որոնք առանձնանում են իրենց անսովոր փեշերով. ստորին եզրը կտրված
է ոչ թե թեք, այլ ուղիղ անկյան տակ՝ մայթին լրիվ ուղղահայաց : Ընդ որում, նշանակություն
չունի, թե որ կողմից է մինին, կամ որ կողմից միդին : Երկու դեպքում էլ կիսաշրջազգեստը
հիանալի տեսք է հաղորդում կանանց : Կաշվե ասիմետրիկ զգեստները
կամ կիսաշրջազգեստները նույնպես շատ նորաձև են : Եվ բացարձակ կարևոր չէ, թե ինչ
անկյան տակ կամ որ հատվածում են գտնվում կտրվածքները, քանի որ կաշվե կտորը և ասիմետրիկ
ձևվածքը զարմանալի կերպով ընդգծում են նման զգեստ կրողի բնավորության ուժեղ գծերը և
անհնազանդությունն ու անկաշկանդությունը :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ասիմետրիկ ձևվածքով կիսաշրջազգեստները իդեալական են հատկապես
մինի չափի մեջ : Դասական անհամաչափ զգեստների մասին խոսելն անգամ ավելորդ է :
Դրանք առանձնանում են իրենց բացարձակ կանացիությամբ ու շլացուցիչ կերպարանքով :
Դե ուրեմն այցելենք Yadox խանութ և ընտրենք ամենագեղեցիկ
ասիմետրիկ
զգեստը այս ամառվա համար : Եթե իսկապես որոշել եք ձեռք բերել անհամաչափ կիսաշրջազգեստ
կամ զգեստ, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնեք ձեր հասակը : Շեղակի կտրվածք
ունեցող զգեստները վիզուալ ավելի բարձրահասակ են դարձնում, այն դեպքում երբ առջևից
կարճ, իսկ հետևից երկար փեշերն, ընդհակառակը, կարճացնող տպավորություն են թողնում :
Կողքից երկար բացվածքը նույնպես խաբուսիկ երկարություն է հաղորդում : Անհրաժեշտ
է ուշադրություն դարձնել ասիմետրիկ
հանդերձների կտորին և փորձել դրանք շարժման մեջ : Բանն այն է, որ շատ ամուր
գործվածքից կարված զգեստը քայլելիս չի շարժվում և կարծես կանգնած լինի, կարելի է ասել
զրահի տեսք ունի, իսկ չափազանց բարակ ու թեթև կտորն իր ասիմետրիկ ձևվածքը ցուցադրում
է միայն կանգնած վիճակում, բայց ոչ շարժման մեջ :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment