Նորաձև բլուզներ և վերնաշապիկներ այս ամառվա համար
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այսօր կխոսենք կանացի զգեստապահարանի հագուստի այն տեսակի մասին, առանց որի անհետաքրքիր
կլիներ անցկացնել
ամառային թեժ ու անմոռանալի
օրերը : Դրանք բլուզներն ու թեթև վերնաշապիկներն են, որոնք միշտ աջակցում են կանանց, մանավանդ այն ժամանակ, երբ վերջիններս
չեն կողմնորոշվում
ամենօրյա հագուստի ընտրության հարցում :
Շատ հաճախ ամառային շոգ օրերին կանայք, աշխատանքի գնալիս, նախընտրում են կրել թեթև զգեստներ, սակայն երբեմն դժվար է գտնել թեթև, բայց խիստ գրասենյակային ոճի հագուստներ : Բոլոր նրանց համար, ովքեր մեծ ցանկություն ունեն աշխատանքի վայրում ևս ունենալ գեղեցիկ ու գրավիչ տեսք, Yadox-ը առաջարկում է ծանոթանալ
իր թեթև վերնաշապիկների ու բլուզների լայն ընտրանու հետ : Այստեղ դուք
հեշտությամբ կգտեք ձեր ճաշակին ու ոճին համապատասխան ինքնատիպ ձևվածքով բլուզներ ամենատարբեր
առիթների համար :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ինչպես գիտենք, այս տարվա
գարուն-ամառ հավաքածուների համար հայտնի ապրանքանիշների ստեղծագործական տնօրեններն
ընտրել են յոթանասունական թվականների նորաձևության շատ տարրեր, որոնք իսկապես շոշափելի
տեղ են գրավում ներյային ոճային հագուստների մեջ : Հետևաբար, այս ամառվա համար
վերանշապիկ կամ բլուզ ընտրելիս պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն տարբերակների
վրա, որոնց զարդարում են պարանոցին կապված ժապավենները : Այսօր շատ նորաձև են ու կանանց շատ գեղեցիկ տեսք
են հաղորդում նաև վերնաշապիկի ձևվածք ունեցող բլուզները : Նրանք կարող են լինել,
ինչպես երկարաթև, այնպես էլ կարճ թևքերով : Ամառվա ընթացքում կանայք անկրկնելի
կլինեն դասական վերնաշապիկներով և ավելի օրիգինալ ժանյակավոր կամ այլ ձևավորում ստացած տարբերակներով :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Վերնաշապիկի ձևվածքով, բարձր
օձիքով, խիստ դասական բլուզի հետ հետաքրքիր համադրություն կարող է դառնալ մինչև ծնկները
իջնող նեղ կիսաշրջազգեստը կամ դասական տաբատը : Իսկ կարճ թևքերով բլուզներն ավելի լավ է համադրել կարճ կիսաշրջազգեստների
կամ շորտերի հետ : Ինչ վերաբերում է գույնին, ապա պետք է ասել, որ դասական սպիտակ
գույնը
«տաք» նախշերով
կամ ցանկացած գույն ունեցող գծերով, անչափ ներդաշնակ տեսք կհաղորդի կանանց ու աղջիկներին
այս թեժ ամառվա ողջ ընթացքում : Եթե որոշել եք աշխատանքից հետո գնալ զբոսնելու
ընկերների հետ, ապա խիստ ոճով վերնաշապիկին կարող եք կենդանություն հաղորդել վառ գույներով
ու նախշերով հագեցած աքսեսուարներով : Դա կարող է լինել, օրինակ, շարֆ, ժապավեն,
ուլունքներով վզնոց :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ամառային վերնաշապիկների կամ
բլուզների համար գերադասելի է ընտրել թեթև, բնական ու շնչող գործվածքներ : Դա
կարող է լինել բեհեզ, բամբակ, մետաքս, շիֆոն և բամբակի մանվածքից պատրաստված կտորներ :
Ոճային և շատ գեղեցիկ են նայվում մի քանի տեսակի գործվածքներով կարված բլուզները :
Օրինակ, կարելի է նախապատվությունը տալ շիֆոնից թափանցիկ թևերով մետաքսե կամ բամբակե
վերնաշապիկին, որը յուրահատուկ տեսք կհաղորդի ձեր առօրյա հագուկապին : Եթե թույլ
է տալիս գրասենյակային դրեսս-կոդը, կարող եք կրել միայն շիֆոնից պատրաստված բլուզ :
Շատ դիզայներներ այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում առկա են ժանյակավոր վերնաշապիկները :
Սակայն այս դեպքում պետք է մի փոքր զգույշ լինել, քանի որ ոչ բոլոր կանանց կազմվածքին
է այն համապատասխանում և, իհարկե, ոչ բոլորը կարող են ընդունել այն որպես գրասենյակակին
հագուստ :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment