Tuesday, June 30, 2015

Փոքրիկ սև զգեստ նորաձև կանանց համար

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Գաղտնիք չէ, որ փոքրիկ սև զգեստը բոլոր կանանց զգեստապահարանի «պարտադիր» բնակիչն է : Առանց այդ ունիվերսալ հանդերձի չի կարող մնալ ոչ մի կին, քանի որ այն առաջին հերթին հարմար է բոլոր իրադարձությունների համար, և երկրորդ՝ գրավում է իր խորհրդավորությամբ : Կարճ թե երկար, այս նրբագեղ ու անչափ գեղեցիկ զգեստը թաքցնում  է կանացի կազմվածքի բոլոր թերությունները : Yadox-ը բացահայտում է ձեզ համար փոքրիկ սև զգեստի բոլոր նրբությունները : Անկասկած, ժամանակակից նորաձևությունը ոչինչ չի պարտադրում : Սակայն սև զգեստը մշտապես ներկա է առաջատար դիզայներների գրեթե բոլոր հավաքածուներում և առանձնանում է ոճային բազմազանությամբ : Yadox օնլայն խանութի առաջարկած սև զգեստների մեծ տեսականու մեջ դուք կգտնեք հետաքրքիր ձևվածքով զգեստներ, որոնք հիացնում են իրենց ինքնատիպությամբ ու գայթակղիչ սև գույնով :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ինչպես հայտնի է, նորաձևության առաջադեմ Կոկո Շանելը հորինեց սև զգեստը անցյալ դարի 20-ական թվականներին : Անցել են շատ տասնամյակներ և սև զգեստը շատ փոփոխությունների է ենթարկվել, բայց այնուամենայնիվ, ոչ մի անգամ չի լքել կանացի զգեստապահարանը : Իր ունիվերսալության շնորհիվ, այն դարձել է կանանց անբաժան «ընկերը» : Ժամադրության, տոների, հանդիպումների, պաշտոնական միջոցառումների ժամանակ կանայք շատ հաճախ ներկայանում են իրենց փոքրիկ սև զգեստով և այդպիսով շլացնում շրջապատող մարդկանց : Ոչ մի տարիքային սահմանափակում : Հարկավոր է միայն ճիշտ ընտրել զգեստի ձևը և ոճը՝ մինչև հատակը փռված թե ծնկից վերև, ուղիղ թե մարմինը գրկող, թևերով, կիսաթև թե ընդհանրապես առանց դրանց, անվերջ կարելի է թվարկել փոքրիկ սև զգեստի ոճային առանձնահատկությունները : Այդ դեպքում ինչպե՞ս ընտրել...

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Սև զգեստի դասական տարբերակը ենթադրում է մինչև ծնկի կեսը ձգվող երկարություն, օվալաձև ձևվածք, երկար թևքեր և մարմինը գրկող ուրվագիծ : Այսպիսի մոդելը իդեալական է համաչափ կազմվածք ունեցող կանանց համար : Փոքրիկ սև զգեստ ընտրելիս, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն մոդելների վրա, որոնք ընդգծում են կառուցվածքի առավելությունները : Նրբագեղ ուսերով կանանց Yadox-ը առաջարկում է ձեռք բերել բաց զգեստներ : Բարեկազմ երկար ոտքեր ունեցող կանայք հանգիստ կարող են կրել հետևի մասում կտրվածքով կարճ զգեստներ : Սակայն պետք է ուշադիր լինել, ավելորդ անհամեստություն չցուցաբերելու համար : Փակ զգեստը երբեմն ավելի գրավիչ և յուրահատուկ տեսք է հաղորդում, մանավանդ որ այդպիսի զգեստի համար ավելի հեշտ է զարդեր կամ աքսեսուարներ ընտրել : Ամեն դեպքում, գեղեցիկ սև զգեստների հսկայական բազմազանության մեջ համապատասխան զգեստ փնտրելիս պետք է առաջնորդվել սեփական ներքին ձայնով և հաշվի առնել նորաձևության մի քանի կանոն : Նիհար, գեղեցիկ ոտքեր ունեցող, բարձրահասակ կանանց սազում է ցանկացած երկարության զգեստ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Սև զգեստը ամենևին քմահաճ չէ և այն հեշտությամբ կարելի է համադրել շատ աքսեսուարների հետ : Իհարկե պետք չէ չարաշահել դրանք : Ամենագլխավոր կանոնը՝ ստեղծել բնական ու զուսպ կերպար : Գունատ մաշկ ու շեկ մազեր ունեցող կանանց խորհուրդ է տրվում մի քիչ ուշադիր լինել, առանձին դեպքերում սև զգեստը նրանց այդքան էլ չի սազում : Հիանալի համադրություն կլինեն մարգարտե վզնոցը, սև զուգագուլպաները, փոքրիկ ուղղանկյուն երեկոյան պայուսակը : Ոչ թանկարժեք զարդերը նույնպես հիանալի լրացում կլինեն փոքրիկ սև զգեստին, Կոկո Շանելն ինքն էլ ամենատարբեր զարդերի մեծ սիրահար էր :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


Saturday, June 27, 2015

Նորաձև ջինսե կիսաշրջազգեստներ

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ջինսե հագուստներն արդեն վաղուց մուտք են գործել յուրաքանչյուր կնոջ զգեստապահարան և դարձել նրանց ամբաժան «ընկերը» : Իսկ այսօր առաջադեմ դիզայներներն առաջարկում են բավական հետաքրքիր ջինսե հանդերձներ, որոնք ոճային ու էլեգանտ տեսք են հաղորդում կանանց : Ինչպես միշտ,Yadox-ը իր էջերում ցուցադրում է շատ նորաձև ու ինքնատիպ հագուստներ, իսկ այս անգամ նա զարմացնում է ջինսե կիսաշրջազգեստների մեծ տեսականիով և այստեղ ցանկացած կին կարող է ընտրել իր համար իրեն հոգեհարազատ ձևը ու ոճը : 2015 թվականի գարուն-ամառ հավաքածուներում պահպանվում են ջինսե կիսաշրջազգեստների բոլոր տարատեսակները՝ մաշված էֆեկտով, պատռված փեշերով, ծալքերով և այլն : Սակայն դասական ձևերը նույնպես չեն կորցնում իրենց արդիականությունը և բնավ չեն զիջում իրենց դիրքերը : Իհարկե, ինչպես և հագուստի մյուս տեսակների մեջ, դասական կիսաշրջազգեստները նույնպես մշտապես մեծ պահանջարկ են վայելում : Yadox-ը շատ հետաքրքիր մոդելներ է առաջարկում՝ միջին երկարության, կարճ, երկար, կոճակներով, որոնց հետ հանգիստ կարելի է համադրել ցանկացած բլուզ կամ վերնաշապիկ և ստանալ ներդաշնակ ու աչք շոյող պատկեր :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Տարբեր տեսակի դեկորատիվ տարրերը և վառ պատկերները ջինսե կիսաշրջազգեստների մշտական ուղեկիցն են, բազմազան աքսեսուարները, ասեղնագործ նախշերը շատ մոդելների անբաժանելի մասն են կազմում : Այս տարվա հավաքածուների նորաձև ջինսերի համար ընտրված է ոչ միայն սովորական կապույտ գույնը, այլ նաև ամենատարբեր գունային լուծումներ՝ արտասովոր վառ ու գունագեղ երանգներ, սպիտակ, բեժ, կարմիր, մոխրագույն : Այս և էլ ավելի արտառոց բոլոր գույներն առկա են նոր հավաքածուներում : Այսպիսով, ջինսե կիսաշրջազգեստների բոլոր սիրահարներին, ինչպես նաև նրանց, ովքեր դեռ չեն զգացել ու չեն գնահատել այդ պրակտիկ հագուստի հարմարավետությունը, Yadox-ը հնարավորություն է տալիս ձեռք բերել ամենանորաձև ու ամենահարմարավետ ջինսե կիսաշրջազգեստները : Կարող եք վստահ լինել, որ ձևի ու ոճի բազմազանության մեջ դուք հաստատ կգտնեք ձեր նախընտրած մոդելը, որն անկասկած կզարդարի ձեր զգեստապահարանը :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Այն կարծրատիպը, թե ջինսե հագուստները վայել են միայն պատանիներին, վաղուց անցյալում է : Այսօր այդ հարմարավետ կտորից կարված հանդերձները ներկայացվում են ամենատարբեր ոճերում : Նույնիսկ պահպանողական դասական ոճը չդիմացավ գայթակղությանը : Մեր օրերում ամենահայտնի դիզայներները ընտրում են հենց այդ գործվածքը իրենց շլացուցիչ հավաքածուները անկրկնելի հագուստներով լրացնելու համար և ստեղծում են հիրավի յուրօրինակ ու անչափ համարձակ ժամանակակից հանդերձներ : Հետաքրքիր տեսք ունեն դիզայներների առաջարկած մինի կամ միդի կիսաշրջազգեստները, հատկապես երբ նրանց համար ընտրված է երկնագույնը կամ մոխրագույնի երանգները : Այս մոդելները նախ և առաջ հիանալի ընդգծում են մարմինը, իսկ ավելի ստույգ՝ կազմվածքի գեղեցիկ գծերն ամբողջությամբ : Նորաձև կիսաշրջազգեստներն այլևս չունեն ջինսերին բնորոշ մեծ գրպաններ, որոնք կոպտություն էին հաղորդում : Ակնհայտ պարզություն՝ սա է այն միտումը, որը ոգեշնչում է ժամանակակից դիզայներներին  ջինսե կիսաշրջազգեստներ ստեղծելիս : 

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Այս տարվա հավաքածուներում նկատելի է նաև անցյալ դարի 70-ական թվականների նորաձևության որոշ դետալներ : Կիսաշրջազգեստի վերևից ներքև ձգվող «կայծակ» ճարմանդը, ինչպես նաև շքեղ ասեղնագործ նախշերը՝ վառ, արտահայտիչ ծաղկային մոտիվներով : Ինչ վերաբերում է գույներին, դիզայներներն ակնհայտորեն նախապատվությունը տվել են երկնագույնին, որն այս տարի լուրջ մրցակից է դարձել կապույտին :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


Thursday, June 25, 2015

Հավերժ նորաձև ջինսեր

Լուսանկարի աղբյուրը՝   Yadox

Այս տարվա ամառվա համար համաշխարհային հռչակ ունեցող դիզայներների առաջարկած կանացի ջինսերի հավաքածուներն իրենցից ներկայացնում են հարմարավետության ու անկրկնելի ոճի մարմնավորում : Yadox-ը վստահեցնում է, որ աշխատելով այդ հիանալի գործվածքի հետ՝ հայտնի բրենդերի ստեղծագործական տնօրենները բացահայտում են նոր հորիզոններ, նոր ոճեր ու տարբերակներ և անընդհատ կատարելագործում են այն, որպեսզի մենք մեր զգեստապահարանում ունենանք ժամանակակից ու ոճային ջինսե տաբատներ :

Այսօր ջինսային հագուստները ոչ միայն հարմարավետ են, այլ նաև չափազանց գեղեցիկ : Yadox օնլայն խանութում դուք կգտնեք ջինսե տաբատներ, որոնք ձեզ օգնության կհասնեն օրվա ցանկացած ժամին, ցանկացած վայր այցելելիս : Ջինսերը վաղուց դադարել են լինել միայն սպորտային հագուստ և դասական նորաձևության մի մասն են կազմում : Նրանք աննկատ ներխուժել են մեր կյանքի բոլոր ոլորտները : Անգամ երեկույթների ժամանակ կամ գրասենյակում մենք չենք կարողանում խուսափել այդ պրակտիկ գործվածքից պատրաստված հագուստներից : Yadox-ի էջերը ուսումնասիրելով դուք կհավոզվեք, որ մեր օրերում կանացի ու տղամարդու զգեստապահարանի ցանկացած հագուստ կարող է պատրաստված լինել ջինսե կտորից, անգամ ներքնազգեստները : Առօրյայում ջինսերից կարելի է ստեղծել մի շարք կերպարներ՝ ամենատարբեր ոճային ուղղություններով : Այնպես որ, ժամանակն է այցելել Yadox և ձեռք բերել նորաձև ջինսեր այս ամառվա համար :

Լուսանկարի աղբյուրը՝   Yadox

Պետք է ուշադրություն դարձնել հատկապես այն փաստի վրա, որ այս ամառվա համար նախատեսված ջինսերն առանձնանում են գույների բազմազանությամբ : Սպիտակ, կաթնագույն ու բաց մոխրագույն ջինսերն իսկական հիթ են դարձել :  Այդպիսի ջինսերը շատ հարմար են առօրյայում կրելու համար և լիովին համապատասխանում են գրասենյակային ոճին : Սպիտակ ջինսե տաբատը հիանալի համադրվում է ամառային բլուզների, վերնաշապիկների, բարակ, թեթև բաճկոնների, ինչպես նաև ցանկացած տեսակի կոշիկի հետ :  Մեծ է հատկապես դասական երանգներով ջինսերի երկրպագուների բանակը :  Երկնագույնը, բաց և մուգ կապույտը, ինչպես նաև սև գույնը իրենց տեղն են գտել հայտնի դիզայներների ջինսերի հավաքածուներում (Moschino, Fendi). Իսկ Levi’s-ի հավաքածուներում կարելի է հանդիպել բեժի և շագանակագույնի երանգներով ջինսեր :

Լուսանկարի աղբյուրը՝   Yadox

Բոյֆրենդ ջինսերն, իհարկե, դեռ հաստատուն կերպով պահում են իրենց առաջատար դիրքերը նորաձևության մեջ : Միլիոնավոր կանայք, որոնք քայլում են նորաձևությանը զուգահեռ, ընտրում են հենց այդ ոճը, որի շնորհիվ կարելի է ստեղծել քիչ կոպիտ տղամարդկային կերպար՝ միևնույն ժամանակ չբացառելով անպաշտպան ու խոցելի կնոջ կերպարը : Հատկանշական է այն, որ այդպիսի ջինսերը սազում են գրեթե բոլոր կանանց : Բացառություն կարող են կազմել միայն տարեց կանայք : Բացի այդ, այդպիսի տաբատները հետաքրքիր են նայվում ինչպես դասական բարձրակրունկ կոշիկների, այնպես էլ ժամանակակից սպորտային կոշիկների հետ :

Լուսանկարի աղբյուրը՝   Yadox

Գաղտնիք չէ, որ դասական ոճը հավերժ է : Դա վերաբերում է նաև ջինսե տաբատներին : Ինչպես ցույց տվեցին հայտնի դիզայներների այս տարվա գարուն-ամառ հավաքածուները, դասական ջինսերն առաջվա նման ակտուալ են նորաձևության աշխարհոււմ և չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը : Ջինսե տաբատների դասական ձևվածքը կանանց թույլ է տալիս այն հեշտությամբ համադրել իրենց զգեստապահարանի մյուս «բնակիչների» հետ :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


Tuesday, June 23, 2015

Ամառային թեթև զգեստներ

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ինչպես երևում է, այս ամառը որոշել է չափից շատ շոգ լինել : Բայց համենայն դեպս, դա չի խանգարի մեզ անցկացնել անմոռանալի օրեր՝ հարմարավետության ու ներդաշնակության մեջ : Yadox օնլայն խանութը հոգ է տարել այն մասին, որ մենք մեր զգեստապահարանը համալրենք գեղեցիկ, թեթև ու, որ ամենակարևորն է, նորաձև ամառային զգեստներով : Դուք ունեք ընտրություն կատարելու մեծ հնարավորություն, քանի որ Yadox-ը ձեզ է առաջարկում կանացի ու նրբաճաշակ ամառային զգեստների լայն ընտրանի, որի մեջ իշխում է գույների ու ձևերի բազմազանությունը : Բոլոր մոդելները հասցեագրված են նրբագեղ ու ոճային կանանց, նորաձևության իսկական գիտակներին, որոնք լավատեղյակ են թրենդային զգեստների ոճերի բոլոր նրբերանգներին : Այս տարի համաշխարհային բոլոր ապրանքանիշերի ստեղծագործական տնօրենները ամառային զգեստների իրենց հավաքածուներում ներառել են ամենատարբեր ձևվածքի մոդելներ, իսկ գույների բազմազանության մասին նույնիսկ ավելորդ է խոսել : Այդ է պատճառը, որ դիզայներներն այս ամառ խիստ արգելքներ չեն դնում :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Անհրաժեշտ է միայն վստահել սեփական նուրբ ճաշակին, որպեսզի Yadox-ի առաջարկած թեթև ու ինքնատիպ զգեստների մեջ ճիշտ ընտրություն կատարել : Այնուամենայնիվ, պետք է ասել, որ այսօրվա նորաձևության հիմնական ուղղություններից մեկը ռետրոն է : Այս միտումն ակնհայտ երևում է ամբողջ աշխարհի դիզայներների հավաքածուներում : Նրանք վերցրել են 50-60-ական թվականների հագուստի ոճի լավագույն դետալները և դրանք համատեղել այսօրվա բազմազան ու բազմագույն թեթև գործվածքների հետ : Արդյունքն անկասկած հիացնում է նորաձև կանանց, որոնք շտապում են թարմություն մտցնել իրենց զգեստապահարանում : Նորաձև ամառային զգեստները՝ պատրաստված ռետրո ոճի ժամանակակից տարբերակով, համարձակ և նույնիսկ փոքր-ինչ հանդուգն տեսք ունեն, քանի որ դիզայներները դրանք լրացրել են վառ գույներով ու պատկերներով : Yadox-ի ներկայացրած կանացի ու յուրօրինակ զգեստներն ընդգծում են կազմվածքի գեղեցկությունը, հատկապես՝ նուրբ գոտկատեղը, գեղեցիկ ոտքերն ու դեկոլտեն : Բոլոր տարբերակներն էլ առանձնանում են իդեալական ոճային լուծումներով :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Հաջորդ ուղղությունը, որը նույնպես վերցված է նախորդ սերունդներից, «ֆուտլյար» կոչվող ոճն է՝ ոչ պակաս հաջողված ու անթերի : Դիզայներներն այս ոճն են ընտրել ոչ միայն էլեգանտ երեկոյան զգեստներ այլ նաև գործնական խիստ գույներով զգեստներ ստեղծելու համար : Այս ամառվա բացարձակ հիթը ծաղկային ֆանտաստիկ մոտիվներով զգեստներն են : Պարզ, պատկերավոր նկարները, համադրված հարուստ գունային երանգներով, զգեստներին անվիճելի կանացիություն են հաղորդում : Շատ ակտուալ են միջին չափերի վանդակավոր և աբստրակտ պատկերները, որոնք լիովին վերարտադրում են տվյալ ժամանակաշրջանի ոճը : Կտորների ընտրությունը նույնպես կարևոր գործոն է զգեստի ոճային առանձնահատկությունները պահելու համար : Դիզայներները դեֆիլեի հարթակ են վերադարձրել բեհեզը, բատիստը և ցանցավոր կտորը, ինչպես նաև ոչ թափանցիկ մետաքսը : 

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Գերազանց տպավորություն են թողնում նաև «նոր մինիմալիզմ» ոճով կարված զգեստները, որոնց համար դիզայներներն ընտրել են միդի և մաքսի չափերը, որոնք լիովին բացահայտում են այդ ոճի առավելությունները՝ հատկապես կանացիությունն ու նուրբ գծերը : Այդ մոդելներն թույլ են տալիս ստեղծել ամենօրյա, բայց նրբագեղ կերպարներ : Դրանք շատ հարմար են նաև հանգստի մեկնելու համար, մանավանդ որ, այդ զգեստների համար դիզայներներն ընտրել են բնական գործվածքներ՝ բամբակ, վուշ, մետաքս :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


Friday, June 19, 2015

Ժանյակավոր զգեստներ թեժ ամառվա համար

Լուսանկարի աղբյուրը՝Yadox

Ժանյակներն ակտուալ էին դեռևս շատ հին ժամանակներում : Այդպիսի զգեստներ կրել են անգամ մեր տատիկները, այժմ մենք ենք օգտվում այդ գեղեցիկ գործվածքի հարմարավետությունից և վստահաբար կարելի է ասել, որ ապագա սերունդները նույնպես իրենց չեն զրկի ժանյակավոր զգեստներ կրելու հաճույքից : Yadox-ը ձեզ վստահեցնում է, որ անհիշելի ժամանակներից մինչև հիմա նորաձևության աշխարհում դեռևս չի եղել ժանյակից ավելի կանացի ու առեղծվածային գործվածք : Իսկ այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում այն հատկապես ակտուալ է :

Լուսանկարի աղբյուրը՝Yadox

Այսօր այս հրաշալի կտորը օգտագործվում է ոչ միայն ներքնազգեստ, կիսաշրջազգեստներ, երեկոյան զգեստներ պատրաստելու, այլ նաև ժանյակի համար անսովոր իրեր ստեղծելու համար : Ժամանակակից հայտնի դիզայներներն օգտագործել են յուրատեսակ ժանյակ՝ դրանից կոշիկներ և աքսեսուարներ պատրաստելու համար : Yadox-ը ընտրել է ձեզ համար ամենանորաձև ժանյակավոր զգեստները, որոնք հեշտությամբ կգտնեն իրենց տեղը ձեր զգեստապահարանում և կօգնեն ձեզ անկրկնելի տեսք ունենալ ամբողջ ամառվա ընթացքում :

Լուսանկարի աղբյուրը՝Yadox

Գաղտնիք չէ, որ ժանյակավոր զգեստներ մենք կրում ենք արդեն մի քանի սեզոն անընդմեջ : Սակայն դիզայներների քրտնաջան աշխատանքի շնորհիվ այդ ինքնատիպ գործվածքն ամեն անգամ ներկայանում է նորովի, ինչը մեզ հնարավորություն է տալիս ստանալ ավելի հետաքրքիր ու շլացուցիչ կերպարներ : Yadox-ը ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչպիսի ժանյակավոր զգեստներ ընտրել այս ամառվա համար : Այնուամենայնիվ, ինչու՞ են ժանյակավոր հանդերձներն այդքան մեծ տարածում գտել մեզանում և արդեն բավական երկար ժամանակ իշխում են նորաձևության հարթակներում : Թերևս, պատճառն այն է, որ ժանյակը կանացի ու նրբագեղ տեսք է հաղորդում աղջիկներին և անվերապահորեն սազում է ցանկացած կազմվածք ունեցող կանանց : Եվ իզուր չէ, որ այն իր տեղն է գտել ամենահայտնի դիզայներների շքեղ հավաքածուներում : Հետաքրքիր տարբերակներ է առաջարկում Վալենտինոն՝ ընդգծելով հատկապես աբստրակտ նախշերի ու նուրբ ժանյակի համադրությունը : Zuhair Murad ապրանքանիշի առաջարկած ժանյակավոր զգեստները նույնքան հետաքրքիր են և ստեղծում են յուրօրինակ կերպար :

Լուսանկարի աղբյուրը՝Yadox

Ստացվում է, որ այն կարծրատիպերը, թե ժանյակավոր գործվածքը հարմար է միայն ներքնազգեստի համար, վաղուց վերացել են : Իհարկե, ժանյակավոր ներքնազգեստներն իրոք անկրկնելի են, բայց այդ նուրբ ու ինքնատիպ կտորից կարված զգեստները նույնպես հետաքրքիր ու գեղեցիկ են նայվում : Եվ ժամանակակից կանայք հնարավորություն ունեն դրանք կրելու ոչ միայն շքեղ երեկույթների ժամանակ, այլ նաև գրասենյակներում, զբոսանքի, գործնական կամ անձնական հանդիպումների գնալիս : Հիանալի կերպով համատեղելով շքեղությունն ու պարզությունը՝ ժանյակավոր զգեստները նորաձևության անհավանական հիթ են դարձել : Այսօր առանց գոնե մեկ այդպիսի զգեստի չի կարող մնալ ոչ մի կին : Հագեցած գույներով ու հարուստ ձևվածքով ժանյակավոր զգեստների լայն ընտրանին ձեզ է սպասում Yadox օնլայն խանութում : Այցելեք և դուք անկասկած կգտնեք այն զգեստը, որը համապատասխանում է հենց ձեր կազմվածքին :

Կարճ ժանյակավոր զգեստները հատկապես գայթակղիչ տեսք ունեն և շատ հարմար են ծովափնյա հանգստի համար : Վայելեք ծովի մեղմ քամին և զգացեք ձեզ ամենահմայիչ գեղեցկուհին լողափին : Ձեր ժանյակավոր զգեստը տալիս է ձեզ այդ բացառիկ հնարավորությունը :  

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia