Friday, February 12, 2016

Վերջին հավաքածուների գեղեցիկ նորույթները

Ուսումնասիրելով այս տարվա համար նախատեսված գարուն-ամառ հավաքածուների ոճային հիմնական տենդենցները` կարելի է տեսնել մեծ քանակությամբ շլացնող, վառ ու ստեղծարար ոճեր ու ուղղություններ: Yadox-ի էջերում դուք անկասկած կգտնեք շատ նորաձև իրեր, որոնք իրոք ապշեցնում են իրենց ինքնատիպությամբ ու անկրկնելի ձևվածքով: Գարուն-ամառ սեզոնի ոճային տենդենցներն իսկապես չեն դադարում զարմացնել իրենց ստեղծարար մոտեցումով: Դրանք սկսվում են ռետրո մոտիվներից և վերջանում թարմ ու նորարարական լուծումներով, որոնք ուղղակի հիացնում են: Ի շնորհիվ մեծ քանակությամբ տարբեր ոճերի, որոնք, իհարկե, բավական հասանելի են, ժամանակակից աղջիկները հնարավորություն ունեն դառնալու իրենց շրջապատի իսկական զարդը, իրենց ցնցող հանդերձներով, որոնք ստեղծված են առաջատար դիզայներների կողմից: Այսպիսով, ընդգծելով գարնանային ոճերի առավել նշանակալի ու բնորոշ ասպեկտները, մենք կարող ենք խոսել այս տարվա գարուն-ամառ սեզոնի անհավատալի ու անզուգական տենդենցների մասին:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նուրբ ժանյակը երբեք թույլ չի տալիս դադարել խոսել իր մասին: Այն բոլոր ժամանակների ամենից հետաքրքիր ու գեղեցիկ գործվածքներից մեկն է, որի մասին կարելի է անվերջ խոսել: Ժանյակից պատրաստված չափազանց նուրբ նախշերը մշտապես իրենց արտացոլումն են գտնում ամենից անվանի դիզայներների ու նորաձևության տների պատրաստած հանդերձների տարբեր տարրերում: Հետևաբար, եթե անհրաժեշտ լինի առանձնացնել ամենագրավիչ տարբերակը, հայտնի և ոչ այնքան ճանաչված դիզայներների ցանկը շատ երկար կստացվի: Օրինակ, կարելի է նշել Վալենտինոյի չափազանց  գրավիչ ու գունագեղ ժանյակավոր զգեստները` հատկապես ուշադրություն դարձնելով ցրված աբստրակտ նախշերի յուրահատուկ խառնուրդին և շատ նուրբ ժանյակին: Այստեղ ուշադրության են արժանի հատկապես գունային լուծումները: Այլ անվանի դիզայներների կողմից ներկայացված ժանյակավոր զգեստները նույնպես շատ հետաքրքիր են: Կան այնպիսի տարբերակներ, որոնք իրենց յուրահատուկ ազդեցությամբ և ինքնատիպ գործվածքով որոշակի ինտրիգ են առաջացնում:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Իրենց նուրբ ժանյակով ուշադրության են արժանի նաև մինչև գետին հասնող երկարությամբ, շշմեցնող զգեստները: Չի կարելի աչքը կտրել հատկապես այն տարբերակներից, որոնցում ներդաշնակ կերպով համադրված են սև և սպիտակ գույները: Գարուն-ամառ հավաքածուներում ներկայացված նորաձև զգեստներից աղջիկներին գրավում են նաև «ջրաներկ» նախշերով զգեստները, որոնք անկասկած հանդիսանում են ամենանորաձև տենդենցներից մեկը: Դրանք ներկայացված են գերազանց շեշտադրումների ու էֆեկտների համադրությամբ, որոնք ստեղծում են մի տեսակ գույների խաղ: Նման տպավորիչ զգեստները այս տարվա նորաձև հավաքածուներում շատ են և պարունակում են կանաչ, կարմիր, շագանակագույն, նարնջագույն և այլ գույներ` իրենց տարբեր երանգներով:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Պաստելային երանգները ևս մեկ հետաքրքիր և ուշադրության արժանի տարբերակ են` ներկայացված ժամանակակից գեղեցկուհիների դատին, որոնք ներկայացնում են «ջրաներկի» առանձնահատկությունները հանգիստ երանգների օգնությամբ: Այդ գույները հիանալի համադրվում են միմյանց հետ: Հատկապես հետաքրքիր են գրավիչ և վառ այն զգեստները, որոնց «ջրաներկ» պատկերները ներկայացված են գծավոր նախշերի տեսքով, որոնք իրար հաջորդում են այնպիսի գույներով, ինչպիսիք են կանաչը, վարդագույնը, մանուշակագույնը և շագանակագույնըԽիստ և դպրոցական շեշտադրությամբ հագուստների դիզայնը նույնպես չվրիպեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ուշադրությունից: Դիզայներներին հաջողվել է մի քանի ժամանակակից ոճային դետալներ ավելացնել ավանդական և ամենօրյա դպրոցական համազգեստին, օգտագործելով վառ երանգների համադրություններ, այնպիսիք, ինչպիսիք են նարնջագույնը դասական ձևերով ու երանգներով, համատեղելով դրանք սևի ու սպիտակի հետ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment