Tuesday, February 23, 2016

Ոճային զգեստներ

Այս տարվա ամենաակտուալ ոճերի թվին է պատկանում դասական ոճը: Դրանք զգեստներ են գործնական ու էլեգանտ կանանց համար, որոնք պարտավոր են անթերի տեսք ունենալ ողջ օրվա ընթացքում: Դասական զգեստները, ինչպես գոյություն ունեցող ոչ մի հանդերձ, ընդգծում են կանացի կազմվածքի բացառապես բոլոր առավելությունները, տալիս են վստահության զգացում, որպեսզի հատկապես գործնական կանայք նորաձև ու ոճային արտաքին ունենան ամբողջ օրը: Նման զգեստներ դուք անշուշտ կգտնեք Yadox օնլայն խանութում, որն առանձնանում է հանդերձների բազմազանությամբ ու հարուստ տեսականիով: Ժամանակակից դասական զգեստի նորաոճ դիզայնը արդիական է ինչպես փողոցում, այնպես էլ աշխատանքի վայրում կրելու համար: Կոնտրաստային գույներով գծավոր զգեստը վիզուալ ձգում է ուրվագիծը և նրբագեղություն է հաղորդում մարմնի ցանկացած կառուցվածք ունեցող կանանց: Փափուկ ու շնչող կտորից կարված, ոճային ձևվածքով զգեստը թույլ է տալիս իր կրողին իրեն հարմարավետ զգալ ամբողջ օրը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Կրծքավանդակի հատվածում գծավոր գործվածքը ձգում է ուրվագիծը, իսկ ձևավոր ներդիրները կողային մասերում վիզուալ դարձնում են իրանն ավելի բարակ: Սրանք հաջողակ կանանց համար նախատեսված զգեստներ են, որոնք թույլ են տալիս նրանց աշխատանքի վայրում իրենց զգալ Միսս Կատարելություն: Զգեստներ հաջողակ կանանց համար, որոնք մշտապես հետևում են նորաձևությանը և միշտ նորաձև են հագնվում: Ի շնորհիվ թեթև կտորի հետ զուգորդված ցանցային գործվածքի, զգեստը շատ հարմար է տոթ ամառն անցկացնելու համար: Ուղղահայաց ներդիրներն ավելի սլացիկ են դարձնում կազմվածքը, իսկ դեկոլտեն պահպանում է գողտրիկությունը և երևակայելու առիթ տալիս: Օրիգինալ տեսք ունեն նաև հորիզոնական գծերը: Էլեգանտ, ամենօրյա ոճային զգեստը մեծ մասսայականություն է վայելում կանանց ու աղջիկների շրջանում: Սև դասական զգեստի մասին պետք է ասել, որ այն ժամանակ չի ճանաչում: Այս տարբերակն առանձնանում է պարանոցի հատվածի հատուկ ձևվածքով և բաց ուսերով:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Դասական սև զգեստն ակտուալ է ինչպես առօրյայում, այնպես էլ երեկույթների ժամանակ կրելու համար: Ցանկացած կազմվածք ունեցող կին իրեն հաջողակ ու ոճային է զգում նման շքեղ զգեստով: Եվ ի վերջո, որո՞նք են կանանց դասական զգեստապահարանի յուրահատկությունները: Դասականը` դա առաջին հերթին զսպվածությունն ու դետալների մաքսիմալ խստությունն է: Այն կանանց զգեստապահարանում, որոնք նախընտրում են դասական ոճը, երբեք չի կարելի գտնել վառ հանդերձներ կամ աքսեսուարներ: Ծաղկավոր գույներ, խորը դեկոլտե, բաց կտրվածքներ և բարձր հարթակներով կոշիկներն այստեղ տեղ չունեն: Հագուստների գործվածքները կամ զարդերը միշտ տարբերվում են ամենից բարձր որակով:  

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Դասական զգեստապահարանի կանոնները ոմանց համար կարող են ձանձրալի թվալ, սակայն գրագետ ընտրված իրերն ի վիճակի են կերպարին հաղորդել անկրկնելի հմայք ու վերափոխել կնոջը մինչև անճանաչելիության աստիճան: Գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնք նախընտրում են դասական ոճը, սովորաբար հավատարիմ են այդ ոճին ամեն ինչում: Դա վերաբերում է անգամ ներքնազգեստին: Նրանք, այս դեպքում ևս, նախապատվությունը տալիս են կտորի որակին և այն տարբերակներին, որոնք ընդունակ են ուղղել կազմվածքի թերությունները: Գունային գամման պետք է մոտ լինի մաշկի գույնին կամ կրկնապատկի հանդերձի երանգը: Օրինակ, վառ գույնի կրծկալի հանդերձի տակից թափանցելն անընդունելի է: Ընտրելով բլուզ կամ վերնաշապիկ` պետք է ուշադրություն դարձնել ձևվածքի պարզության վրա:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment