Monday, February 15, 2016

Ոճային երեկոյան զգեստներ

Նախ և առաջ, պարզենք, թե ինչ է նշանակում երեկոյան զգեստ: Դա թանկարժեք և էլեգանտ զգեստն է, որը կարելի է կրել միայն հատուկ առիթների ժամանակ: Շատ դարեր առաջ, կանայք կարում էին զգեստներ թագավորական ընդունելությունների և պարահանդեսների համար: Այն ժամանակվանից ի վեր, երեկոյան զգեստների ձևը և ոճը փոխվել է` կախված մեր օրերի քաղաքական ու մշակութային իրադարձություններից: Եվ հիմա, երբ ակնհայտորեն ամեն ինչ փոխվել է, երեկոյան զգեստները մեծ պահանջարկ են վայելում հատկապես շնորհանդեսների, երեկույթների ու տոնական միջոցառումների ժամանակ: Ինչպես միշտ Yadox-ը պատրաստ է օգնել ձեզ գտնել ձեր նախընտրած հանդերձը: Այստեղ դուք կգտնեք երեկոյան զգեստների բազմաթիվ ոճային տարբերակներ: Ավազի ժամացույցի նմանվող կանացի ուրվագծին` փարթամ ու ծավալուն կիսաշրջազգեստով ու ընդգծված իրանով, փոխարինեցին կարճ ու նեղ զգեստները: Եվ հենց այդ զգեստ-վերնաշապիկների հիմքի վրա էլ Կոկո Շանելը ստեղծեց դարի սենսացիան` «փոքրիկ սև զգեստը»:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Հոլիվուդի ծաղկման շրջանը աշխարհին նվիրեց կինեմատոգրաֆիական հմայք. նորաձևություն վերադարձան մինչև գետին հասնող, երկար, թափվող զգեստները` բաց մեջքով ու բաց թևքերով: Տնտեսական աճի ժամանակ, բոլորը նետվեցին դեպի շքեղ կանացիություն ի շնորհիվ դիորյան ոճի` բազմաշերտ կիսաշրջազգեստ և ձգված իրան: Իսկ տիեզերական հետազոտությունները նույնպես իրենց արտացոլումը թողեցին նորաձևության ձևավորման վրա` դրանք արծաթագույն երանգներն ու հստակ երկրաչափական գծերով կոստյումներն էին: Այս ամենը նաև փոխարինեց ռետրո ոճին` ժանյակներ, ժապավեններ և այլն: Նիհարելու մոլուցքի և գործվածքներ արտադրելու ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նորաձևության աշխարհ մուտք գործեցին սեքսուալ զգեստները: Այսօր արդեն նորաձև են համարվում այն հանդերձները, որոնք ի վիճակի են ընդգծել այն, ինչ մենք ուզում ենք ընդգծել:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Վերադառնալով մեր դարաշրջան` պարզենք, թե որոնք են այս տարվա համար դիզայներների ստեղծած լավագույն երեկոյան զգեստները: «Երեկոյան զգեստ» հասկացությունը մեզ մոտ ասոցացվում է ինչ-որ երկար, նրբագեղ, թանկարժեք հարդարանքի հետ: Սակայն մերօրյա նորաձևությունն ունի իր դրես կոդը, որն առանձնանում է իր թեթևությամբ ու պարզությամբ: Երեկոյան զգեստն այսօր` դա խիստ կանոններից ու դասական ոճերից ազատվելն է: 2016 թվականի նոր առաջարկները` դրանք ծաղկային երանգներն են և մանր, ապակե ուլունքներով ասեղնագործությունները, ինչպես նաև ժանյակներն ու ցանցավոր գործվածքները: Կոնտրաստային ոճեր ստեղծելու համար առաջարկվում են ավանգարդ համարվող տարբերակներմետաղական» կտորից, բայց չափազանց պարզ ձևվածքով: Տպավորիչ են հատկապես պաստելային երանգներով թեթև կտորներից կարված զգեստները: Այս տարվա ընդհանուր տենդենցը` դա 80-ական թվականների նորաձևությունում առկա դետալների վերադարձն է. թելերով պատված մեջքի հատվածը, բազմաշերտությունը, «գոդե» կոչվող կիսաշրջազգեստը և այլն: Այս ամենը միտված է ընդգծել կանացի կազմվածքի ոճային ուրվագիծը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մարմնի փարթամ կառուցվածք ունեցող կանայք չպետք է իրենց զրկեն ներկա գտնվել տարբեր միջոցառումներին: Չէ՞ որ ժամանակակից դիզայներներն այդ մասին ևս հոգ են տարել և ստեղծել նրանց համար գեղեցիկ ու ինքնատիպ երեկոյան զգեստներ: Անհրաժեշտ է միայն ընտրել այնպիսի զգեստ, որը առավելագույնս կթաքցնի ավելորդ կիլոգրամները և կընդգծի գեղեցիկ հատվածները: Լայն ազդրերը թաքցնելու համար դիզայներները խորհուրդ են տալիս կրել V-աձև կտրվածքով վերնամասով զգեստ, որը վիզուալ երկարացնում է պարանոցը և իհարկե ամբողջ կազմվածքը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment